Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւս ՀՀ վարչապետին հարց ուղղեց պետական համակարգում ծրարով գումար տալու հնարավոր դեպքերի մասին՝ հայտարարելով, թե շարունակում է Մանե Թանդիլյանի հարցը:
«Դուք բազմիցս նշել եք, որ նախկին կառավարության ժամանակ ծրարներով աշխատավարձ են ստացել նախարարները, գործադիր իշխանության ներկայացուցիչները: Ձեր կաբինետում նախկին կառավարությունից մարդիկ կան, դուք նրանց հարցրե՞լ եք՝ ծրարով փող ստացե՞լ են, թե՞ չէ: Օրինակ՝ Ջանջուղազյանին հարցրե՞լ եք՝ ծրարով փող ստացե՞լ է, թե՞ չէ: Եթե ինքը չի ստացել՝ կարո՞ղ է տեսել է՝ ով է ստացել»,- ասաց Մարուքյանը:
«Ես չէի ուզում էդքան բացեմ էդ թեման, բայց էդպիսի տեղեկություններ կան նախկին նախարարների մասին, ովքեր հիմա Ազգային ժողովի պատգամավոր են: Եվ ես նախկին նախարարին չեմ կանչել, հարցրել՝ էս ճի՞շտ է, թե՞ չէ, որովհետեւ կան մարմիններ, թող զբաղվեն, իրենք էդ հարցի պատասխանը կտան: Հիմա ես էս ամբիոնից ասե՞մ՝ էդ ինչ օպերատիվ տեղեկություն է, ում մասին է եւ ինչ կարգի վճարման մասին է: Դա ինչքանո՞վ ճիշտ կլինի: Նախ, դա օպերատիվ տեղեկություն է, երկրորդը, ինչո՞ւ է թվում, որ էդ կողմից կարող են հարց տալ, էս կողմից չեն կարող էդ կողմին էդ նույն հարցից տալ»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցը կարող է վերաբերել նրանց, ովքեր հեղափոխությունից առաջ են եղել կառավարության անդամ, նրանց, ովքեր հեղափոխությունից հետո են եղել կառավարության անդամ, նաեւ նրանց, ովքեր հեղափոխությունից հետո եղել են կառավարության անդամ, հիմա կառավարության անդամ չեն: Ըստ վարչապետի՝ նրանց մասին էլ օպերատիվ տեղեկություններ կան, բայց դա չի նշանակում, որ այդ տեղեկություններն անպայման հաստատվելու են:
«Եթե ձեզ հուզում է հակակոռուպցիոն պայքարին մեր նվիրվածությունը, անձամբ իմ նվիրվածությունը, ես կարող եմ երաշխավորել, որ դա 100 տոկոս է, ոչ թե՝ 99,9»,- հավելեց Փաշինյանը:
Վարչապետը նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին առաջարկեց իրենց բոլոր հարցերը մոռանալ, հերթագրվել եւ անձամբ այդ մասին հարցնել նախարարներից:
«Իսկ ո՞վ է ասել, որ ես պիտի տայի էդ փողը: Ես հիմա կարող եմ ասել, որ ներկա նախարարներից որեւէ մեկը ծրարով եւ որեւէ ձեւով ինձնից փող չի ստանում: Եթե ինձ եք 4 անգամ հարցնում, հերթագրվեք, դուք իրենց հարցրեք: Որ ես ասեմ՝ հա, հարցրել եմ, պիտի ասեք՝ բա ի՞նչ ասեց: …Հիմա, հարգելի՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ, հերթով հարց տվեք՝ ինձնից ի՞նչ եք ուզում: Ես հանձնարարում եմ իրավապահ մարմիններին, որ պարզեն այդ հարցը»,- եզրափակեց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT