«Սեւիլիան» իմ տունն է, սակայն պահեստայինների նստարանն իմ կյանքն է. Կապառոսը՝ ՀՀ ընտրանին գլխավորելու մասին

Իսպանական «Սեւիլիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը եւ երկրի առաջատար լրատվամիջոցներն արդեն գրում է մարզիչ Խոակին Կապառոսի նոր աշխատանքի մասին: Հայտնի մասնագետն ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ղեկը: Կապառոսը, որը մինչեւ այժմ զբաղեցնում էր «Սեւիլիայի» զարգացման տնօրենի պաշտոնը, առաջին հարցազրույց է տվել նշանակումից հետո: Նա ակումբի պաշտոնական կայքին պատմել է նոր աշխատանքի առաջարկի եւ իր առջեւ դրված առաջադրանքների մասին:

««Սեւիլիան» իմ տունն է, սակայն պահեստայինների նստարանն իմ կյանքն է: Հետաքրքիր առաջարկ ստացա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից, եւ իմ մեջ արթնացավ խաղադաշտ վերադառնալու ցանկությունը: Շատ բարդ, հասուն որոշում էր, որը գալիս է իմ մասնագիտության նկատմամբ եղած կրքից: Առաջարկն ստանալուց հետո տեղեկացրի ակումբին, եւ իմ առաջ ոչ մի խոչընդոտ չդրեցին, ճիշտ հակառակը, ինչի համար շատ շնորհակալ եմ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իր նպատակը ՀՀ հավաքականի հետ լինելու է աշխարհի 2022թ. առաջնության ուղեգիր նվաճելը:

«Սեւիլիայի» նախագահ Խոսե Կաստրոն շնորհակալություն է հայտնել Կապառոսին իր կատարած աշխատանքի ու ներդրման համար: Ըստ նրա՝ Կապառոսը ցույց է տվել իր նվիրվածությունն ակումբին: Ընդգծել է, որ ակումբի դռները միշտ բաց են նրա առաջ:

«Կապառոսն ապացուցել է իր նվիրվածությունն ակումբին եւ այն, որ պրոֆեսիոնալ է մեծատառով: Առանց հապաղելու վերադարձավ ակումբ մեզ համար շատ բարդ ժամանակահատվածում եւ վերջին 2 տարիների ընթացքում մեզ օգնեց դուրս գալ Եվրոպա: Խոակինը ռեկորդակիր է «Սեւիլիայում» հանդիպումների քանակով, իսկական լեգենդ է, եւ լեգենդներին պետք է հարգել: Նրան մաղթում ենք աշխարհի ողջ հաջողությունն իր կյանքի այս նոր փուլում, եւ իհարկե նրա տան՝ նրա «Սեւիլիայի» դռները բաց կլինեն նրա առաջ ցանկացած պահի, երբ ուզենա վերադառնալ: Նա այն մարդկանցից է, որոնք ունեն ակումբի բանալիներն ինչպես ներս մտնելու, այնպես էլ դուրս գալու համար»,- ասել է Կաստրոն:

Կապառոսի 2-րդ փուլը «Սեւիլիայում» սկսվել է 2018թ., երբ նա գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Վինչենցո Մոնտելային եւ թիմին Եվրոպա լիգա դուրս բերել: 2018-19 մրցաշրջանն սկսել է որպես տնօրեն, սակայն նորից գլխավորել է թիմը եւ պահպանել տեղը եվրագավաթներում:

Կապառոսը 510 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում՝ Լա լիգայում, որպես գլխավոր մարզիչ՝ դրանցից 167-ը «Սեւիլիայում»: «Սեւիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում ամենաշատ հանդիպումներն անցկացրած մասնագետն է: Նաեւ թիմի ղեկին ամենաշատ հաղթանակները տարած մարզիչներից է (111):

Այսօր նա հրաժեշտ է տալու ակումբի աշխատակիցներին: Կապառոսին նվիրված հրապարակմանը կից ակումբը տեղադրել է լուսանկար, որի վրա գրված է. «Շնորհակալություն, Խոակի՛ն»: Կապառոսի պայմանագիրը ՀՖՖ-ի հետ նախատեսված է մինչեւ 2021թ. նոյեմբերի 30-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3588 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ