Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում կատարվել են ուսումնասիրություններ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, ինչպես նաև այդ ուղղությամբ պետական միջոցների նպատակայնության և արդյունավետության վիճակը պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված և պատվիրատուի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա երկու կազմակերպություն պարտավորվել են պետական հավաստագրերի հիման վրա ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով շահառու անձանց տրամադրել պատշաճ որակի աջակցող միջոցներ, դրանք շահառուին տրամադրել վերջինիս կարիքներին վերջնականապես հարմարեցնելուց, տրամադրելուց և նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո, սովորեցնել դրանք օգտագործելու ձևը՝ միաժամանակ ստանձնելով նաև պայմանագրով նախատեսված պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու պարտավորություն։
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ պարզվել է՝ այդ կազմակերպություններից մեկի իրավասու անձինք, ի սկզբանե խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու շահադիտական դրդումներով, մեկ միասնական դիտավորությամբ 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին 3 շահառուների չեն հանձնել վերջիններիս պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, պետական հավաստագրերի գնին համարժեք վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ:
Եվ առանց դրանք տրամադրելու՝ կազմել, հաստատել և պատվիրատուին՝ նախարարությանը ներկայացրել են ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցման համար հիմք հանդիսացող բովանդակությամբ կեղծ ստացականներ, հաշվետվություններ, հանձնման-ընդունման ակտեր, հաշիվ-ապրանքագրեր՝ այդ կերպ մոլորության մեջ գցելով պատվիրատուին:
Մյուս կազմակերպության իրավասու անձինք, դարձյալ օգտվելով նախարարության հետ կնքված պայմանագրի հնարավորությունից, նպատակ ունենալով խարդախությամբ զգալի չափերի գումարներ հափշտակել, ձեռք են բերել անորակ և շահագործման համար ոչ պիտանի աջակցող միջոցներ, որոնք 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում տրամադրված պետական հավաստագրերի հիման վրա հատկացրել են 6 շահառուների: Այնուհետև շահառուներից, ինչպես նաև պատվիրատուից թաքցնելով աջակցող միջոցների անորակ կամ շահագործման համար ոչ պիտանի լինելու փաստը՝ կազմել, հաստատել և պատվիրատուին են ներկայացրել հիշյալ շահառուներին պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին համապատասխանելու վերաբերյալ ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցման համար հիմք հանդիսացող, բովանդակությամբ կեղծ ստացականներ, հանձնման-ընդունման ակտեր, և այլ փաստաթղթեր՝ այդ կերպ մոլորության մեջ գցելով պատվիրատուին:
Արդյունքում կազմակերպությունների հաշվարկային հաշիվներին անհիմն փոխանցվել են զգալի չափերի գումարներ, որոնք ընկերությունների իրավասու անձանց կողմից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակվել են:
Նկատի առնելով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ վերոհիշյալ փաստերի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT