Ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանն օլիմպիական փոխչեմպիոն է ճանաչվել, բայց պետությունից դրա համար պարգեւավճար չի ստացել

Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն ավելի քան 2 տարի է՝ ստացել է Պեկին 2008-ի արծաթե մեդալը, սակայն պարգեւավճարի ավելացում Հայաստանի Հանրապետությունից չի ստացել: Մարտիրոսյանն օլիմպիական այդ խաղերում ի սկզբանե բրոնզ էր նվաճել 85 կգ քաշային կարգում, բայց դրանից 8 տարի անց՝ 2016 թ., հայտնի էր դարձել, որ 2-րդ տեղը զբաղեցրած բելառուս Անդրեյ Ռիբակովը դոպինգ է օգտագործած եղել: Վերջինս որակազրկվեց ու զրկվեց նաեւ մեդալից, որը բաժին հասավ Մարտիրոսյանին: 2017 թ. աշնանը Միջազգային օլիմպիական կոմիտեն հայ մարզիկին ուղարկեց արծաթե մեդալը, եւ շնորհավորանքներով ու հարցազրույցներով պատմությունն ավարտվեց:

2008 թ. օլիմպիական խաղերից բրոնզե մեդալով վերադառնալուց հետո ՀՀ այն ժամանակ դեռ գործող օրենքով Մարտիրոսյանը՝ որպես 3-րդ մրցանակակիր, 10 մլն դրամ պարգեւավճար է ստացել: ՀՀ այն ժամանակվա օրենքով օլիմպիական խաղերում 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկներին հասնում էր 15 մլն դրամ: Այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ Մարտիրոսյանը ոչ թե օլիմպիական 3-րդ մրցանակակիր է, այլ փոխչեմպիոն, նա պետությունից՝ սպորտի նախարարությունից, պարգեւավճարի տարբերությունը չի ստացել:

«Ո՛չ, տարբերությունը չեն տվել: Որքան գիտեմ, 20 մլն, 15 մլն, 10 մլն է (խմբ. օլիմպիական խաղերում համապատասխանաբար 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավելու համար), բնականաբար, բրոնզից արծաթ 5 մլն դրամ է կազմում,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ինքը երբեւիցե չի դիմել տարբերությունը ստանալու համար ու չի էլ պատրաստվում դիմել,- բնականաբար, այնպես չէ, որ չեմ ուզում, բայց ավելի հարմար եմ համարում, որ այդ ամենն իմ կողմից չլինի: Եթե հարկ համարեն, կանեն»:

Պարզվում է, որ ՀՀ-ում նման իրավիճակը կարգավորող իրավական ակտ գոյություն չունի: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից նման պատասխան տվեցին այս թեմայով ՀԺ-ի հարցմանը:

«Պարգեւավճարների տարբերության փոխհատուցման եւ հետգանձման ժամկետները սահմանող կարգավորումներ հիշյալ որոշմամբ նախատեսված չեն»,- ասված է նախարարության պատասխանում:

Ինչպես երեւում է, պատասխանում նշված է նաեւ հետգանձման մասին: Ավելի վաղ ՀԺ-ն արդեն գրել էր, որ հետգանձման վերաբերյալ իրավական ակտ ՀՀ-ում չկա: 2016 թ. դոպինգ օգտագործելու համար օլիմպիական մեդալներից զրկված մարզիկների թվում նաեւ հայեր կային. ծանրորդներ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը հետ: Մարտիրոսյանը բրոնզե էր նվաճել 2008, իսկ Խուրշուդյանը՝ 2012 թ. օլիմպիական խաղերում: Դրա համար նրանք 10-ական մլն դրամ պարգեւավճար են ստացել պետությունից: 2016-ին պարզվեց, որ նրանք արգելված խթանիչներ են օգտագործած եղել: Նվաճած մեդալներից նրանք, հետեւաբար նաեւ Հայաստանի Հանրապետությունը զրկվեցին, սակայն, ինչպես սպորտի նախարարությունը մոտ 2 տարի առաջ պատասխանել է մեր հարցմանը, պետությունը նրանցից պարգեւավճարները հետ ստանալու հնարավորություն չունի, քանի որ չկա համապատասխան օրենք:

Մոտ ժամանակներս Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի իրավիճակին նման իրավիճակում կարող է հայտնվել նաեւ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): 2019 թ. վերջում հայտնի դարձավ, որ Ռիո 2016-ում Սիմոնի հետ նույն քաշային կարգում հանդես եկած եւ ոսկի նվաճած ուզբեկ Ռուսլան Նուրուիդինովի դոպինգ-թեստում արգելված խթանիչներ են հայտնաբերվել։ Մարզիկը դոպինգ է օգտագործած եղել Լոնդոն 2012-ում, եւ այդ դոպինգ-թեստը ստուգել են այն պատճառով, որ Ռիոյում չեմպիոն է դարձել: ՀՀ տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտնել է, որ մոտ ժամանակներս Սիմոնին կփոխանցվի Ռիոյի օլիմպիական ոսկին: Ստացվում է, որ Սիմոնը պարգեւատրվել է որպես փոխչեմպիոն, սակայն կդառնա չեմպիոն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
27061 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ