«Վստրեչի Ապեր»-ի տնից բերման են ենթարկվել մի շարք անձինք, 2-ը, այդ թվում՝ Վարդանյանի եղբորորդին, ձերբակալվել

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տանն այս գիշեր իրականացված գործողությունների արդյունքում 2016 թվականին տեղի ունեցած կողոպուտի եւ առեւանգման կասկածանքով բերման են ենթարկվել մի շարք անձինք, որոնց մի մասն ազատ է արձակվել, 2-ը, այդ թվում՝ Վարդանյանի եղբորորդին, ձերբակալվել:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեցին Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը:

Ներկայացնելով կատարվածը՝ Լուսինե Սահակյանը նախ նշեց, որ վերջին շրջանում Արամ Վարդանյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի անձանց բերման ենթարկելու դեպք են ունեցել. «Նրանք անձինք են, որոնք առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ, եղել են հարազատ, բարեկամ, ընկեր, հարեւան, եւ բոլորն ապօրինի են բերման ենթարկվել՝ մտացածին պատճառներով, իբր զենք-զինամթերք կրելու կասկածանքով, եւ նրանց նկատմամբ բռնություն է գործադրվել»: Ըստ Սահակյանի՝ այդ ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարել է, որ բոլորին պետք է «ասֆալտին փռել». «Մենք այդպես էլ չհասկացանք, թե այդ ում էին «ասֆալտին փռում», որովհետեւ այդ անձինք, որ բերման էին ենթարկվում, որեւէ առնչություն չունեին քրեական ենթամշակույթի հետ, եթե, իհարկե, խոսքը գնում էր քրեական ենթամշակույթի դեմ իբր պայքար մղելու մասին»:

Սահակյանի խոսքով՝ այդ ամենը գազանության հասավ երեկ գիշերը, երբ հարյուրավոր ոստիկաններ շրջապատեցին Վարդանյանի եւ նրա մերձավորների տները, պատերի վրայով ներխուժեցին այնտեղ՝ պատճառելով նյութական եւ հոգեբանական վնասներ. «Ոստիկանների հայտնվելուց մոտ 15 րոպե հետո մենք եղել ենք այստեղ, բավականին երկար ժամանակ մեր ներկայությամբ կոտրում էին այս ամենը, եւ երբ մենք հարցնում էինք, թե ինչ է կատարվում, ինչ նպատակով են այստեղ, դատարանի թույլտվություն ունեն-չունեն, մեզ որեւէ մեկը որեւէ պատասխան չէր տալիս, ընդ որում, այս ամենը տեսանկարահանվել է, եւ մենք հետագայում այդ տեսանյութն էլ կհրապարակենք, որպեսզի հանրությունը տեղեկացվի, թե ոստիկանությունն ընդհանրապես ինչ գործելաոճ ունի այսօր»: Սահակյանը նշեց, որ ոստիկանների մի մասը եղել է դիմակավորված, մյուսը՝ ոչ. «Էրեբունու ոստիկանապետն անձամբ այստեղ էր, սակայն նա եւս մեր որեւէ հարցի չի պատասխանել, եւ երբ ես ոստիկաններից մեկին հարցրի՝ լեզու չունե՞ք, ինչո՞ւ չեք պատասխանում, նա ասաց՝ լեզուս ցույց տա՞մ»: Պաշտպանը նշեց, որ մինչ առավոտ եղել են ոստիկանությունում, պահանջել բացատրություն, սակայն դա իրենց այդպես էլ չի տրվել, եւ մամուլի հրապարակումներից են իմացել, որ այդ գործողությունները կատարվել են քրեական գործի շրջանակում, եւ որ ունեցել են Վարդանյանին ձերբակալելու որոշում: 

Հարցին՝ որտե՞ղ է եղել այդ ժամանակ Արամ Վարդանյանը կամ որտեղ է հիմա, պաշտպանները պատասխանեցին, որ դեպքի պահին տանը չի եղել, բայց իրենք նրան հանդիպել են երեկ, թե դեպքից առաջ, թե հետո:

Ըստ պաշտպանի՝ եթե կատարվածը խուզարկություն էր, եւ արտաքնապես հենց այդպիսի տպավորություն էլ թողեց, ապա պետք է լիներ դատարանի թույլտվությունը, եւ խուզարկությունը, ըստ օրենքի, պետք է արվեր սեփականատիրոջ ներկայությամբ: Մինչդեռ սեփականատիրոջը՝ Վարդանյանի որդուն, եւս բերման են ենթարկել. «Ընդ որում, երբ ոստիկանները հայտնվեցին, պատերի վրայով ներս մտան, դուռն արդեն կոտրվեց, եւ հնարավորություն չեղավ այն բացելու, տանը եղած ազգականներից մեկն ասաց՝ սպասեք, մի կոտրեք, որ բացենք, իրենք, միեւնույնն է, շարունակեցին կոտրել մինչեւ այն պահը, երբ բացել այլեւս հնարավոր չեղավ»:

Հարցին՝ ոստիկաններն ինչ-որ բան առգրավել են, պաշտպանը դժվարացավ պատասխանել, ասաց՝ այն բանից հետո, երբ նրանք այլեւս այստեղ չեն եղել, տնից բացակայել են DVR-ները (նկարահանող սարքերը), Արամ Վարդանյանի խաչով ոսկե շղթան եւ օգտագործված օծանելիք. «Այդ գազանությունը տեսագրվել է, եւ առկա է դիվիառներում, մենք, բնականաբար, դա կպահանջենք, բայց նշեմ նաեւ, որ ինքներս էլ տեսանկարահանում ենք կատարել»: Սահակյանը չբացառեց, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն. «Մեր տեսադաշտում չի եղել որեւէ այլ անձ, որը ներս կմտներ, եւ այդ ամենը կհափշտակեր, այսինքն՝ ենթադրվում է, որ ոստիկանների կողմից է դա արվել, բայց եթե նույնիսկ իրենք չեն հափշտակել, այլ ստեղծել են իրավիճակ, որի արդյունքում հափշտակություն է կատարվել, իրենք պետք է պատասխան տան դրա համար»:

Անդրադառնալով Ոստիկանության այն պարզաբանմանը, որ գործողություններն իրականացվել են քրեական գործի շրջանակում, Արամ Վարդանյանի մյուս պաշտպանը՝ Երվանդ Վարոսյանը, ասաց, որ այդ դեպքում նրանք պետք է շարժվեին Քրեական դատավարության շրջանակում. «Այսինքն՝ եթե փնտրում են որեւէ անձի, նրան կարող են նախ հրավիրել բաժին, իսկ իրենք քաջատեղյակ են, որ Արամ Վարդանյանը բոլոր դեպքերում իրենց կանչով ներկայացել է, անգամ արտերկրից է վերադարձել, որպեսզի ներկայանա»: Ըստ Վարոսյանի՝ երեկվա գործողությունները որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում. «Երբ մենք շարունակ փորձում էինք ստանալ նրանց՝ այստեղ գտնվելու իրավական հիմքը, ինձ էլ մի անգամ ասացին. «Ինչ անում ենք, լավ ենք անում»»:

Վարոսյանը շեշտեց՝ ինքը 20 տարի այս ոլորտում է աշխատում, բայց նման ապօրինություն երբեք չէր տեսել. «Սա միայն ապօրինություն չէր, վայրագություն էր. երբ ես բարձրացա 2-րդ հարկ, ննջասենյակում տեսա Արամ Վարդանյանի հինգ տարեկան աղջիկ թոռանը, որը մոր ձեռքին դողում էր, իսկ դիմակավորված ոստիկանները զենքերով վազվզում էին այդտեղ, դա ուղղակի զարհուրելի էր»: Պաշտպանը նշեց, որ այդ գործողությունների արդյունքում երեխան երեկվանից չի խոսում: 

Դեպքից հետո արդեն Ոստիկանության բաժնում պաշտպաններին են տրամադրել քննչական խմբի որոշում, որից էլ հենց նրանք իմացել են, որ խոսքը 2016 թվականին ինչ-որ մեկի «BMW» մակնիշի մեքենայից կատարված կողոպուտի մասին է. «Բայց այդ որոշման բովանդակության մեջ մենք առեւանգում չտեսանք, եւ նրանք ոչ էլ մեզ պարզաբանեցին, թե ինչի մասին է խոսքը, թե ում են կողոպտել, առեւանգել»: Լուսինե Սահակյանը հայտնեց, որ դիմել են դատարան եւ վիճարկում են ձերբակալման որոշումը. «Այդ ձերբակալումը չէր կարող լինել, էլ չեմ խոսում այն մասին, որ անձը պիտի փախուստի դիմեր, որ ձերբակալեին, իսկ 2016 թվականից բազմաթիվ անգամներ նույն եղբորորդին՝ Արման Վարդանյանը, ապօրինի բերման է ենթարկվել, նաեւ՝ հրավիրվել Ոստիկանության բաժին եւ մշտապես ներկայացել, եւ այս պայմաններում երեկ որոշեցին նրան ձերբակալել»:  Թե ովքեր են այդ քրեական գործով նրանց դեմ հաղորդում տվել, պաշտպանները չմանրամասնեցին՝ նշելով, որ այդ մասին հրապարակումներ կանեն առաջիկայում. «Եվ հանրությունը կտեղեկացվի, թե ինչպիսի հանցագործներ են հաղորդումներ տվել, ցավոք, իշխանության կողմից այսօր հանցագործների հովանավորչություն է իրականացվում»:

Սահակյանի խոսքով՝ իրական գործառույթներով զբաղվելու փոխարեն ոստիկանությունն այժմ զբաղված է իմիտացիաներով. «Զբաղված է մարդկանց փռելով, նկարահանումներ կատարելով, վարչապետին տրամադրելով, որպեսզի վարչապետն էլ իր ֆեյսբուքյան պատին տեղադրի, արդյունքում կան բազմաթիվ սպանություններ, վիրավորներ, որոնցով մեղավորներ չեն բացահայտվում»: Նրա խոսքով՝ ամիսներ շարունակ Էրեբունու տարածքում հնչում են տարատեսակ կրակոցներ, ինչ-որ դեպքեր, այդ թվում՝ սպանություններ են տեղի ունենում, բայց չի եղել որեւէ հաղորդագրություն այն մասին, որ դրանցից որեւէ մեկը բացահայտվել է. «Փորձելու ենք ներպետական ատյաններում բոլոր միջոցներով այս հարցերը բարձրացնել, եւ ես կարծում եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ստիպված ենք լինելու հասնել մինչեւ Եվրոպական դատարան»,- ամփոփեցին պաշտպանները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12016 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին