ԵԿՄ նախագահը հայտարարեց՝ իշխանության կցորդ չեն դառնա, բայց պատրաստ են աջակցել Փաշինյանին, հեղափոխությունը վերջին հասցնել

Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակի առիթով ԵԿՄ-ում միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառումն սկսվեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ողջունեց բոլոր հյուրերի ներկայությունը՝ իր խոսքերով սպարապետի ստեղծած Երկրապահների ընտանիքում՝ նշելու նրա ծննդյան 61-րդ տարեդարձը: Այնուհետեւ հավաքվածները 1 րոպե լռությամբ հարգեցին Վազգեն Սարգսյանի եւ նահատակված մյուս հերոսների հիշատակը:

«Հարգելի՛ մարտական ընկերներ, պատերազմի ծանր ժամանակաշրջանում ամենածանր բեռն ընկավ ԵԿՄ-ի վրա: Գիտակցելով դա՝ մենք բոլորս Արցախի հերոսական ժողովրդի եւ համայն հայության համախմբման շնորհիվ կարողացանք տանել այդ հաղթանակը: Պատերազմից հետո բոլորս լծվեցինք մեր առօրյա կյանքին, բայց, ցավոք, Հայաստանում տեղի ունեցան Հոկտեմբերի 27-ի դեպքերը, եւ ՀՀ օրենսդիր մարմնում գնդակահարվեցին մեր երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ: Այդ օրվանից սկսած, հարգելի՛ մարտական ընկերներ, նախորդ ռեժիմը փորձեց Երկրապահը ծառայեցնել իրեն՝ իր հանցավոր ռեժիմը ամրապնդելու համար: Կասեի, որ մասնակի հաջողվեց: Բայց  շնորհիվ մեր այն ընկերների, որ երազում էին ունենալ հզոր պետություն, սպարապետի գաղափարակից ընկերների, չհաջողվեց դա իրագործել»,- իր խոսքում նշեց Միքայելյանը:

Այնուհետեւ դիմելով վարչապետին՝ նա տեղեկացրեց, որ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարից հետո կարճ ժամանակահատվածում իրենք կարողացան համախմբել Երկրապահը, մաքրել երկրապահի շարքերը եւ կամաց-կամաց գնալ դեպի արմատներ: Միքայելյանի խոսքով՝ այսօր դա հնարավորինս հաջողվել է, իրենք շարունակում են ընթանալ այդ ուղղությամբ եւ ցանկանում են այդ գործը տանել դեպի փայլուն ավարտ:

Տեղեկացնելով, որ ներկա է Երկրապահ կամավորականների միության ամբողջ վարչությունը, մարզային նախագահները, փոխնախագահները, տարածքային բաժանմունքների նախագահները՝ ԵԿՄ նախագահն ասաց, որ իրենց են միացել նաեւ այն հասարակական կազմակերպությունները, որոնք պատերազմի հետ առնչվել էին: Խոսքը «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի, «Արաբո» ջոկատի, «Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ-ի, «Աֆղանցիներ» կամավորական ջոկատի եւ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման մասին է: Միքայելյանն ասաց, որ այդ բոլոր կազմակերպություններից ընդգրկվել են վարչության կազմում: Նրա խոսքերով՝ կամաց-կամաց ավելի են ընդլայնում ԵԿՄ շարքերը:

«Մենք գիտակցում ենք այսօրվա խոշոր տերությունների վերադասավորումները, որ տեղի են ունենում մեր տարածաշրջանում, եւ մենք՝ երկրապահներս, վերջին խորհրդակցության ժամանակ որոշել ենք հանդես գալ Երկրապահ ուժի ձեւաչափով, համալրել Երկրապահը եւ դառնալ մի կուռ կառույց բանակի ռեզերվում՝ չխանգարելով բանակի ռեսուրսին»,- ընդգծեց ԵԿՄ նախագահը:

Խոսելով թավշյա հեղափոխության եւ հետհեղափոխական դժվարությունների մասին՝ Միքայելյանն ասաց, որ ԵԿՄ-ում այժմ այն մարդիկ են, որ կարողացան վերջին իրադարձություններից հետո համախմբվել, ճիշտ գիտակցել հարցի լրջությունը եւ պահել ԵԿՄ-ն, թույլ չտալ, որ այն քանդվի:

«Եվ այս թավշյա հեղափոխությունից հետո, պարո՛ն վարչապետ, որ առաջնորդեցիք դուք, գրեթե 20 տարի մեր ժողովուրդը միշտ եղել է պայքարի, բայց ինչ-որ առաջնորդների թերացումների, թե ինչ-որ քաղաքական նկատառումներով մեր ժողովրդին չկարողացան տանել դեպի հաղթանակ: Դա ձեզ հաջողվեց»,- ասաց Սասուն Միքայելյանը եւ ընդգծելով, որ չեն պատրաստվում դառնալ որեւէ իշխանության կցորդ, բայց լինելու են այն իշխանությունների հետ, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից, իրենց գործունեությամբ աջակցելու են իշխանություններին, որ մեր պետությունը գնա դեպի հզորացում:

«Նորանկախ պետության ձեւավորման գործում ամենամեծ դերակատարությունն ունեցել եք դուք: Մենք պարտավոր ենք սկիզբը վերջին կապել եւ գնալ դեպի ամուր պետականություն… Անկախ քաղաքական ինչ-որ հայացքներից՝ ձեր կողքն ենք լինելու, որ այն, ինչ արվել է թավշյա հեղափոխության ժամանակ, հասցնենք ավարտին եւ ունենանք հզոր պետություն: Հետագա սերնդին հնարավորություն տանք ապրելու անկախ պետությունում»,- հավելեց Միքայելյանը:

Միքայելյանից հետո ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի ելույթը՝ այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2574 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ

Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ

Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ինչ խախտումներ են հայտնաբերվել

ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը

Համագյուղացու տնից 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է. տեսանյութ

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. տեսանյութ

«Աշխարհի հայերի» միության նախաձեռնությամբ մայիսի 17-ին Վերին Արտաշատում կանցկացվի երաժշտական մրցույթ-փառատոն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները կեղծ են. ՊՆ մամուլի քարտուղար

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված, ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի

Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին

Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ

Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ի՞նչ հանդիպումներ են նախատեսված