Լաբորատորիայի արդյունքները հավաստում են՝ քաղաքացու վրա հարձակված կենդանին հովազ չէր. նա պնդում է հակառակը

Ենոքավանի անտառներից մեկում քաղաքացու վրա անցյալ տարի նոյեմբերին հարձակված վայրի կենդանին հովազ չի եղել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ նկարահանված են քաղաքացու վրա հարձակման դեպքի վայրում առկա արյան հետքերը, կենդանու թաթերի հետքերը: «Կարծում էինք՝ հովազ է, սակայն հովազ չէ»,- նշել է նա:

NABU-Armenia բնապահպանական կազմակերպությունն էլ տեսախցիկներով հսկել է տարածքը, սակայն հովազ չեն նկատել: Կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը նշել է, որ իրենց ֆոտոթակարդները շարունակում են մնալ տվյալ հատվածում. «Ապրիլին էլ կստուգենք, տեսնենք՝ ինչ նկարներ կան»:

Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն էլ հիշեցրել է, որ հավաքել են կենդանու մազերի եւ այլ կենսաբանական մնացորդներ, ուղարկել են Գերմանիա՝ հայտնի լաբորատորիա հետազոտության, պատասխան են ստացել, որ այդ մնացորդները պատկանում են սովորական լուսանի, ոչ թե՝ ընձառյուծի:

«Սա շատ լավ խթան էր, որ այդ շրջանն ուսումնասիրեինք, քանի որ այդ տարածքները շատ քիչ են ուսումնասիրվել: Այդ տարածքում հովազ եղել է, բայց հիմա չկա: Չնայած ենթագիտակցորեն շատ էինք ցանկանում, որ դա լիներ հովազ, քանի որ Հայաստանում շատ քիչ է հովազների թիվը: Ցավոք, դա հովազ չէր»,- ասել է «Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի» վարիչ Մամիկոն Ղասաբյանը: Նա ընդգծել է, որ Ենոքավանի այս տարածքն արգելավայրին կավելացվի:

Արման Գաբրիելյանը, սակայն, նա, որ անտառում հարձակման էր ենթարկվել, չհամաձայնեց մասնագետների դիտարկմանը՝ պնդելով, որ իր վրա հարձակվել է հովազ. «Իրա պոչը շատ երկար էր, իսկ լուսանինը կարճ է լինում: Ինքն իրա կերի վրա չի հարձակվել. ինքն ուղղակի փակուղու մեջ էր՝ ինքը պուճուր քարանձավից էր դուրս եկել»: Նա ասաց, որ հովազ տեսել է միայն հեռուստացույցով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 18-ին Ենոքավանի անտառներից մեկում վայրի կենդանու կողմից հարձակման էր ենթարկվել իր կենդանիներին հաշվելու գնացած Արման Գաբրիելյանը: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա քաղաքացուն տեղափոխել էին Իջեւանի բժշկական կենտրոն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմել էր, որ պարբերաբար անտառ էր գնում՝ տեսնելու, թե ինչպես են իր 150 խոզերը: Այդ օրը եւս գնացել էր, ճանապարհին տեսել ընկած մի խոզ՝ մի մասը կերած: Մի քիչ էլ էր գնացել՝ տեսել էր երկրորդ հոշոտված խոզին, հետո՝ երրորդին: Քայլելով բարձրացել էր արյան հետքերով՝ դեպի Ենոքավանի բարձունքների ժայռոտ հատվածները: Այդտեղ ժայռերից մեկի մոտով անցնելիս գլուխը բարձրացրել էր ու տեսել օդում իր վրա ցատկող հովազին: Լինելով փորձառու որսորդ՝ ինքնապաշտպանվել էր՝ բռունցքը կենդանու բերանը մտցնելով, պայքարել մոտ հինգ րոպե, որից հետո կենդանին թողել հեռացել էր:

Կենդանաբանները, սակայն, մեզ հետ զրույցում քիչ հավանական էին համարել, որ այդ կենդանին հովազ լիներ՝ նշելով, որ հովազը սովորաբար մարդուց խուսափում է, ցերեկով որս չի անում, կուշտ ժամանակ չի հարձակվում:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանն էլ ընդգծել էր, որ կովկասյան ընձառյուծի՝ հովազի պահպանությունը շատ կարեւոր է, եւ 2002 թ.-ից գործում է դրան ուղղված ծրագիր, որի շնորհիվ այսօր Հայաստանում մոտ տասը հովազ ունենք: Ի դեպ, ՀՀ կառավարությունը 2019 թվականը հռչակել էր Կովկասյան ընձառյուծի տարի:

Նշենք նաեւ, որ հովազը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի համաձայն՝ կովկասյան ընձառյուծ որսալու համար սահմանված տուգանքը 3 մլն դրամ է: Ապօրինի որսի համար պատիժ է սահմանվում նաեւ քրեական օրենսգրքով:

Տպել
5161 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում