«Լայպցիգի» մարզիչը դարձել է ամենաերիտասարդ մասնագետը, որը հասել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ (տեսանյութ)

Գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձել է ամենաերիտասարդ մասնագետը, որը հասել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլ: Դա նրան հաջողվեց 32 տարեկան 211 օրական հասակում: Երեկ՝ փետրվարի 19-ին, նրա գլխավորությամբ մրցաշարի 2019-20 մրցաշրջանի 1/8 եզրափակչում «Լայպցիգը» խաղաց «Թոթենհեմի» դեմ, եւ Թիմո Վերների գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով:

Ընդհանրապես սա «Լայպցիգի» համար եվրոպական մրցաշարերի փլեյ-օֆ փուլերի արտագնա 6 խաղերում առաջին հաղթանակն էր: Բացի այդ, գերմանական թիմը, որը լավ մրցաշրջան է անցկացնում, Չեմպիոնների լիգայում անպարտելի շարքը հասցրեց 5 խաղի:

«Լայպցիգի» երեկվա հաղթանակը բացասական առումով փոփոխություն մտցրեց մրցակցի՝ «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վիճակագրության մեջ: Սա դարձավ նրա 3 պարտությունը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլի առաջին խաղում, որը կայացել է սեփական հարկի տակ: Նախորդ 2 դեպքերում նա պարտվել է՝ գլխավորելով «Չելսին» ու «Ռեալ Մադրիդը»: 2 անգամ էլ նրա թիմերին հաղթել է «Բարսելոնան»:

Օրվա մյուս խաղում էլ «Վալենսիան» բացասական վիճակագրությունը թարմացրեց: Հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց «Ատալանտային»: «Չղջիկները» ոչ մի հաղթանակ չեն տարել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլերի արտագնա խաղերում, ու երեկ էլ չստացվեց. արդյունքում 6 պարտություն, 4՝ ոչ-ոքի:

Այս զույգերի պատասխան հանդիպումները կկայանան մարտին: Մարտի 10-ին «Վալենսիան» կընդունի «Ատալանտային», իսկ «Լայպցիգը»՝ «Թոթենհեմին»: 1/8 եզրափակչի մնացած թիմերն իրենց առաջին խաղերը կանցկացնեն հաջորդ շաբաթ: Այդ հանդիպումներն են «Չելսի»-«Բավարիա», «Նապոլի» - «Բարսելոնա», «Լիոն» - «Յուվենտուս», «Ռեալ Մադրիդի» - «Մանչեստեր Սիթի»:

Տպել
593 դիտում

«Պարենային շտապ օգնություն»-ը Գյումրիում ծանրոց է հասցրել 50 ընտանիքի, 25-ը տրվել է «Թռչունյան տան» նախկին սաներին

Հետախուզման մեջ գտնվող 36-ամյա տղամարդը փորձել է հաշփտակել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկը (տեսանյութ)

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը

Արցախն այդպիսի ընտրությունների արժանի չէ. քաղաքագետի համոզմամբ՝ խաղից դուրս մնացածներն ու 2-րդ փուլ անցածները կբանակցեն

Անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է կատարած աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ

Սահմանափակվել է դիմակների, վիրակապերի, բամբակի եւ այլ բժշկական ապրանքների արտահանումը ՀՀ-ից․ պարետի որոշումը

Արցախում առ այսօր նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել

Որոշ դեպքերում կարող է համարվել, որ պարապուրդը գործատուի մեղքով է, ոչ թե՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված

Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացի 9 ուսանողների հետ. Աննա Նաղդալյան

ԱԺ-ն 42 համակարգիչներ փոխանցեց Գեղարքունիքի մարզի 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների. Արարատ Միրզոյան

Գործնական պարապմունք է անցկացվել հրետանային զորամասում. ՊՆ

28-ամյա մասիսցու բնակարանից ու մեքենայից ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Վազքուղի, հանդերձարան, փողոց, մայթ , այգի․ սուբվենցիոն ծրագրով Վանաձորում իրականացվելիք ծրագրերը հաստատված են

Արցախյան ընտրությունների կարեւորագույն արդյունքը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ