Երևան
12 °C
Ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը չի պատրաստվում պրեմիերայից անմիջապես հետո «Դասարանցիները» ֆիլմը տեղադրել յութուբում կամ նույն տարում Ամանորին ցուցադրել հեռուստատեսությամբ: Պրեմիերան կայանալու է մարտի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ հաջորդ օրվանից բարձրանալու է մեծ էկրաններ: Ռեժիսորը ցանկանում է, որ այն հնարավորինս երկար լինի կինոթատրոններում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ իր կարծիքով՝ հակառակ պրակտիկան սպանում է հայկական կինոն:
«Ուզում եմ՝ հասնենք նրան, որ երբ ֆիլմը դուրս է գալիս, անմիջապես նույն տարվա մեջ Ամանորին չցուցադրվի ու միանգամից չհայտնվի յութուբում, որովհետեւ դրանով հայկական կինոն սպանում ենք: Գոնե 1-2 տարով կարելի է հետաձգել, որպեսզի հանդիսատեսը ֆիլմը նայի կինոթատրոնում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հիմա որեւէ հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն չունի:

«Դասարանցիները» ֆիլմը 11-րդ դասարանցիների մասին է: Դրանում նկարագրվում են բարձր դասարանցիների առօրյան, խնդիրները, ապրումները: Նալչաջյանը նշում է, որ գաղափարն իր մոտ առաջացել է մի քանի տարի առաջ, սցենարն ավարտին է հասցրել 2018-ին, իսկ 2019-ի ապրիլ-մայիս ամիսներին Առինջ գյուղում տեղի են ունեցել նկարահանումները: Նշում է, որ նմանատիպ ֆիլմեր հայկական շուկայում չի հանդիպել, սակայն այլ նախագծերից դատելով՝ կարծում է, որ թեման լսարանին հետաքրքիր է:
««Վեջին ուսուցիչ»-ի (խմբ. սերիալ) հաջողությունը ցույց տվեց, որ թեման ունի պահանջարկ: Իրարանցումը, որն ստեղծվել է այս ֆիլմի շուրջ շատ է: Շատ են գրում մեր կինոյի մասին, հարցեր են տալիս: Կարծում եմ՝ դա խոսում է այն մասին, որ սպասված է դարձել: Իմ 3-րդ ֆիլմն եմ նկարում, ամենաշատ պահանջարկը, որ մինչեւ ֆիլմի դուրս գալը զգացել եմ, այս մեկի շուրջ է ստեղծվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն դեպքում ստեղծագործելիս առաջարկ-պահանջարկի վրա չի կենտրոնանում:

Ֆիլմում հիմնականում նկարահանվել են Տիգրան Նալչաջյանի դերասանական ստուդիայի սաները, որոնք մարմնավորել են աշակերտներին: Նկարահանվել է նաեւ հենց Տիգրան Նալչաջյանը: Բացի այդ՝ կան հրավիրված դերասաններ, օրինակ, Ռոբերտ Հակոբյանը, որը հանդես է եկել տնօրենի դերում, Մոսվկվայից հրավիրած Սահակ Դուրյանը, որը 40-ից ավելի ռուսական ֆիլմերում է նկարահանվել, եւ սա նրա առաջին հայկական ֆիլմն է, եւ ուրիշներ:
Ըստ սյուժեի՝ աշակերտները դժգոհում են իրենց դասղեկից, վերջինս աշխատանքից հեռանում է, ու նրան փոխարինում է Տիգրան Նալչաջյանի կերպարը, որին նույնպես սկզբում չեն հավանում: Ֆիլմը +12 է, պատանիների մասին է, սակայն, ըստ ռեժիսորի, հետաքրիր կլինի ոչ միայն այդ տարիքային խմբի, այլ նաեւ մեծահասակների, ինչպես նաեւ ավելի փոքրերի՝ 8-9 տարեկանների համար։ Ընդգծում է, որ գռեհիկ հումոր չկա, եւ փոքր տարիքի երեխաները հանգիստ կարող են դիտել:
«Կոմեդիայի եւ դրամայի համակցություն է, բայց որպես կոմեդիա ասեմ, որ չենք փորձում ամեն գնով ծիծաղեցնել, չկան ծամածռություններ, ինչ-որ սիթքոմային ոճի գրոտեսկային խաղ: Մերը բնական դպրոցական պատմություն է՝ երեխաներն իրենց առօրյայով, խնդիրներով ու նաեւ սյուժետային զարգացումներով: Այսինքն՝ ֆիլմում եւ կծիծաղեցնենք հանդիսատեսին, ըստ իրավիճակի, եւ նաեւ կհուզվենք՝ ըստ իրավիճակի»,- ասաց նա:

Նալչաջյանի խոսքով՝ ստեղծագործական թիմի անդամներից շատ են հետաքրքրվում «Դասարանցիների» մասին: Հիմնական հարցը, որ տալիս են, այն է, թե արդյոք սյուժեն որեւէ տեղից վերցված է: Ռեժիսորն ընդգծում է, որ բացառապես իր աշխատանքն է:
«Որեւէ տեղից սցենարը վերցված չէ: Լրիվ իմ ստեղծագործությունն է, եթե ինչ-որ նմանություն գտնեն լինի հայկական, թե արտասահմանյան աշխատանքի հետ, զուտ նրանից է, որ դպրոցի մասին ֆիլմերը միշտ իրար նման են, բանակի մասին ֆիլմերն իրար են նման, բանտի մասին ֆիլմերն իրար են նման... դա նորմալ է, ֆորմատից է»,- ասաց նա:

Մարտի 5-ից «Դասարանցիները» ցուցադրվելու է ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Կապանում ու Քաջարանում: Նալչաջյանը փորձելու է ցուցադրություններ կազմակերպել նաեւ այլ քաղաքներում: Ինչ վերաբերում է երկրից դուրս տանելուն, ապա օգոստոսին Ավտրալիայում հայկական ֆիլմերի փառատոնի մասնակցելու, ինչպես նաեւ մի քանի այլ բանավոր առաջարկներ ունի, սակայն քանի որ պրոդյուսինգով անձամբ է զբաղվում եւ հիմա շատ ծանրաբեռնված է, ցանկանում է առայժմ կենտրոնանալ ներքին շուկայի վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT