Եկեք ուղիղ ասենք՝ անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը մեզ՝ ինչ-որ ետին մտքերի, դավադրությունների մեջ. Փաշինյան

Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նրան հարցեր ուղղելու հնարավորություն ունեին: Գործարար Սամվել Աղեկյան խոսքը ոչ այնքան հարց էր, որքան մեկնաբանություն:

Փաշինյանին անվանելով համայն հայության վարչապետ՝ նա շնորհակալություն հայտնեց ձեռնարկված քայլերի, մասնավորապես վիզայի դյուրացման մասով:

Փաշինյանը հիշեց, որ 2018 հունիսին, երբ այցելել է Վրաստան, հանդիպել գործարարների հետ, շատ ծանր տպավորություն է ունեցել այդ հանդիպումից:

«Ասում էին՝ գիտե՞ք, որ տուրիստները ուզում են գալ Հայաստան, ավտոբուսի վարորդները հրաժարվում են բերել: Ասում եմ ինչո՞ւ: Ինձ ասում են, որովհետեւ մեր մեքենաները ջարդուփշուր կլինեն»,- հիշեց վարչապետը՝ հավելելով, որ այդ հանդիպումից հետո վերադարձել է Հայաստան եւ պատասխանատուներին հանձնարարել ամենակարճ ժամանակում Բագրատաշեն-Երեւան ավտոճանապարհը բերել նորմալ վիճակի: Հիմա, ըստ Փաշինյանի, այն իդեալական վիճակում չէ, բայց կբերվի իդեալական վիճակի:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Վրաստանի կառավարության հետ պայմանավորվել են  նաեւ Նինոծմինդա-Բավրա ճանապարհը կարգի բերելու ուղղությամբ, որը եւս արդեն ընթացքի մեջ է:

Վրաստանում բնակվող մեկ այլ հայ ՀՀ վարչապետին հարց ուղղելուց առաջ ասաց, որ նրան համարում են շատ հարազատ մարդ, կարելի է ասել՝ իրենց բոլորի տան անդամը, միշտ հետեւում են: Իսկ հարցն այն էր, թե Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները երբ կդառնան ռազմավարական: Քաղաքացին հիշեցրեց, որ իշխանությունները միշտ այդ մասին խոսել են, բայց դա գործ չի դարձել:

Այս հարցի առիթով հիշեցնելով Նոր կտակարանի այն միտքը, որ «Ի սկզբանե բանն էր», Փաշինյանն ասաց, որ իրական կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, երբ որ մտքում է ինչ-որ բան փոխվում:

«Ռազմավարական հարաբերությունների կառուցումը մի օրում տեղի չի ունենում, բայց հիմա տեղի է ունենում մտավոր գործընթացը, այդ օրակարգը ձեւավորվում է:  Այս պայմաններում խոսել մեր հարաբերությունների ռազմավարական լինելու մասին՝ այդքան էլ հեշտ բան չէ»,- ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, Վրաստանը՝ Եվրամիության հետ է համաձայնագիր ասոցացրել, Վրաստանը պլանավորում  է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:

ՀՀ վարչապետն ասաց՝ այս ամենը ցույց է տալիս, որ կան որոշակի աշխարհաքաղաքական բաժանարար գծեր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Սակայն, ըստ նրա, դեռ շատ վաղուց Քաղաքացիական պայմանագիր կուսկացության ծրագրում էին ներառել Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները դուրս դնել աշխարհաքաղաքական ազդեցություններից:

 «Եկեք ուղիղ ասենք՝ մենք անընդհատ կասկածել ենք Վրաստանին, Վրաստանը մեզ՝ ինչ-որ ետին մտքերի, դավադրությունների մեջ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կարեւորը պրոցեսը սկսված է եւ սկսված է այն պատճառով, որ որոշվել է փոխել տրամադրվածությունը՝ միշտ ետին մտքեր փնտրելու մասով:

Թե ինչ փուլում են այդ հարաբերությունները՝ ՀՀ վարչապետը դժվարացավ ասել՝ նկատելով, որ կարեւորը կա վճռականությունը՝ այդ ճանապարհը անցնելու:

«Երբ որ ասստիճան ենք բարձրանում, սանդուղքը ունի 90 աստիճան, հնարավոր չի, առաջին աստիճանից միանգամից մենք չենք կարող հայտնվել 90-րդ աստիճանին»,- իրավիճակը պատկերավոր նկարագրեց Փաշինյանը:

Տպել
2608 դիտում

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը