Աշխարհը պիտի պատրաստվի կորոնավիրուսի համաճարակի. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ աշխարհը պետք է ավելին անի, որպեսզի պատրաստ լինի հնարավոր կորոնավիրուսային համաճարակին՝ ընդգծելով, որ վաղ է բռնկումը համաճարակ անվանել, բայց երկրները պետք է լինեն «պատրաստության փուլում». այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:

Աշխարհում շարունակվում է տարածվել շնչառական հիվանդություն առաջացնող Covid-19 վիրուսը: Դեպքերն արդեն անհանգստության առիթ են Հարավային Կորեայում, Իտալիայում և Իրանում:

Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Չինաստանում, որտեղ եղել է վիրուսի սկզբնաղբյուրը: Այստեղ ավելի քան 77 հազար մարդ վարակված է, իսկ ավելի քան 2600-ը մահացել է:

Հիվանդացության ավելի քան 1200 դեպք արձանագրվել է աշխարհի գրեթե 30 այլ երկրում, Չինաստանից դուրս գրանցվել է ավելի քան 20 մահ: Երկուշաբթի օրը Իտալիայում մահերի թիվը հասել է 7-ի:

Համաշխարհային ֆոնդային շուկաները կտրուկ անկում են ապրել՝ կապված վիրուսի տնտեսական ազդեցության մասին տարածվող մտավախությունների հետ:

Չինաստանը հայտարարել է, որ հետաձգելու է Ժողովրդական ազգային կոնգրեսի տարեկան ժողովը, որ պիտի տեղի ունենար եկող ամսին՝ «շարունակելով ուղղել ջանքերը» կորոնավիրուսի դեմ պայքարին:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վերջին օրերին Իրանում, Իտալիայում և Հարավային Կորեայում նոր դեպքերի թիվը «խորապես մտահոգիչ է», սակայն ավելացրել է, որ «այս պահի դրությամբ մենք ականատես չենք լինում այս վիրուսի չկարգավորված գլոբալ տարածմանը»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս վիրուսը պանդեմիկ ներուժ ունի՞, Թեդրոս Գեբրիեսուսը կրկին նշել է, որ համաճարակ բառի օգտագործումն այժմ չի համապատասխանում փաստերին:

Բայց ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանն ասել է, որ այժմ ժամանակն է «կատարել այն ամենը, ինչ կանեիր՝ պատրաստվելու համար համաճարակի»:

Տպել
977 դիտում

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել

Հայաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հասավ 822-ի. 52 նոր դեպք է ավելացել

Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են

Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրն ու Ավագ շաբաթի մեկնարկը

Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտ ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը

Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հանձնաժողովի նիստ է գումարվել

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար