Անհատ տաքսիստները բողոքում են օն-լայն համակարգերի արտոնությունների դեմ. ՊԵԿ-ն արտոնություններ չի տեսնում

Պետեկամուտների կոմիտեի շենքի մոտ քիչ առաջ բողոքի ցույց էին անում անհատ տաքսու վարորդները: Նրանք դժգոհում էին իրենց եւ օն-լայն համակարգով աշխատող վարորդների համար սահմանված ոչ հավասար իրավական պայմանների դեմ, պահանջում զրոյացնել վերջին չորս տարիներին կուտակված պարտքերը, տույժ-տուգանքները:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի տվյալներով՝ իրենց բարձրացրած հարցը 5000 տաքսու վարորդի 2016-2018թթ. կուտակած մոտ 900 մլն դրամին է վերաբերում. «Օն-լայնն ասում է՝ ես տաքսի չեմ, ես միայն պատվեր եմ ընդունում: Եթե այդպես է, թող կառավարությունը որոշի, որ տաքսի ծառայություն չկա, կա միայն պատվեր, եւ զրոյացնի էս տղերքի պարտքերը»:

Նրա խոսքով՝ անհատ տաքսիստները ԱՊՊԱ ապահովագրություն գնում են, պետտուրքը՝ վճարում, իսկ օն-լայն օպերատորների միջոցով աշխատող տաքսիստները՝ ոչ: «Հիմա էս պարտքերն ուղարկում են հարկադիր ծառայություն: Ճիշտ է, մեր վերջին բողոքի ակցիայից հետո կասեցվել է, հարկադիրը չի բռնագանձում, բայց կուտակված գումարը դեռ տղաների վրա է: Մենք ուզում ենք գերատեսչությունների հետ քննարկենք սա, որ կառավարությունը զրոյացնի: Թող ՊԵԿ-ն ուսումնասիրություն իրականացնի, եւ եթե դրանք տաքսի չեն, թող իրանց մեքենաների վրա տաքսի չգրեն, գրեն՝ պատվեր իրականացնող ընկերություն»,- ասաց նա:

Տաքսիստները հավաստում էին, որ հարկեր չվճարելու արդյունքում է, որ օն-լայն համակարգով աշխատողները կարողանում են ավելի լավ պայմաններ առաջարկել հաճախորդներին. «Յանդեքսը» հինգ տարի է, որ հարկ չի վճարում, դրա համար էսօր մարդիկ ասում են՝ ամենալավ տաքսին ա, դա նստենք»:

«Պահեստազորի զինծառայողների միության» նախագահ Գեւորգ Հովհաննիսյանն էլ նշեց, որ Պետական կառավարման համակարգի խնդիրների հետեւանքով է իրավահավասարությունը սկզբունքորեն խախտվել. «Ֆիզիկական անհատ տաքսիներից լիցենզիաների համար վերցվում են պետական տուրքեր, երբ նույն գործողությունը «Յանդեքսի» միջոցով իրականացնող անձանցից չի վերցվում: Պետության իրավաչափ ակնկալիքի հաշվին տաքսու գումարը մրցակցության առումով իջնում է, եւ նրանք (օն-լայն համակարգով աշխատողները) դառնում են ավելի մրցակցային: Դրա հետեւանքով ֆիզիկական անձանց գործունեությունը կրում է վնասներ, քանի որ իրենց պատվերները կրճատվում են: Իրականում խնդիրն այն է, որ եթե լինեն իրավահավասար պայմաններ, նրանք առաջարկեն ավելի լավ ծառայություններ՝ թարմ մեքենաներ, պատրաստված եւ գրագետ վարորդներ, հիգիենայի իդեալական պայմաններ, մենք դրան կողմ կլինենք, բայց հիմա իրավահավասարության սկզբունքի խախտմամբ մեկին առավելություն է տրված»:

Գեւորգ Հովհաննիսյանի հավաստմամբ՝ օպերատորական դեր կարող է ստանձնել պետությունն ու ստանալ ոչ փոքր շահույթ: «ՊԵԿ-ն ասում է՝ մեր պետության եկամուտները պետք է շատ լինեն: Բազմամիլիոնանոց դոլարների տեղը ցույց ենք տալիս. կարող եք՝ գնացեք հավաքեք: Չեք կարող, որովհետեւ «Յանդեքս» տաքսու տերերը պատահական մարդիկ չեն: Այստեղ կան արտոնյալ մարդիկ, որ տաքսու ոլորտը փչացնում են: Ու դրանց պիտի բացահայտեն պետական մարմինները, այն պետական մարմինները, որ ֆիզիկական անձանց վճարած 12 հազարական դրամ լիցենզիաների հաշվին ստանում են աշխատավարձ, պարգեւավճար, պետական մեքենայի բենզին: Բա մեզ ո՞ւր եք տանում: Բա, չե՞ք մտածում, որ մի օր էդ փողը կարող ա կտրեն ու չտան, ասեն՝ դու՝ որպես պետական կառավարման մարմին, դրան արժանի չես»:

Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ տաքսիստներն այլ բազմաթիվ խնդիրներ էլ ունեն, մեր քաղաքի բնակչության համար չափազանց շատ են, որի արդյունքում այս ծառայությունը մատուցվում է բավական ցածր գներով, ճանապարհային երթեւեկության խիստ կանոններ են գործում, որոնք խախտելու արդյունքում կուտակվում են մեծ պարտքեր: Ըստ նրա՝ ծուղակներ կան նաեւ օն-լայն համակարգերում աշխատող տաքսիստների համար. «Օրինակ՝ «Յանդեքսը» տալիս է պատվեր էն տեղի վրա, որտեղ գործում է «կանգառն արգելված է» նշանը: Վարո՛րդ հարգելի, դու ստիպված պիտի կանգառ կատարես, որ ուղեւորին նստեցնես կամ իջեցնես: Հետեւաբար, հայտնվում ես «կանգառն արգելված» նշանի գործողության տակ, ու արձանագրվում է խախտում»:

«Վարորդների պաշտպանության լիգա»-անդամներից Պողոս Օղլուկյանը հավելեց, որ կառավարության խոստումը, որ որոշ՝ ոչ էական խախտումների համար տուգանքները վերացվելու են, չի իրականանում: «Վերջերս ԳԱՅ-ի պետն ասաց՝ վարչապետի խոսքից հետո մանր-մունր խախտումների համար չենք տուգանի: Ես երեկ եմ ստացել 5000 դրամի տուգանք գիծ տրորելու համար: Մենք առավոտից իրիկուն տուգանման մեջ ենք. քայլելուց, վարելուց, կանգնելուց»:

Նա հավաստեց, որ իրենք չեն բողոքում գործընկեր տաքսիստների դեմ, այլ իրավական համակարգի. «Էդ 300 դրամով մարդ տեղափոխողը 300 դրամից ոչ մի դրամ հարկ չի տալիս, բայց շահույթ է ունենում, չէ՞: Նաեւ էդ 300 դրամից իր օգուտն ունի «Յանդեքսը» ու էլի ոչ մի դրամ չի վճարում: Մի ուրիշ խնդիր ա նաեւ 300 դրամով քշելը. մարդիկ ճար չունեն: Ռայոններից գալիս են, քնում են էդ մեքենայի մեջ, կորժիկն ուտում են էդ մեքենայի մեջ, մեքենայի տիրոջ վրա էլ մի կես միլիոն պարտք են հավաքում, որ մի կտոր հացի փող աշխատեն: Հիմա մենք արդեն չգիտենք՝ ի՞նչ անենք: Էս ավտոները ծախենք՝ մի հատ ռո՞ւմբ առնենք՝ մի հատ շենք տրաքցնենք, որ մեզ ուշադրություն դարձնե՞ն»:

Տաքսու վարորդներին ընդունեց ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Հանդիպումից հետո Պողոս Օղլուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին էապես այլ՝ առավել հանդարտ ոճով: Նա նշեց, որ ՊԵԿ-ում իրենց լսել են, եւ թերեւս ստուգումներ կանցկացնեն օն-լայն տաքսի ծառայություն իրականացնող տաքսիների մոտ՝ տեսնելու, թե ինչքան եկամուտ են ստանում նրանք, ինչպես նաեւ քննարկումներ կանեն իրավական ոլորտում՝ իրենց նշած ոչ հավասար պայմանները բացահայտելու եւ հարցը լուծելու համար:

«Խոստացան, որ քննարկումներ կանեն: Մենք խնդրել ենք, որ հնարավորինս շուտ անեն: Խնդրել ենք, որ գոնե տույժ-տուգանքները հանեն, մնան վճարումների միայն մայր գումարները: Մարդիկ չունեն էդ վճարելու հնարավորությունը, քանի որ տարիներով եղել են անհավասար պայմաններ: Ոմանք միլիոններ ու հարյուրավոր միլիոններ են ստացել, ոչ մի բան չեն վճարել, ոմանք էլ լիցենզավորվել են, վճարումները կատարել են, բայց օն-լայն տաքսիների դուրս գալուց հետո աշխատել են չվճարել ու ճիշտ են արել, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ հավասար չեն: «Յանդեքսում» հազարավոր գրանցված մարդիկ կան, բայց դա ոչ մի տեղ չի երեւում, ՊԵԿ-ին ոչինչ չի տրվում»:

Լրագրողների հարցերին քիչ անց պատասխանեց նաեւ Ռաֆիկ Մաշադյանը: «Իրականում այն, ինչ ներկայացնում են տաքսու վարորդները, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ես ներկա պահին գործող օրենսդրությամբ ոչ մի տարբերություն չեմ տեսնում անհատ տաքսի վարորդների եւ օն-լայն տաքսի ծառայություններում աշխատող տաքսու վարորդների միջեւ: Տաքսի ծառայություն մատուցող վարորդներն այսօր պիտի ունենան լիցենզիա, ընդ որում, դրա համար գումարի վճարում օրենսդիրը չի նախատեսել: Լիցենզիայի առկայության դեպքում անհատ տաքսու վարորդը, անկախ նրանից՝ օն-լայն ծառայություններով տրված պատվերներով կաշխատի, թե առանց դրանց, ոչ մի լրացուցիչ պարտավորություն չի առաջանում: Այսինքն՝ այսօր չկա տարբերություն օն-լայն տաքսի ծառայությունների վարորդների եւ անհատ վարորդների միջեւ»,- ասաց նա:

Մաշադյանը հիշեցրեց, որ նախկինում լիցենզիաների համար եղել է 12 հազար դրամ վճար, որ հիմա չկա, եւ դա է, որ վարորդները տարիներ շարունակ չեն վճարել՝ կուտակելով պարտքեր. «2019թ. հունիսին ընդունվեց օրենք, որով առաջարկվեց վճարել միայն մայր գումարները եւ բոլոր տույժ-տուգանքները՝ դրանց նկատմամբ հաշվարված, դրա համար տրվեց վեց ամիս ժամանակ: Շատերը վճարեցին: Հիմա եթե մենք ունեցել ենք քաղաքացիներ, որ իմանալով օրենքի այդ դրույթը, որ նշանակված է ամնիստիա հարկային պարտավորությունների նկատմամբ, չեն վճարել, հիմա ունեն պարտավորություններ մայր գումարների եւ տույժերի նկատմամբ, այո՛, դրանք ենթակա են վճարման»:

Մաշադյանի խոսքով՝ տաքսիստների հետ հանդիպումն ավելի շատ եղել է խորհրդատվական բնույթի. «Ես իրենց հետ զրույցում եւս ընդունեցի, որ դաշտում կան խնդիրներ, իդեալական չէ, բայց ներկայացրի այսօրվա գործող օրենսդրությունը, իսկ ՊԵԿ-ը գործում է այս օրենսդրության շրջանակներում: Եթե կլինեն փոփոխություններ օրենսդրության մեջ, կգործենք՝ ըստ այդ փոփոխությունների»:

Այն հարցին, թե արդյոք ուղղորդված էին բողոքի դուրս եկել տաքսիստները, Մաշադյանն ասաց. «Չեմ կարող հաստատել, բայց չեմ էլ կարող հերքել»:

Տպել
1753 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց