Արտակ Մանուկյանը կոչ արեց դեմ քվեարկել իր նախագծին. ԱԺ-ում շարունակվում է քառօրյա նիստը

Ազգային ժողովն այսօր շարունակում է չորրորդ նստաշրջանի հերթական նիստը: Պատգամավորներն այսօր գրեթե միաձայն ընդունեցին բոլոր օրինագծերը:

ԼՀԿ-ի առաջարկած «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 110 կողմ, ոչ մի դեմ եւ ձեռնպահ քվեով:

Հիշեցնենք, որ այս օրինագիծը վերաբերում էր այն կենսաթոշակառուներին, որոնք թոշակներն ստանում են անկանխիկ եղանակով: Այսուհետ նրանք ստիպված չեն լինի տարվա մեջ մեկ անգամ ներկայանալ բանկ՝ ապացուցելու իրենց Հայաստանում գտնվելու փաստը, քանի որ դա կլինի հեռահար տարբերակով:

«Պետական նպաստների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց կրկին միաձայն:

Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ նույնպես ընդունվեց ոչ մի դեմ եւ ձեռնպահ ձայնով:

Կառավարության ներկայացրած «ՀՀ Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց կրկին միաձայն: Այս օրինագծով առաջարկվում է «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձանց տալ ամենամսյա պատվովճար: Գումարի սահմանաչափն ի սկզբանե նախատեսված էր 40 հազար դրամ, սակայն պատգամավորների մի մասն առաջարկեց բարձրացնել շեմը՝ դարձնելով 100 հազար դրամ կամ՝ ավելի: Նախագծի համահեղինակները համաձայնեցին մինչեւ երկրորդ ընթերցում քննարկել այդ առաջարկը:

Սիսակ Գաբրիելյանի՝ դեղերի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 93 կողմ եւ 12 ձեռնպահ ձայներով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունվեց կրկին միաձայն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն:

«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց, քանի որ հեղինակը՝ Արտակ Մանուկյանը, կոչ արեց այս փուլում դեմ քվեարկել, վերադարձնել նախագիծն առաջին փուլ, որպեսզի ավելացվեն առաջարկություններ:

«Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետեւանքների վերացման փոխօգնության պատրաստակամության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը կրկին ընդունվեց առանց դեմ եւ ձեռնպահ ձայների:

Միաձայն ընդունվեցին նաեւ «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը, «Նյութական պահուստի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս պահին խորհրդարանը շարունակում է քննարկել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Մտքերի փոխանակման համար հերթագրվել է 20-ից ավելի պատգամավոր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3388 դիտում

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ

Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին

Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում

Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը

Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները

Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ

237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին

Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»

Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ

Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ

Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը

Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել

Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը

Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը

Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին

Կադրային փոփոխություններ դատախազությունում

Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին

Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ

Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը

Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին

Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին

Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան

ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան

Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան

Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին

Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով

Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին

Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը

ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին

Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում

Երևանում լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ

Ստեփանավանի հրաձգարանի տարածքում 5 օր անցկացվելու են պարապմունքներ. կլսվեն կրակոցներ