Երևան
12 °C
Անկախ կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումներից ու հետաձգումներից՝ մի շարք հանդիպումներ Եվրոպա լիգայի շրջանակներում, այդուհանդերձ, կայացան: Երեկ՝ մարտի 12-ին, 2019-20 մրցաշրջանի 1/8 եզրափակչի շրջանակներում նախատեսված 8 խաղերից 6-ը տեղի ունեցան: Մի քանի թիմեր խոշոր կամ հարմար հաղթանակներ տարան:
Նրանց թվում է «Մանչեստեր Յունայթեդը», որը հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց ԼԱՍԿ-ի դարպասը՝ գրեթե վճռելով դիմակայության ելքը: Մյուս խաղում նույնպես հյուրընկալվելիս խոշոր հաղթանակ տարավ «Բազելը»: Շվեյցարական թիմը 3:0 հաշվով առավելության հասավ «Այնթրախտի» նկատմամբ: Հյուրընկալվելիս հարմար հաշվով հաղթանակ տարավ նաեւ «Բայերը»: 3:1 հաշվով պարտության մատնեց «Ռեինջերզին»:
ԼԱՍԿ - «Մանչեստեր Յունայթեդ»
Մյուս խաղերում «Իստամբուլ Բաշակշեհիրը» հաղթեց «Կոպենհագենին» (1:0): Դոնեցկի «Շախտյորն» առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ (2:1): «Օլիմպիակոս» - «Վուլվերհեմփթոն» հանդիպումն էլ ավարտվեց ոչ-ոքի (1:1):
Երեկ նախատեսված 2 հանդիպում տեղի չունեցավ կորոնավիրուսի տարածման պատճառով: Դրանցից մեկը «Ռոմայի» խաղն էր, որի կազմում հանդես է գալիս ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նախօրեին հռոմեական թիմը չէր կարողացել Սեւիլիա հասնել: Իսպանիայում թույլ չէին տվել, որպեսզի օդանավը վայրէջք կատարի, եւ այս թիմերի խաղը հետաձգվեց: Չկայացավ նաեւ «Ինտեր» - «Խետաֆե» հանդիպումը: ՈՒԵՖԱ-ն «Ռոմային» ու «Ինտերին» առաջարկել էր դուրս գալ մրցաշարից, որպեսզի դրա բնականոն ընթացքը շարունակվի, սակայն նրանք չէին համաձայնել: «Ռոման» առաջարկել է ՈՒԵՖԱ-ին դադարեցնել բոլոր մրցաշարերը:
Չեմպիոնների լիգայում եւս հանդիպումներ են հետաձգվել: Խոսքը «Յունետուս» - «Լիոն» եւ «Մանչեստեր Սիթի» - «Ռեալ» խաղերի մասին է: «Յուվեում» հաստատվել է, որ կորոնավիրուսով է վարակված պաշտպան Դանիելե Ռուգանին, «Ռեալում» էլ կորոնավիրուս է հայտնաբերվել ակումբի բասկետբոլի թիմի խաղացող Թրեյ Թոմփքինզի մոտ: 2 ակումբներն էլ կարանտին են հայտարարել: Մարտի 17-ի ՈՒԵՖԱ-ն տեսակապի միջոցով ժողով է անցկացնելու իր անդամ բոլոր 55 ասոցիացիաների հետ: Սպասվում է, որ դրանից հետո կհայտարարվի Չեմպիոնների ու Եվրոպա լիգայի դադարեցման, ինչպես նաեւ Եվրո 2020-ը 1 տարով հետաձգելու մասին:
Հ.գ. ավելի ուշ՝ օրվա ընթացքում ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի հետաձգման մասին:
Հայաստանի ազգային հավաքականը 1:0 հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
Բախվել են «Մերսեդես»-ն ու հնդիկ տղամարդու վարած մոպեդը, վերջինը կողաշրջվել է
Հայաստանից Իրան մեկնած մասնավոր ներդրողները եղել են Չաբահար նավահանգստում, ծանոթացել գործող պայմաններին
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ՊԵԿ-ի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները
Հիասթափված ենք․ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել Շառլ Միշելին
Ընթանում է Հայաստան-Ֆարերեյան կղզիներ ֆուտբոլային հանդիպումը. այն կարճ ժամանակով ընդհատվել է
ԱՄՆ-ում 3 հայ արջի հագուստով քերծել են մեքենաները և խոշոր փոխհատուցում ստացել
Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակների գովազդի համար․ զգուշացում
Կան շրջանակներ, որոնք մտածում են իշխանություններին սպանելու մասին, պետք է պաշտպանել. Իոաննիսյան
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, գրառում թողել թանգարանի մատյանում
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հետաքրքրության հարցեր
Հարբած վարորդի մեքենան գնացքը վրաերթի է ենթարկել. ՀԿԵ-ն ներկայացրել է երկաթուղային ռելսերի վրա եղած դեպքերը
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովին
ԱՄՆ դեսպանն առաջին անգամ խաշ է համտեսել
Նա պարզապես «PR» է անում. Լուկաշենկոն բացատրել է Լեհաստանի նախագահի՝ իր հետ լուսանկարվելուց հրաժարվելը
ՀՀ կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Գալյանը մասնակցել է միջազգային համաժողովի
Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ավստրիայի հետ խաղում
«Աստված մի արասցե». Լուկաշենկոն՝ ԲԵլառուսում կին նախագահ ընտրելու հավանականության մասին
Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր. ԱՆ-ն՝ գրիպից խուսափելու տարբերակների մասին
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
Գնահատման համաձայն՝ նոր չափորոշչով սովորողները 2 տարում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ են ունեցել. նախարար
Ողջույն սպիտակամորուս. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 9-ից վերսկսելու է չվերթերը. հայտնի է չվացուցակը
«Papa likes mambo, mama likes mambo». Խաչատրյանն ԱԺ-ում սխալ պնդումներ է արել
Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Գրետա Թունբերգի մասնակցությամբ COP29-ի դեմ անցկացված ակցիային
Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի հոսպիտալացվել է, կան ձերբակալվածներ
Հրապարակվել է «երջանիկ երկրների» զեկույցը. ցանկի որ տեղում են Հայաստանն ու տարածաշրջանի մյուս պետությունները
Մի քանի օրից Ոսկեպար-Ոսկևան/Բաղանիս ճանապարհի ռուսական «խաղաղապահ» հենակետն այլևս հիշողություն կլինի. Սաֆարյան
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից մինչև ջրային համակարգ և կոշտ թափոններ. հանդիպել են Խաչատրյանն ու Ֆալչեթը
Արդեն երգում են, նույնիսկ՝ պարում. Չախոյանը՝ Արթուր Խաչատրյանի՝ ԱԺ-ում երգելու մասին
ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ-ի հետ․ վարչապետն ընդունել է Թերեզա Չերվինսկային
Կդադարեցվի Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Բուզանդի փողոցի հատվածի երթևեկությունը
Ալիևի հայտարարությունները խաթարում են COP29-ի նպատակները․ Բորել
Քաղսիում բախվել են գյուղի դպրոցի նախկին տնօրենի «Նիսսանն» ու բեռնատար գնացքը
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն այլևս ծառայողական մեքենա չի ունենա․ ՀՀ վարչապետ
Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
Մի շարք համայնքներում ջրանջատումներ կլինեն
Ասրյանը ռազմական ակադեմիայում հանդիպել է սերժանտների վերապատրաստման դասընթացների մասնակցող զինծառայողներին
Իսրայելը բռնի տեղահանել է Պաղեստինի բնակչությանը․ Human Rights Watch
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT