Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացնել ոչ միայն ապօրինի շենքերը, այլեւ զավթած հողերը... դղյակների հետքերով

Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում գտնվող ինքնակամ շինություններն օրինականացնելու հարցով առանձին-առանձին Երեւանի քաղաքապետարան են դիմել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին եւ կինը, ինչպես նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մենք հետաքրքրվել էինք, թե նախկին ո՞ր պաշտոնյաներն են դիմել քաղաքապետարան իրենց ապօրինի շինություններն օրինականացնելու խնդրանքով:

Քաղաքապետարանից մասնավորապես հայտնել են, որ Արգամ Աբրահամյանը դիմել է «Ազատության հ. 1/6 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից ավելի զբաղեցրած մոտ 500 քմ համայնքային հողամասը եւ դրա վրա կառուցված բնակելի եւ օժանդակ շինությունները 28.06.2008թ. հ. ՀՕ-117-Ն «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում օրինականացնելու խնդրանքով»:

Նրա մայրը՝ Ջուլիետա Աբրահամյանը, քաղաքապետարանից խնդրել է Ազատության հ. 1/20 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինությունները (1962.6 քմ) օրինականացնել: 

Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքով պատկանող պարսպապատ տարածքում առկա է նաեւ համայնքային հող:

Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ապա վերջինս քաղաքապետարան է դիմել՝ Կարապետ Ուլնեցու հ. 32/11 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինությունների (1698.8 քմ) օրինականացման խնդրանքով: Քաղաքապետարանից ՀԺ-ին հայտնել են, որ նշված հասցեում առկա է նաեւ ինքնակամ զբաղեցրած համայնքային հողամաս, որի մակերեսի վերաբերյալ տվյալներին չեն տիրապետում, քանի որ սեփականատիրոջ կողմից չափագրում չի պատվիրվել:

«Նշված երեք դեպքերում էլ քաղաքապետարանը չի բավարարել դիմումների պահանջները, հետեւաբար դրանք ընթացք չեն ստացել: Այս պահին խնդիրը մասնագիտական ուսումնասիրության փուլում է: Խնդրի բազմակողմանի ուսումնասիրության ու հետագա քայլերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ պարզաբանում»,- ասվում է ՀԺ-ին տրամադրված պատասխանում:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների թեմային նախորդ շաբաթ ՀՀ կառավարության նիստում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 

«Հիմա պարզվում է, որ Երեւանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչեւ վերջ կառուցվել են ապօրինի: Օրինակ՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, եւ, օրինակ, այսօր Երեւանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է»,- ասել էր վարչապետը՝ ավելացնելով, որ Երեւանի քաղաքապետն էլ, իրավաբաններն էլ ասում են, թե օրենքով պարտավոր են օրինականացնել այդ շինությունները:

Իրավական նորմը, որ Երեւանի քաղաքապետին թույլ չի տալիս չօրինականացնել սեփական հողի վրա կառուցված ապօրինի շինությունը, Կառավարության 2006թ.–ի 912-Ն հայտնի որոշումն է, որը համայնքին պարտավորեցնում է օրինականացնել սեփական տարածքներում գտնվող ինքնակամ շինությունները, եթե դրանք չեն հակասում քաղաքաշինական նորմերին։ Սակայն այստեղ վիճահարույց է նաեւ այն, որ Աբրահամյանների կողմից ինքնակամ շինության մի մասը կառուցվել է համայնքային հողի վրա:

Ներկայումս Աբրահամյանները դատարանում բողոքարկում են իրենց շինություններն օրինականացնելը մերժելու հարցով քաղաքապետարանի որոշումը: Սուրիկ Խաչատրյանի կողմից նման բողոքարկման տեղեկություն այս պահին չունենք:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն արդարադատության նախարարին հանձնարարել էր լուծումներ գտնել այս իրավիճակից, խոսել էր նաեւ անհրաժեշտության դեպքում անցումային արդարադատության մեթոդների կիրառման մասին: Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է թեման:

Տարիներ շարունակ մամուլում գրվել է, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում շքեղ առանձնատներ ունեն ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ուրիշներ: Դատելով քաղաքապետարանից ստացված պատասխանում նրանց մասին խոսք չլինելուց՝ պետք է ենթադրել, որ նշված պաշտոնյաները հասցրել են ժամանակին լուծել օրինականացման խնդիրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9034 դիտում

Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը

Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին՝ խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել

Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում

Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան

«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ

ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն

Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ

Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին

Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է․ վարչապետ

Քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ղարաբաղյան շարժումը պատերազմ է․ ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե՝ ոչ

Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, օդային տարածքի արգելք չի սահմանել

Տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ․ մանրամասներ քարոզարշավի ժամանակ թմրամիջոց բաժանելու դեպքից

ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը

Ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել, իրականում ուզում են X երկիրը ավելացնի իր ներկայությունը ՀՀ-ում

Մասիսում նախկին կնոջը սպանելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Սամվել Կարապետյանի քարոզարշավի ժամանակ թմրանյութ բաժանելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրդեհ է բռնկվել Գյումրու շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել

Հակոբ Ասլանյանը ուրանում է փաստը, որ իրեն պատգամավոր է դարձրել վարչապետը. տեսանյութ է տարածվում

Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է

Փիփերթ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է վարչատնտեսական մասի համակարգողին, վիճաբանել պահակի հետ, հարվածել

Պարզվել է՝ 2022-ին երիտասարդը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ ամուսինները նրան պատուհանից դուրս են նետել

Գրիգորյանն ու Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ-ում բարեփոխումների ընթացքը

C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնով

Սամվել Կարապետյանը պարտվել է ինձ դատարանում. Արսեն Թորոսյան

Ընդդիմության առաջարկած քաղաքականությունը 100 տոկոսով կհանգեցնի պատերազմի. ԱԺ փոխնախագահ

Խաչքարերի պուրակում նոր ներառական և անվճար խաղահրապարակը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի մոլերից մեկում հրդեհի մասին տարածվող տեսանյութերը կեղծ են. ՆԳՆ ՓԾ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. որոշ շրջաններում թաց ձյուն կտեղա

Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր Մարտունիում

Սամվել Կարապետյանի համախոհները քարոզարշավի ժամանակ թմրանյութ են բաժանել իրար. կան ձերբակալվածներ. մանրամասներ

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է․ Պապոյան