Հաղթանակը չի տարվել ուրիշներին անընդհատ ի ցույց դնելու համար, բայց ազատամարտիկը պետք է տեսնի, որ գնահատված է. Ն.Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է: «Երևելի՝ ոչ միայն և ոչ այնքան ֆիզիկական իմաստով, որքան դրա բովանդակային խորությամբ: Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում և բարձր գնահատում Վազգեն Սարգսյանի գործունեությունը որպես ազատամարտի կազմակերպիչներից մեկը, որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի, ժամանակակից բանակի հիմնադիր: Դա ունի շատ պարզ բացատրություն, որովհետև Վազգեն Սարգսյանի գործունեությունն առաջին հերթին որպես ազատամարտիկ՝ արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ՝ փոխելու սեփական ժողովրդի ճակատագիրը, փոխելու սեփական ժողովրդի ապագան: Եվ կարծում եմ, որ այդ հավատն 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել: Այդ հավատը վարակել է հարյուրավոր, հազարավոր մեր ուրիշ հայրենակիցների և այդ հավատի շնորհիվ է, որ տեղի է ունեցել հաղթանակն արցախյան ազատամարտում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նկատել է՝ մեր ազգային ճակատագիրն ուսումնասիրելիս կարող ենք արձանագրել, որ մեր հաղթանակների մեծագույն մասը կապված է հենց մեր ուժերին, ինքներս մեր անցյալին և մեր ապագային հավատի հետ: «90-ականներին այդպես էր, և այդ հավատի ամենավառ արտահայտիչներից մեկը Վազգեն Սարգսյանն էր, դարասկզբին՝ 1918 թվականին, Արամ Մանուկյանն էր, և կարծում եմ՝ հենց ժողովրդի ինքնապահպանման բնազդը և ընդունակությունը ժամանակ առ ժամանակ ստեղծում է, դուրս է բերում գործիչների, ովքեր իրենց մեջ դաստիարակելով հավատը՝ կարողանում են վարակել նաև ուրիշներին: Մեր խնդիրը հետևաբար նույնն է բոլոր ժամանակներում»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր ժողովրդի հնարավորինս մեծ թվով ներկայացուցիչներ հավատան իրենք իրենց, իրենց ստեղծարար տաղանդին, իրականությունը, աշխարհը և ապագան փոխելու իրենց ուժին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հենց այդ հավատի և հատկության շնորհիվ է, որ մենք պետք է կերտենք նորանոր հաղթանակներ: «Ընդ որում, շատ կարևոր է արձանագրել, որ 1994 թվականին այդ փառահեղ և շրջադարձային հաղթանակը տանելուց հետո մենք, ցավոք, այսօրվա դրությամբ չենք կարող արձանագրել, որ նույնպիսի մասշտաբային հաղթանակներ ունեցել ենք այլ բնագավառներում՝ տնտեսության, կրթության, արտաքին քաղաքականության, մեր օրինականության, իրավունքների պաշտպանության ոլորտներում, մինչդեռ այդ փառահեղ հաղթանակն ամրացնելու, հավերժացնելու, ընդհանրապես որևէ կասկածից դուրս դնելու միակ ճանապարհը դա էր, որ մեր այդ մասշտաբային ռազմական հաղթանակին պետք է հաջորդեր նույնպիսի մասշտաբային հաղթանակը կրթության բնագավառում՝ սկսած նախակրթարաններից, շարունակած հանրակրթական դպրոցներով և բարձրագույն ուսումնական հաստատություններով: Մենք նույնպիսի մեծամասշտաբ հաղթանակներ պետք է արձանագրեինք տնտեսության ոլորտում, նույնպիսի մեծամասշտաբ հաղթանակներ պիտի արձանագրեինք գիտության, արվեստի, բոլոր հնարավոր բնագավառներում: Եթե այդ հաղթանակները լինեին, այսօր մեր հանրության շրջանում որևէ պարագայում քննարկման առարկա չէր լինի՝ իսկ կկարողանա՞նք արդյոք մենք մեր շահերին համապատասխան ձևով լուծել Արցախի հարցը, իսկ կկարողանա՞նք արդյոք մենք դիմակայել անվտանգային այն մարտահրավերներին, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ ընդհանրապես չէինք քննարկի հարցը, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընդհանրապես, յուրաքանչյուր հայի համար, որտեղ է ավելի նախընտրելի ապրել՝ Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում:

«Մենք ընդհանրապես այդպիսի հարցեր չէինք քննարկի: Ես սա չեմ ասում, որպեսզի հուսահատվենք կորսված հնարավորությունների և ժամանակների պատճառով, ես ուզում եմ, որ մենք վերադառնանք մեր օրակարգին՝ արձանագրելով, որ ռազմական հաջողություններն անխուսափելիորեն կկորսվեն, եթե այդ հաջողություններն այսօր, հենց հիմա չամրապնդենք տնտեսական հաղթանակներով, կրթության, Հայաստանում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտներում նույնպիսի մասշտաբային հաղթանակներով, ժողովրդավարության, օրենքի առաջ մարդկանց հավասարության ոլորտներում:

Այս օրակարգի մասին մենք խոսել ենք նաև Երկրապահ կամավորականների միության վերջին 12-րդ համագումարում, և կարծում եմ՝ մեզ համար պայմանավորվածություն է, որ սա է այն հիմնական պլատֆորմը, որի շուրջ պետք է աշխատենք և կյանքի կոչենք»,- նշել է վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ճիշտ է նշել, որ, ցավոք, այդ կորսված ժամանակների մի հատվածում նաև Երկրապահ կամավորականների միության դերի և նշանակության մասին եղել են ոչ միանշանակ դիրքորոշումներ և մոտեցումներ: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ միանշանակ կիսում է այն տեսակետը, որ ԵԿՄ-ն չպետք է ինքնին դառնա քաղաքական կողմ և քաղաքականության մաս, որովհետև ազատամարտը, որը մեր ժամանակակից պատմության անառարկելի և անքննելի արժեքն է, չի կարող սեփականվել որևէ քաղաքական ուժի՝ առավել ևս որևէ քաղաքական իշխանության կողմից, որովհետև դա համաժողովրդական ձեռքբերում է, համաժողովրդական հարստություն, և այդ հարստությամբ, համաժողովրդական հպարտությամբ հպարտանալու հնարավորություն պիտի ունենա Հայաստանի Հանրապետության, Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, և ընդհանրապես, յուրաքանչյուր հայ:

«Բայց այստեղ ծագում է երկրորդ հարցը՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Երկրապահ կամավորականների միության դերն ու դերակատարումն ընթացիկ ժամանակաշրջանում: Կարծում եմ, որ այդ դերը պետք է լինի մեր ժողովրդի և Զինված ուժերի հաղթական ոգու պահպանումը և զարգացումը: Ընդհանրապես, վերջերս մի խոսակցության ժամանակ մի բարձրաստիճան զինվորական այսպիսի մի միտք արտահայտեց, որը շատ տպավորվել է և ուզում եմ այդ միտքը կիսել ձեզ հետ: Նա ասում է, որ կանոնավոր բանակը պատերազմներ չի հաղթում, կանոնավոր բանակն իր վրա վերցնում է առաջին հարվածը և դիմակայում է առաջին հարվածից: Որևէ պատերազմի հետագա գործողությունները, ընթացքը կախված է նրանից, թե ինչպես է դրսևորում իրեն թիկունքը, ռեզերվը: Կարծում եմ, որ Երկրապահ կամավորականների միությունը որպես կառույց պետք է դառնա մեր Զինված ուժերի ամենաօպերատիվ ռեզերվը, և ընդ որում, օպերատիվ ռեզերվ ասելով՝ ես կրկին նկատի ունեմ ոչ միայն ֆիզիկական արտահայտությունը, այլ ավելի շատ նկատի ունեմ բովանդակային, հոգևոր արտահայտությունը, որովհետև Երկրապահ կամավորական միությունն այն կազմակերպությունն է, որն իր մեջ կրում է մեր հաղթանակի ոգին: Երկրապահ կամավորական միությունը պետք է լինի մեր հաղթանակների պահապանը և ռեզերվը ու որ պահին պետք լինի՝ այդ հաղթանակի ոգին հաղորդի մեր բանակին, Զինված ուժերին: Ահա սա պետք է դառնա Երկրապահ կամավորականների միության թիվ մեկ անելիքը»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա մի անելիք է, որը կապված է ոչ թե որևէ կոնկրետ քաղաքական ուժի կամ իշխանության օրակարգի հետ, այլ որը կապված է պետության, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես, հայ ժողովրդի անվտանգային և զարգացման օրակարգի հետ:

«Այդ հաղթանակի ոգին, և ընդհանրապես, հաղթանակը, ի՞նչպես պետք է մեր ամենօրյա կյանքում կիրառվի և օգտագործվի: Ես արդեն ասացի, որ հաղթանակը չի կարող սեփականվել որևէ քաղաքական ուժի, իշխանության կողմից: Չնայած եկեք արձանագրենք, դա էլ պետք չէ հերքել, այո՛, մենք ունեցել ենք մարդիկ, կոնկրետ անհատներ, ջոկատներ, կազմակերպություններ, որոնց ներդրումը հաղթանակի գործում շատ մեծ է, և այդ ներդրումը նույնպես չպետք է ուրանալ, դա պետք է գնահատել: Մինչև հիմա բավականին գնահատվել է, բայց պետք է նաև եթե կան չգնահատված հատվածներ, այդ գնահատականը նույնպես պետք է տալ: Բայց ուրիշ բան է ճանաչել այդ մարդկանց, խմբերի, կազմակերպությունների դերակատարումը հաղթանակում, հաղթանակի գործում և ուրիշ բան է խոսել հաղթանակի սեփականատիրոջ մասին, որովհետև հաղթանակը չի կարող սեփականաշնորհվել ընդհուպ կազմակերպությունների կողմից, ընդհուպ անհատների կողմից, ընդհուպ խմբերի կողմից, ընդհուպ ջոկատների կողմից, ընդհուպ կներեք ասեմ, ազատամարտիկների կողմից, որովհետև հաղթանակի արժեքը հենց դրա մեջ է, ազատամարտիկի մեծությունը հենց դրա մեջ է, որ ինքը հաղթանակն իր անձի, ընտանիքի, ընկերական շրջապատի համար չի տարել: Այդ հաղթանակն ինքը տարել է իր ժողովրդի համար, իր ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ սա է ազատամարտիկ հասկացության, կոչման մեծությունը:

Վարչապետն ընդգծել է, որ այդ հաղթանակը չի տարվել նրա համար, որ ուրիշներին անընդհատ ի ցույց դրվի: Հաղթանակը տարվել է նրա համար, որ այսօր յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա արժանապատիվ, պաշտպանված՝ որպես հպարտ երկրի հպարտ քաղաքացի, որի իրավունքները և հնարավորությունները ոչ միայն պաշտպանված են, այլև երաշխավորված:

«Մյուս կողմից հանրությունը, ազատամարտիկը պետք է տեսնի, որ ինքը գնահատված է, իր աշխատանքը գնահատված է, իր հաղթանակը չի ուրացվում: Եվ սա մի գործընթաց է, մի բովանդակություն է, որը թվում է ակնհայտ: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ այդ բովանդակությունն իրականացնելու ճանապարհին էլ, մենք մինչև վերջ չենք գնացել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երբեմն ժամանակ չի եղել, երբեմն ժամանակներն են այլ եղել, երբեմն գիտակցումը չի եղել այդ օրակարգի, բայց սա Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակներում գործունեության հիմնական անելիքն է:

Երկրապահ կամավորականների միությունն, իհարկե, միակ կազմակերպությունը չի եղել, որ ներդրում ունի այս հաղթանակի մեջ, բայց ակնհայտ է, որ ԵԿՄ-ն ակնհայտորեն ամենամեծ ներդրումներից ունեցող կառույցն է մեր փառահեղ հաղթանակի գործում:

Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակների գործունեության առանցքային իմաստը պետք է լինի, որ այդ հաղթանակի սեփականատեր դարձնի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր չեն էլ տեսել այդ պատերազմը, ծնվել են այդ պատերազմից հետո: Այսօր այդ մարդիկ՝ 2000 թվականին ծնված, 98 թվականին ծնված, 96 և հետագա, 2015 թվականին ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայը պետք է զգա այն, ինչ դուք զգացել եք ռազմի դաշտում՝ հաղթանակները կերտելով: Եվ սա է, իմ համոզմամբ, Երկրապահ կամավորականների միության նոր առաքելությունը նոր ժամանակներում և որպես մի առաքելություն, որն ունի ոչ թե մի քանի տարվա, մի քանի օրվա, այլ տասնամյակների, հարյուրամյակների և նույնիսկ հազարամյակների նշանակություն: Ես ուզում եմ, որ մենք պայմանավորվենք սրա շուրջ, որ հաղթանակի ոգին ոչ միայն պահելը, պահպանելը, այլև այդ հաղթանակի ոգին յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի սեփականությունը դարձնելը, այդ ոգին նրան ներարկելը և ներշնչելը պետք է դառնա Երկրապահ կամավորականների միության և կառավարության և Երկրապահ կամավորականների միության համագործակցության հիմնական անելիքը: Եվ ես ուրախ եմ, որ մենք փոխադարձաբար պատրաստ ենք հստակ, անմնացորդ նվիրվել այդ անելիքին և արդյունավետ կերպով իրացնել այդ անելիքը:

Եվ ուրեմն՝
կեցցե՛ ազատությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛ Երկրապահ կամավորականների միությունը,
կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1547 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին