Ամեն ինչ այս պահին աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին. պատվաստանյութը պատրաստ է մարդկանց վրա թեստավորման

Աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 2707-ի: Միայն երեկվա ընթացքում Չինաստանում մահացել է 71 մարդ, 1 մարդ՝ Հարավային Կորեայում, ինչպես նաեւ Diamond Princess զբոսանավի ուղեւորներից եւս մեկը:

Վարակման հաստատված դեպքերի թիվը, ըստ worldometers.info/coronavirus-ի տվյալների, ոչ պակաս, քան 80 340 է: Առողջացել է մոտ 27 700 հիվանդ: Մոտ 50 հազար հիվանդ դեռեւս հիվանդանոցներում է, նրանցից մոտ 9200-ը (20 տոկոսը) ծանր կամ կրիտիկական վիճակում է:

Այս պահին աշխարհում ամենաշատը վարակման դեպքեր գրանցվել են Չինաստանում, որը վարակի բռնկման կենտրոնն է: Վարակն արձանագրվել է ավելի քան 2500 հիվանդի մոտ, մահացել է 150-ը: Երկրորդ տեղում շարունակում է լինել Հարավային Կորեան՝ մոտ 900 հիվանդով եւ մահվան 9 դեպքով: Երրորդն Իտալիան է՝ վարակման ավելի քան 230 և մահվան 7 դեպքով:

Ճապոնիայում գրանցվել է վարակման ավելի քան 160 եւ մահվան 1 դեպք: Նշենք նաև, որ Ճապոնիայում օրեր շարունակ կարանտինի մեջ էր Diamond Princess զբոսաշրջային նավը, որի ուղեւորների շրջանում գրանցվել է վարակման մոտ 700 եւ մահվան 4 դեպք. նավը 14-օրյա շրջագայության էր դուրս եկել, երբ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, արդյունքում օրեր շարունակ նավի գրեթե 3500 ուղևորներին արգելվել է դուրս գալ նավախցերից. նրանց զբաղեցրել են խաչբառերով. նավից տարհանումն արդեն սկսվել է, սակայն Ռուսաստան վերադարձած 8 զբոսաշրջիկներից 3-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Հինգերորդ երկիրն՝ ըստ վարակվածների թվի, Սինգապուրն է. այստեղ արձանագրվել է վարակի ավելի քան 100 դեպք՝ առանց մահվան ելքի: Հոնկոնգում մոտ 100 հիվանդից մահացել է 2-ը:

Յոթերորդն Իրանն է՝ ըստ վարակվածների թվի: Պաշտոնական վերջին տվյալով՝ Իրանում վարակի ավելի քան 90 դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է: Սա Չինաստանից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշն է: Վարակվել է նաև Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին: Այդ մասին, ըստ RIA-novosti գործակալության, հայտարարել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն: «Հիվանդության դեմ պայքարի առաջնագծում գտնվող Հարիրչիի կորոնավիրուսի հետազոտման թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է նա:

Կորոնավիրուսով ախտահարում արձանագրվել է նաև ԱՄՆ-ում՝ 53 դեպք եւ ոչ մի մահ: 50-ականից պակաս ցուցանիշներով կորոնավիրուսով ախտահարված են Թաիլանդը, Թայվանը, Ավստրալիան, Մալայզիան, Գերմանիան, Վիետնամը, Մեծ Բրիտանիան, ԱՄԷ-ն, Ֆրանսիան, Կանադան, Քուվեյթը, Ֆիլիպինները, Հնդկաստանը, Աֆղանստանը, Բելգիան, Կամբոջան, Եգիպտոսը, Ֆինլանդիան, Իրաքը, Լիբանանը, Նեպալը, Շրի Լանկան, Շվեդիան եւ Իսպանիան: 

Նշենք, որ Իսպանիայի Կանարյան կղզիների Թենրիֆե քաղաքում գտնվող «H10 Costa Adeje Palace» հյուրանոցը փակվել է կորոնավիրուսի հետ կապված բժշկական ստուգումների արդյունքում. հյուրանոցում մնացող հարյուրավոր հյուրեր հաղորդել են, որ իրենց պատվիրել են սենյակներում մնալ, քանի որ բժշկական աշխատանքներ են իրականացվում. հաղորդում է BBC-ին:

Առողջապահության գործակալության խոսնակ Վերոնիկա Մարտինիի խոսքով՝ կղզու հարավ-արեւմուտքում գտնվող չորս աստղանի հյուրանոցում տեղի են ունեցել ստուգումներ բժշկական նկատառումներից ելնելով: Հյուրերից մեկը Ֆեյսբուքում հրապարակվել է սենյակների դռան տակ դրված գրառումների լուսանկար, որտեղ ասվում էր, որ սանիտարահիգիենիկ նկատառումներով կառույցը պահանջում է սենյակից դուրս չգալ: Ավելի ուշ հաղորդվեց, որ հյուրանոցում իր կնոջ հետ հանգրվանած իտալացի բժշկի թեստի պատասխանը դրական էր եղել՝ հիվանդացությունը հաստատվել էր:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր չեն արձանագրվել, սակայն այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները շարունակվում են թե՛ կազմակերպչական և թե՛ ախտորոշման առումով: Նախարարությունը ձեռք է բերել ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ, և այսօր ախտորոշման առումով երկիրը որևէ խնդիր չունի: Ձեռնարկվել են միջոցառումներ՝ դիմակներ և ախտահանիչ նյութեր ձեռք բերելու ուղղությամբ՝ չնայած այն հանգամանքին, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում դրանք առկա են:

Նաև, ՀՀ-ն դադարեցրել է Իրանի հետ ցամաքային ուղևորափոխադրումները, իսկ օդայինը՝ սահմանափակել: Բեռնափոխադրումները կատարվում են խստացված ռեժիմով: Իրաքը և Քուվեյթը փակել են իրենց սահմանն Իրանի հետ և դադարեցրել ավիահաղորդակցությունը:

Այսօր ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեիսուսը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի կորոնավիրուսի համաճարակի: Թեպետ, «համաճարակ» բառի օգտագործումը, ըստ նրա, դեռ ճիշտ չէ կիրառել, սակայն հարկ է հնարավոր ամեն ինչ անել պոտենցիալ խնդրին պատրաստվելու համար:

Կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի գիտնականների առաջարկած փորձարարական պատվաստանյութը պատրաստ է մարդկանց վրա թեստավորման փուլին. այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Պատվաստանյութը մշակող mRNA-1273 ընկերությունը ապրիլին կընտրի 20-25 առողջ կամավորների, որ նրանց օգնությամբ որոշի դեղամիջոցի անվտանգ դեղաչափն ու արդյունավետությունը: WSJ-ի տեղեկություններով՝ թեստերի արդյունքները հասանելի կլինեն 2020 թվականի հուլիսին կամ օգոստոսին: Սակայն նշենք, որ mRNA-1273 ընկերության տեխնոլոգիայի արդյունավետությունը հաստատված չէ:

Տպել
3456 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին