Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրել է մեկնել Եվրոպա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանին թույլատրել է աշխատանքային այցի շրջանակներում մեկնել Եվրոպա:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ դատավարական շփումների ընթացքում Սարգսյանը պահպանում է օրենքով սահմանված պարտականությունների ամբողջ շրջանակը. «Մենք դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին, ստացել օրեքով սահմանված կարգով թույլտվություն աշխատանքային այցով Եվրոպա մեկնելու համար»:

Թե կոնկրետ քանի օրով է Սարգսյանը մեկնել, պաշտպանը չցանկացավ նշել՝ ասելով, որ դա իր լիազորություններից դուրս է, միայն տեղեկացրեց. «Պարոն Սարգսյանի գնալու եւ վերադառալու օրերը դատավորին հայտնի են»:

Ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառման՝  Սարգսյանը Բրյուսելում է, որտեղ հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Օրեր առաջ դատարանը մերժել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունը:

Տպել
5931 դիտում

Անկախությունն ու պետականությունը չեն ընծայվում. դրանց ձեռքբերման ճանապարհը դժվար և բարդ է եղել. ԲԴԽ նախագահի ուղերձը

Թուրքիայում հայկական եկեղեցու վրա հարձակում է եղել. անհայտ անձը պոկում ու նետում է խաչը. ահազանգում է Փայլանը

Վարչապետն ու ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, Արցախի նախագահը հարգանքի տուրք են մատուցում հուշահամալիրում (տեսանյութ)

«Կարմիր» կոչվող կամրջից 14-ամյա աղջիկ է նետվել. հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցը զոհվել է դժբախտ պատահարի հետեւանքով. մանրամասները պարզվում են

Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք. վարչապետ

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը

«Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ

Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Երկրորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

Արտաքին տուրիզմի մասին խոսելը վաղ է, բայց ներքին տուրիզմի հնարավորությունների հետ պետք է հաշվի նստենք. Տիգրան Պետրոսյան

ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա էթնիկական ատելության հիմքով հանցագործությունների կանխման համար․ Արման Թաթոյան

Ճանապարհաշինություն, մշակույթի տան հիմնանորոգում ու ոչ միայն. Լոռիում եւս 10 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել

«Կացնով մարդասպանը», հունգարական անմեղությունն ու արդարությունը՝ 16 տարի անց. միջազգային անդրադարձը՝ ՄԻԵԴ վճռին

Ոստիկանները գրպանահատության հերթական դեպքն են բացահայտել. բերման է ենթարկվել 42-ամյա տղամարդ

Աշխարհը դարձավ անհոտ ու անհամ, աննկարագրելի թույլ էի․ պատմում է COVID-19-ը հաղթահարած լրագրողը

Հրազդանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել 58-ամյա տղամարդ (տեսանյութ)

Մեկնարկել է «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագիրը»

Գո՞հ չեք, մենք գոհ ենք․ վարչապետը՝ տրանսպորտի ոլորտում իրանացվելիք նոր ծրագրի մասին