Պաշտպանը Մանվել Գրիգորյանի՝ արտերկրում բուժում ստանալու հարցով դիմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով այսօր նշանակված հերթական դատական նիստը հետաձգվեց:

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ Գրիգորյանը գտնվում է հիվանդասենյակում, սակայն նրան միացված են վերակենդանացման բաժանմունքին հատուկ սարքավորումներ, որոնց առկայության պայմաններում նրա տեղափոխումը տեխնիկապես հնարավոր չէր: Պաշտպանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանք՝ տրված Վաղարշապատի շտապօգնության անձնակազմի կողմից, որում նշված է կանչը եւ արձանագրված ախտորոշումները:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ երեկ դատարան է ստացվել պաշտպանի դիմումը, որը հասցեագրված է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին (դատարանին ներկայացվել է դրա վերահասցեագրված տարբերակը): Դիմումի բովանդակությունը դատավորը մանրամասն չհրապարակեց, միայն նշեց, որ այն վերաբերում է Գրիգորյանի վատառողջ լինելուն, արտերկրում բուժում անցնելու անհրաժեշտությանը եւ դրա հետ կապված խնդիրներին: Դիմումի մեկ օրինակն էլ պաշտպանն ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գրիգորյանի բացակայության պայմաններում դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 7-ին:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ բժշկական էպիկրիզները փաստել են, որ հիվանդությունների աճ է արձանագրվել, եւ ժամանակին Գրիգորյանին բուժած ֆրանսիացի բժիշկը տվել է մասնագիտական կարծիք առ այն, որ նրա բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել. «Բազմիցս բարձրաձայնել եմ, որ սա դիտում եմ խոշտանգում, որովհետեւ անձին հնարավորություն չի ընձեռվում ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն, եթե Հայաստանում բժիշկները կարողանային բուժումն իրականացնել, անձը չէր գտնվի անդամալույծի կարգավիճակում, այսօր կունենայինք նորմալ պրոցես, եւ նա կգար, արժանապատվորեն նիստերին կմասնակցեր»:

Մեր հարցին, թե առողջապահության նախարարին ուղղված դիմումով ինչ ընթացք են ակնկալում, Բաղդասարյանը պատասխանեց. «Արձանագրել եմ առկա իրավիճակը, իրազեկել այդ մասին նախարարին, որպեսզի համապատասխան հետեւություններ անեն եւ օրենքով սահմանված ընթացք տան»: Հարցին, թե դատաքննության շարունակական հետաձգումների ելքն ի վերջո որը պիտի լինի, Բաղդասարյանը պատասխանեց. «Պետք չէ մութ սենյակում ման գալ սեւ կատու, որը չկա, եւ պետք չէ սարքել խնդիր, հետո փորձել այն լուծել: Անձն իրավունք ունի բժշկական օգնության, որից պետք է նրան թույլատրեն օգտվել»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Մինչ այդ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի պատճառը Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ նոր տեղեկություններն էին: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Տպել
2039 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ