Ես ատում եմ ՀՀ քաղաքացու խեղճությունը, չեմ ուզում, որ ՀՀ քաղաքացին խեղճ լինի. Նիկոլ Փաշինյան

Ես ատում եմ ՀՀ քաղաքացու խեղճությունը: Ես չեմ ուզում, որ ՀՀ քաղաքացին խեղճ լինի:

Այս մասին այսօր Սիսիանում հրավիրված հանրահավաքի ժամանակ խոսելով կուրթեցի Մեխակ Առաքելյանի մասին՝ հայտարարեց Փաշինյանը, ապա մեջբերեց Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքից մի հատված: Նա նշեց, որ պատմվածքը նկարագրում է մոր եւ տղայի երկխոսությունը, որտեղ մայրն իր խոսքը սկսում է հետեւյալ բառերով՝ լավը չես, խեղճ ես, լավը չես:

«Իմ ագրեսիվությունը սրա հետ է կապված, որովհետեւ ես ատում եմ ՀՀ քաղաքացու խեղճությունը: Ես չեմ ուզում, որ ՀՀ քաղաքացին խեղճ լինի, որովհետեւ այս պատմվածքի մեջ էլ մայրը որդուն ասում է՝ քոնը խիղճ չէ, քոնը խեղճություն է: Մենք պետք է մեր ոտքերի տակ տանք մեր խեղճությունը, պետք է ատենք այն եւ թույլ չտանք մեզ խեղճ լինել, որովհետեւ մենք ՀՀ հպարտ քաղաքացի ենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մենք արժանապատիվ ենք, Արցախում հաղթած, զոհված ազատամարտիկների հետնորդներն ենք եւ ունենք պատասխանատվություն նրանց առաջ:

Ըստ նրա՝ խեղճին տեսնելուց չպետք է գնանք եւ նրան ավելի խեղճացնենք, այլ կռիվ տանք նրա, նրա խեղճության հետ:

«Այն կերպարը, որ ցուպը ձեռքին՝ աշխարհեաշխարհ է գնում, չկա, չկա աշխարհեաշխարհ, կա Հայաստան, Արցախ եւ հպարտ քաղաքացի: Եվ ես ունեմ այդ կռիվը բոլոր «մեխակների» հետ, որովհետեւ ես էլ նրանց նման մի տղա եմ՝ ծնված Իջեւանի մի սովորական ընտանիքում, որին անընդհատ ասել են, որ մեջք պիտի ունենա, վիզը ծռի, բայց հավատալով Աստծուն՝ նրա օգնությամբ պետք է հավատանք ինքներս մեզ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ պետք է հավատանք ինքներս մեզ, ոչինչ, որ այդ ճանապարհին նեղացնենք ինչ-որ մեկին, հազար անգամ ներողություն կխնդրենք:

«Ես ուզում եմ հարյուր հազար անգամ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իմ քաղաքական գործունեության ընթացքում, իմ որեւէ ելույթով, խոսքով նեղացրել եմ»,- ասաց նա:

Նա ընդգծեց նաեւ, որ քաղաքական հայտնի շրջանակները Մեխակին սարքել են դրոշ, իբր տեսեք՝ ինչ է կատարվում Հայաստանում: «Մեխակը ձեր իշխանության ժամանակ ծնվել, մեծացել, տունը կորցրել ու չի ստացել: Ինչի՞ չեք լուծել մինչեւ հիմա Մեխակի հարցը: Ինչի՞ է Մեխակն այդ առողջական վիճակի, դուք ի՞նչ եք արել, որ Մեխակն այդ առողջական վիճակի չլինի»,- ասաց Փաշինյանը՝ կոչ անելով նայել մինչեւ քսան տարեկան մեր բնակչության առողջական վիճակը եւ տեսնել, թե դրա քանի տոկոսն ունի լրջագույն առողջական խնդիրներ:

«Դա է ձեր իշխանության գնահատականը: Իսկ մենք ասել ենք, որ մինչեւ 18 տարեկանների ամբողջ բուժսպասարկումն անվճար է, որ այսօրվա «մեխակները» 5-10 տարի հետո չասեն, որ աշխատունակ չեն»,- ասաց վարչապետը:

Նա հարց ուղղեց նաեւ նրանց, ովքեր շահարկում են Մեխակի անունը՝ ասելով, թե որտե՞ղ էին այդ իշխանությունը եւ նրա ակտիվիստները մինչեւ հիմա: «Ձեր բարձունքներից ընկաք, նոր սկսեցիք «մեխակներին» նկատել: Կամ դուք քանի՞ անգամ էիք ձեր մեքենան ճանապարհի եզրին կանգնեցրել, լսել, թե մարդը ձեզ ինչ հարց ունի: Հազարի տակ անցնում-գնում էիք, 5 կմ՝ էս կողմ, 5 կմ էն կողմ փակած, դուք երբ եք ընդհանրապես մարդկանց հետ շփվել, ա՛յ «ոչիստներ»,- հայտարարեց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2159 դիտում

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ