Մեր մշակույթի պատմության բազմաթիվ հսկաներ ձեւավորվել են թիֆլիսահայության միջավայրում. Փաշինյանը ողջունեց Թիֆլիսի հայերին

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն ընթանում է լեփ-լեցուն դահլիճում:

Թիֆլիսահայերին ուղղված իր խոսքում ՀՀ վարչապետը նախ հիշեցրեց, որ իր ընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցը կատարել է հենց Վրաստան՝ 2018-ի հունիսին: Փաշինյանն ասաց, որ անմոռանալի եւ ջերմ հիշողություններ ունի այդ այցից: Նաեւ հիշեցրեց, որ հենց այդ այցի ժամանակ առաջարկել է հայ-վրացական հարաբերությունները կառուցել նոր բանաձեւի վրա: Այդ բանաձեւը, ըստ Փաշինյանի, հետեւյալն է. Վրաստանը եւ վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չեն ներգրավվի որեւէ հակավրացական դավադրության մեջ, հակառակը շահագրգռված են, որ Վրաստանը  լինի զարգացած, կայուն պետություն: Նույնը եւ հակառակը: Փաշինյանի բնորոշմամբ հենց այդ բանաձեւի վրա է վերջին մեկուկես տարվա ընթացքում հիմնվել երկու երկրների հարաբերությունները:

«Կարծում եմ, որ մեր հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել: Սա նոր հնարավորություններ է ստեղծում թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի համար: Շատ չեք տեսնի աշխարհում այսպես իրար հետ, իրար մեջ ապրող պետություններ, որոնք իրար հետ չունեն թշնամանքի պատմություն: Ընդհակառակը, մեր պատմության շատ փուլերում մենք ունեցել ենք ընդհանուր մարտահրավերներ, փորձել ենք դիմակայել այդ մարտահրավերներին»,- ասաց Փաշինյանը:

Այնուհետեւ խոսելով մշակույթային հաղորդակցության մասին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ թիֆլիսահայությունը մեր ժողովրդի կյանքում ամենակարեւոր դերակատարությունը ունեցած գործոններից է. «Բավական է նշել, որ մեր մշակույթի պատմության բազմաթիվ հսկաներ ձեւավորվել եւ գործել են թիֆլիսահայության միջավայրում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ մեր ժամանակակից ինքնությունը 3 խոշոր մշակութային հենասյուներ ունի եւ նրանք են՝ Թումանյանը, Թամանյանը եւ Կոմիտասը: Վարչապետը նշեց նաեւ  Նար Դոսի, Սունդուկյանի, Տիգրանյանի, Րաֆֆու եւ Թիֆլիսի միջավայրում ձեւավորված այլ կարեւոր ներկայացուցիչների մասին:

Իր խոսքում Փաշինյանը տեղեկացրեց, որ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում շնորհակալություն է հայտնել՝ մեր ժառանգության նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Տպել
286 դիտում

«Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա Մոսկվա-Երեւան չարտերային թռիչք կազմակերպվելու թույլտվություն

Մեքենավարման պարապմունքներ են անցկացվել 1-ին զորամիավորումում. ՊՆ

Անտառամուտի բնակիչն ապօրինաբար 5 կանգուն ծառ է կտրել եւ տեղափոխել իր տան բակ

ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցույց տվեց նոր կառուցված մոդուլային ընդունարանները (տեսանյութ)

Կսահմանվի հատուկ՝ Կրթական սակագին. ԿԳՄՍ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել

Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Արցախում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ 7 քրեական գործ է հարուցվել

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի այրվածքային բաժանմունքը տեղափոխվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեն միացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աջակցության ծրագրին

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ