Երևան
20 °C
Քաղաքացի Մարինե Ա.-ն վստահ է, որ իր որդուն սեռական բռնության ենթարկած մարդիկ փորձում են վախեցնել իրեն, համակել անընդհատ վտանգի մեջ լինելու զգացումով: 2016-ին Երևանի X վարչական շրջանում 6-ամյա տղային պարբերաբար սեռական բռնության ենթարկելուց, իրավապահների հետ մտերմության միջոցով պատժից խուսափելուց և 2019-ին երեխային կրկին սեռական բռնության ենթարկելուց հետո բռնարարները, ըստ նրա, փորձում են հիմա էլ ահաբեկել իրեն, որ, թերևս, դադարի արդարության համար պայքարել. երեկ կոտրել են նրա ավտոմեքենան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հաղորդեց Մարինե Ա.-ն՝ նշելով, որ կոտրել են, երբ մեքենան կայանած է եղել բակում: Դեպքի մասին ինքն անմիջապես հաղորդել է Ոստիկանությանը:
«Ես նշեցի, որ մեքենայիս կոտրելը կապում եմ իմ տղայի դատական գործի հետ: Սրանով ինձ ցույց են տալիս, որ ես ու տղաս վտանգի մեջ ենք: Անմիջապես, երբ նկատել եմ, դիմել եմ ոստիկանություն, հաղորդում եմ տվել, հաղորդմանս վերջում էլ նշել եմ, որ մեզ վտանգ է սպառնում, գրավոր խնդրել եմ, որ ոստիկանությունը որեւէ կերպ ապահովի մեր անվտանգությունը: Բայց ոստիկանությունից ստացա շատ անորոշ պատասխան, չգիտեմ՝ հիմա իրենք ինձ կօգնեն, թե չէ»,- ասաց նա:
Մարինե Ա.-ն հավաստեց, որ սեռական բռնության քրգործի շրջանակում ընթացող քննչական գործողությունների՝ ոչ պատշաճ իրականացման արդյունքում իր եւ որդու կյանքը կարծես փակուղի է մտել. «Դպրոցում գիտեն իր նկատմամբ կատարված այդ բռնությունների մասին, երեխային վատ չեն վերաբերվում, բայց, միեւնույնն է, այդ միջավայրում լինել ինքը դժվարանում է: Կորել է հետաքրքրությունը թե՛ դասերի, թե՛ ամեն ինչի նկատմամբ: 10 տարեկան երեխա է, չեմ կարողանում թողնել՝ իջնի բակում խաղա, ամբողջ օրը տանն ենք՝ բանտարկյալների պես: Միայն երբեմն երեխայիս տանում եմ զարգացման կենտրոն, լեզուներ է պարապում, բայց հիմա նաեւ դա չի ուզում անել, քանի որ սպասողական, անընդհատ լարված դրությունն ազդում է նաեւ իր նյարդերի վրա: Եթե մեր իրավապահ համակարգը չի կարող այս խնդիրը լուծել, թող գոնե անկեղծորեն ասի, մենք էլ վեր կենանք, այս երկրից գնանք»,- ասաց մայրը:
Նրա խոսքով՝ չեն արվում քննչական այն գործողությունները, որ կարող էին բավական արագ արդյունքներ տալ. երեխան նշել է իր նկատմամբ բռնություններին նախորդած հեռախոսազանգերի մասին, սակայն բջջային օպերատորից չեն վերցվում, չեն վերծանվում այդ զրույցները, իրենք նկարագրում են մեքենան, որով իրենց հետեւել, եւ որի մեջ իր երեխայի նկատմամբ բռնություն է իրականացվել, նշում են նաեւ համարանիշը, սակայն այդ մեքենան այդպես էլ «չի գտնվում»: Կնոջ խոսքով՝ նախկինում գործը ոչ պատշաճ քննած քննիչներից մեկի պաշտոնն էլ բարձրացրել են. «Էլ ես ի՞նչ վստահություն ունենամ իրենց նկատմամբ: Գոնե այդ նշված անձանց որեւէ կարգավիճակ տան, որ մենք զգանք, որ ինչ-որ բան է արվում, միայն հասարակությանը ցույց են տալիս, թե գործ են անում: Միայն խոսում են, թե գործ են անում»:
Մարինե Ա.-ի հետ զրուցել եւ իրենց աջակցությունն են առաջարկել Մարդու իրավունքների պաշտպանը, պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը, սակայն իրական վտանգի դեմ, իրական խնդրի առաջ նա իրեն մենակ է տեսնում, ինչի եւս մեկ ապացույց է համարում կոտրված մեքենան. «Արդեն չգիտեմ՝ երեխային պաշտպանելու համար ինչ անել: Ամեն օր զանգահարում եմ կառավարություն, զրուցել եմ վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ, ներկայացրել եմ խնդիրն ամբողջությամբ, ասել եմ, որ ուզում եմ իմ բոլոր փաստաթղթերը վերցնեմ, գնամ, հանդիպեմ վարչապետին: Հասկանո՞ւմ եք՝ ես մենակ եմ, իրենք շատ են, չեմ կարողանում այս ամենի դեմ»:
Մարինե Ա.-ի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հետ այսօր կապվել չհաջողվեց: Նրա հետ զրուցել էինք 5 օր առաջ եւ տեղեկացել, որ, ըստ էության, որեւէ տեղաշարժ տեսանելի չէ. «Ճիշտ է, գործը Քանաքեռի քննչական բաժնից տեղափոխվել է հատկապես կարեւոր գործերի բաժին, եւ դրանից հետո նախաքննական մարմինը երեւի թե քննչական պլան է մշակել, բայց, իմ ունեցած տվյալներով, դեռ ներգրավված մեղադրյալ չկա: Գիտեմ, որ նախաքննություն է ընթանում: Եվ քանի որ փորձաքննությունների հարց է առաջ քաշվում, ուստի այդ կապակցությամբ նախաքննական մարմինը որոշում է կայացնում, օրինակ, սկզբում ստանալ որոշակի եզրակացություններ, հետո՝ իրականացնել այլ գործողություններ: Հիշենք նաեւ, որ խոսքն անձանց՝ առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրելու մասին է»:
Մեր այն հարցին, որ նման իրավիճակն արդյոք ռիսկային չէ կնոջ համար, քանի որ ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձինք ազատության մեջ են եւ գիտեն մոր ու երեխայի բնակության վայրը, փաստաբանը պատասխանել էր. «Իհարկե, ես՝ որպես երեխայի ներկայացուցիչ, այս պահին գտնում եմ, որ քննչական մարմնի գործողություններն այդքան էլ արագ չեն կատարվում, եւ արդեն իսկ պիտի հնարավոր լիներ, որ այդ առերեւույթ հանցագործություն կատարած՝ երեխայի կողմից մատնանշված անձինք ունենային մեղադրյալի կարգավիճակ: Սակայն վարույթն իրականացնող նախաքննական մարմինը նախատեսում է այլ գործողություններ կատարել, նոր անդրադառնալ այդ հարցերին»: Այլ հարցեր Պետրոսյանը չէր մեկնաբանել՝ նշելով. «Անչափահաս, մանկահասակ երեխայի լավագույն շահից ելնելով՝ չենք կարող շատ մանրամասնել, թե ինչպիսի քննչական գործողություններ են կատարվում. նախաքննությունն ամբողջ ծավալով պիտի իրականացվի»:
Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանն այսօր մեզ հետ զրույցում նշեց. «Գործի շրջանակներում կատարվում է բազմակողմանի օբյեկտիվ քննություն, արդյունքները շուտով կերեւան»: Անդրադառնալով ծնողի եւ փաստաբանի այն դիտարկումներին, որ երեխան մատնանշում է իր նկատմամբ թե՛ նախկինում եւ թե՛ վերջերս բռնություն գործադրած անձանց, սակայն գործում ներգրավված մեղադրյալներ չկան՝ նա ասաց. «Մեր քննիչների աշխատանքին հավատարիմ մնալով եւ հավատալով՝ վստահ եմ, որ շուտով արդյունքներ կլինեն: Չի կարող այս քննությունն արդյունքներ չունենալ»:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց, որ Քանաքեռից երեկ 16:10-ի սահմաններում ստացվել է ահազանգ քաղաքացի Ա.Ա.-ի կողմից՝ մեքենայի ապակին կոտրելու հանգամանքի մասին: «Կատարվում են քննչական գործողություններ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեց նա։ Այն հարցին, թե ինչ է նախատեսում անել ոստիկանությունը կնոջ եւ երեխայի անվտանգությունն ապահովելու խնդրանքին ի պատասխան, նա պատասխանեց, որ որոշակի աշխատանքների ավարտից հետո կնոջը պատասխան կտրվի. «Կինը դեպքը կապում է որոշակի քրեական գործի հետ, բայց հնարավոր է՝ սովորական գողություն է եղել: Պիտի մեր գործողություններն ավարտենք, հետո՝ կպատասխանենք»:
Հիշեցնենք, որ Մարինե Ա.-ի որդու նկատմամբ պարբերաբար սեռական բռնություն է կիրառվել, երբ նա եղել է 6 տարեկան. բռնությունն իրականացնողները, ըստ երեխայի մոր, նրան տնից հեռացրել են, բռնության ենթարկել եւ նվաստացրել: Երեխան մատնանշել է իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց (որ կապ ունեն երեխայի կենսաբանական հոր հետ) եւ այն վայրերը, որտեղ եղել է բռնությունը: Փորձաքննությունն արձանագրել է պարբերաբար սեռական բռնության ենթարկված լինելու փաստը, սակայն մեղադրյալներ չեն ներգրավվել, եւ այդ՝ առաջին քրեական գործը, կարճվել է: Այն հիմա բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում:
Երկրորդ քրեական գործը հարուցվել է այս տարեմուտին, երբ Մարինե Ա.-ն բացահայտել է, որ բռնությունը որդու նկատմամբ շարունակվում է, եւ դա իրականացնելուն նպաստում է իր մայրը, ում բռնարարները վճարում են այդ ծառայության համար: Հարուցվել է քրգործ, ոստիկանների միջամտությամբ հնարավոր է եղել տնից հեռացնել նշված տատիկին: Սակայն Մարինե Ա.-ի խոսքով՝ անհրաժեշտ ոչ մի բան կարծես չի կատարվում: Նա մտավախություն ունի, որ այս անգամ էլ արդարության հասնելու փոխարեն ուղղակի նյարդերի անտանելի լարումով ինքը կխոսի, կբողոքի, տարբեր ատյանների ուշադրությունը հրավիրել կփորձի, իսկ ոստիկանությունում, քննչական մարմիններում իրենց քրեական շոշափուկները տարածած հանցագործ խմբավորումը կրկին կխուսափի պատժից:
Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք ԼՂ բնակչությանն Ադրբեջանի սահմանադրական կարգին ինտեգրելու համար. ՌԴ ներկայացուցիչ
Թեպետ մարտական գործողությունները կարծես դադարել են, իրավիճակը մնում է փխրուն. Շվեյցարիայի ներկայացուցիչ
Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է տարածաշրջանում իրավիճակը. ԱՄԷ պետնախարար
Մալթան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի նկատմամբ վերջին գործողություններից. Մալթայի ԱԳ նախարար
Ոչ ոք չի կարող հավատալ, որ ԼՂ դեմ ռազմական գործողությունը կանխամտածված չի եղել. Ֆրանսիայի ԱԳ նախարար
ԼՂ-ի նախագահական ընտրությունը ստիպեց Ադրբեջանին քայլ կատարել և արագ ավարտել գործողությունը. Էրդողան
ՌԴ Առաջին ալիքի Սկաբաևան նույնպես միացավ քարոզչությանը՝ կեղծ նկարներ տարածելով. Պետրոս Ղազարյան (լուսանկարներ)
Հիբրիդային պատերազմում պետականության դեմ այս քայլերը ձախողվելու են. Արայիկ Հարությունյան
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր հանձնառությունը
Նիկոլ Փաշինյանն Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին
ԼՂ-ից տեղահանվածների համար ոչինչ պետք չէ հավաքագրել. ԱՍՀ նախարարությունը հորդորում է համաձայնեցնել գործողությունները
Զինադադարից 32 ժամ անց Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս բերել մեր զինվորների և խաղաղ բնակիչների դիերը. Բեգլարյան
Լաչինի միջանցքով բեռնատարները չեն անցել. ԿԽՄԿ
Ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով. ՔԿ
«Եռաբլուր» պանթեոնում հայհոյել, հարվածներ են հասցրել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ
Երևանում իրավիճակը լարվել է. ոստիկանները բերման են ենթարկում երթի մասնակիցներին
ԼՂ-ում 6 ռուս խաղաղապահի զոհվելու փաստով Ադրբեջանի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել
Էնքան չի տեսել իր երկրում ընդդիմության միտինգ, որ կոչ է անում Երևանում գալ. Ղազարյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին
Զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող արտահայտություններից. ՄԻՊ-ը հանդես է եկել կոչով
Փակել փողոցները, հայտարարել դասադուլ. Թևանյանը հայտարարեց իրենց գործողությունների մեկնարկի մասին
Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը, ներկայացվել ստեղծված Ազգային կոմիտեի կազմը
Բռնություն գործելու ոմանց նպատակը իրավապահ մարմիններին իրադրության մեջ դնելն է, որ նրանք անհամաչափ ուժ կիրառեն. վարչապետ
Տուրք չտանք կեղծիքին, նպատակը այնպես անել է, որ մենք չենք կարող պետություն ունենալ, եկեք մեզ տիրություն արեք. Փաշինյան
Բոլոր համապատասխան մարմինները ստացել են հանձնարարականներ, արձագանքը կոշտ է լինելու. վարչապետ
Հարվածել են ավտոմեքենային, վիճաբանել ոստիկանների հետ. քրեական վարույթ՝ առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ
Քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ թիրախային պատժամիջոցներ. տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ
Եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչո՞ւ հարձակումից առաջ չէին արել. Նիկոլ Փաշինյան
Ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը լինելու է հավերժ. Արթուր Հովհաննիսյան
«Ի՞նչ է տեղի ունում ԼՂ-ում. Նիկոլ Փաշինյանը՝ Եվլախի բանակցությունների մասին
10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, հետո նրանց ասել են՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ տեղափոխվեն. վարչապետ
ՄԱԿ ԱԽ անդամ երկրների դեսպաններին է ներկայացվել այսօրվա նիստում թիրախային գործողությունների անհրաժեշտությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է տեղի ունեցել
Նպատակ կա ՀՀ-ում քաոս ստեղծել. Նիկոլ Փաշինյան
Պետք է արագ իրագործել առաջնային խնդիրները լուծող ծրագրեր. ԼՂ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել
ԼՂ-ում բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. վարչապետ
Հավաքի մասնակիցներն այսօր շրջափակել են ավտոմեքենան, հարվածներ հասցրել ուղևորին. նախաձեռնվել է քրեական վարույթ
Առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում. տեղեկատվական շտաբը՝ Եվլախի հանդիպման վերաբերյալ
«Տելեգրամ»-ով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցրած Գերասիմ Ավետիսյանը ձերբակալվել է. ՔԿ
Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Համոզված եմ, որ այս փորձությունից ևս մենք դուրս կգանք պատվով և արժանապատվությամբ. Վլադիմիր Վարդանյան
© 2023 Հայկական ժամանակ