Դավիթ Սանասարյանի գործով դատարանն սկսեց ապացույցների հետազոտումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստին, հիշեցնենք, մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հրապարակեց գործով բոլոր ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները: Սանասարյանից բացի, բոլոր ամբաստանյալները հրաժարվեցին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, իսկ Սանասարյանը հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում: Այնուհետեւ դատարանն սահմանեց ապացույցների հետազոտման կարգը: Ըստ այդմ՝ սկզբում կհետազոտվեն գործում առկա գրավոր փաստաթղթերը, իրեղեն ապացույց սարքավորումը, որից հետո կանցնեն վկաների, ապա՝ ամբաստանյալների հարցաքննությանը:

Այսպիսով, այսօր դատարանն սկսեց ապացույցների հետազոտման փուլը: Այժմ դատավորն ընթերցում է գործում առկա գրավոր փաստաթղթերը:

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է եւս 3 անձ՝ ՊՎԾ պաշտոնյաներ Սամվել Ադյանը, Գեւորգ Խաչատրյանը, ինչպես նաեւ՝ «Զորաշեն» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը:

Տպել
1469 դիտում

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

Վահագն Թեւոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի

Տեղի է ունեցել «Մեղրի-2» և «Որոտան-1» էլեկտրատեղակայանքներում համակարգային վթարի վերաբերյալ հանձնաժողովի նիստ

8 օր, 8% cashback «Մերի» խանութ-սրահներում IDBank-ի Visa քարտերով

Պարզվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի անդամների ինքնությունը. մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի

Արթուր Վանեցյանն անկեղծ չէ, գերիների հարցը երկու օրվա լուծելու չէ. Քոչարյան

ԳՇ հայտարարությունը հայտարարություն էր, այն քաղաքական հայտարարություն չէր. Գալուստ Սահակյան

Անցած չորս օրում արձանագրված 26 դեպքով հաշվարկվել է 67.231.184 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

Եթե Կենտրոնական բանկի որոշումը լինի, թոշակառուները իրենց գումարը նորից կստանան կանխիկ՝ փոստից

Հայաստանի առաջարկը՝ Թուրքիան հանել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող երկրների ցանկից, ընդունվել է

Վերականգնողական վարժություններ COVID-19 երկարատև հիվանդությունից հետո

Առաջարկվում է կորոնավիրուսի ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգել

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտային հարկից. դիմումները կընդունվեն ուստարվա ավարտից հետո

Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը. Նաղդալյան

Նոր նախագիծ՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման վերաբերյալ

2020 թ-ին ՀՀ-ն 2 միավորով առաջ է անցել քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների ոլորտում. Freedom House

Նախագահի հրամանագրով՝ մի խումբ զինծառայողների հետմահու շնորհվել են պետական պարգևներ

Հարցը բարդ է, կան շատ գործոններ, որոնք ազդում են կողմերի դիրքորոշման վրա. Գրիգորյանը՝ Փաշինյան-Մարուքյան հանդիպման մասին

Էրդողանի հայտարարության թիրախը ՀՀ վարչապետին հարվածելն է. պատգամավոր

Երեւանի մետրոն 2019 թվականին 21 միլիոն ուղեւոր է տեղափոխել, 2020-ին՝ 11 միլիոն. Մետրոպոլիտենը 40 տարեկան է

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին (տեսանյութ)

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

2 վթար է գրանցվել Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին. կան տուժածներ

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմանափակել ինտերնետային շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը

Դագաղներ, ծաղկեպսակներ քաղաքական կիզակետում ի հայտ են եկել 2008-ից՝ ներկայիս ընդդիմադիրների կողմից. պատգամավոր

Այսօր վերաբացվել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ

3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա՝ Սյունիքի պահպանվող տարածքների պահպանությունը իրականացնելու համար

Ըստ պատգամավորի՝ դատավորների կենսաթոշակի վերաբերյալ նախագիծը առաջիկա քառօրյային կքննարկվի և կընդունվի

ԲՀԿ-ն չունի որոշում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

Նախագահի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և նրա հիշատակը հավերժացնող հուշարձանին

Սարգիս Քլոյանը դատի է տվել Սայաթ Շիրինյանին

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

Եթե գործադիր իշխանությունը քննադատում է դատական իշխանությանը, ուրեմն դատական իշխանությունը լավ է աշխատել. Մարուքյան

Գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել

Եթե Փաշինյանի հետ համաձայնություն լիներ, կասեի՝ լրագրողներ, եկեք, գնանք նշենք. Մարուքյան

Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Օրվա ընթացքում զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Արցախի 4 համայնքների կից բնակավայրերում