Զինված ուժերում 2019 թվականի հունիսից մինչեւ օրս կանխվել է ինքնասպանության 8 դեպք․ Արտակ Դավթյան

ՀՀ զինված ուժերում 2019 թվականի հունիսից մինչեւ օրս կանխվել է ինքնասպանության 8 դեպք։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ նշելով, որ այդ դեպքերի մանրամասներն այսօր քննարկել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների համատեղ փակ նիստի ընթացքում։

Դավթյանը հայտնեց, որ Զինված ուժերում կադրային փոփոխություններ լինելու են, դրանց վերաբերյալ պաշտոնական հրամանագրեր կլինեն։ Սակայն ինչ վերաբերում է Պաշտպանության բանակում հրամկազմի փոփոխությանը, մասնավորապես՝ Արցախի ՊԲ նախարարի հրաժարականին, ԳՇ պետն ասաց, որ դա իրենց լիազորությունների շրջանակում չէ։ Նույնը վերաբերում է նաեւ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնանկությանը։ Թեեւ Արտակ Դավթյանը հավաստիացրեց, որ Գլխավոր շտաբը համագործակցում է ՌՈ-ի հետ՝ խնդիրներն ի հայտ բերելու ու շտկելու ուղղությամբ։

Ի վերջո, ո՞վ է պատասխանատվություն կրելու խաղաղ պայմաններում ԶՈՒ-երում մահվան դեպքերի համար՝ Արտակ Դավթյանը պատասխանեց, որ օրենքի առջեւ բոլորն են հավասար, իսկ մեղավորներին կորոշի դատարանը․

«Ծառայողական քննություններ են իրականացվում, սահմանված կարգով կարգապահական տույժեր կլինեն, ունենք նաեւ խրախուսումներ այն դեպքերի վերաբերյալ, երբ կանխվել են ինքնասպանությունները»։

Ինչ վերաբերում է հարցին, թե բանակում նաեւ քրեական ենթամշակույթի առկայությո՞ւնն է մահերի պատճառներից մեկը, ԳՇ պետն ասաց, որ այդ հարցի պատասխանը եւս կտրվի քրգործերի շրջանակներում, սակայն, նրա համոզմամբ, եթե հասարակության մեջ գլոբալ առումով նման երեւույթ կա, չի կարող բանակում չլինել։ Նա նշեց, որ հանձնաժողովների այսօրվա փակ քննարկմանը սրա վերաբերյալ հարցեր հնչել են, եղել են պարզաբանումներ, որոնք, սակայն, ինչ-ինչ պատճառներով հրապարակման ենթակա չեն։ Այնուամենայնիվ, պաշտոնյան վստահեցնում է՝ թերությունները շտկելու ու վերացնելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Արտակ Դավթյանը հայտնեց, որ երբ ԳՇ-ն ի հայտ է բերում թերություններ, բացի սպաներին պատժելուց, նաեւ շաբաթը գոնե մեկ անգամ ՀՀ ԶՈՒ ամբողջ հրամանատարական կազմին շրջաբերականների տեսքով ներկայացնում են կոնկրետ դեպքերի նկարագրությունը, դեպքը ծնող պատճառներն ու հանգամանքները, նաեւ այդ դեպքերը բացառելու հանձնարարականներ են տալիս։

Անդրադառնալով ՊՆ-ի հետ համագործակցությանը՝ Արտակ Դավթյանն ասաց, որ ԳՇ-ն ենթարկվում է ՊՆ-ին, տարաձայնություններ չեն լինում, լինում են քննարկումներ, բայց եթե սկզբունքային խնդիրներ առաջ գան, ինքը պատրաստ է հրաժարական տալ։

«Նախարարն էլ մինչեւ որոշում ընդունելը խորհրդակցում է ԳՇ-ի հետ, ԳՇ-ն ներկայացնում է իր տեսակետը, որոնք կարող են նույնիսկ չհամընկնել, բայց դա չի նշանակում, որ տարաձայնություններ են առաջանում»։

Դիտարկմանը, որ իրավապաշտպանները տարիներ շարունակ խոսում են, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերն առաջ են գալիս, քանի որ դրանց իրական մեղավորները չեն պատժվում, եւ արդյոք բանակում կա՞ն տաբուներ, որ հրամկազմը չպիտի պատասխանատվության ենթարկվի, ԳՇ պետն արձագանքեց, որ նման տաբու չի եղել ու չկա։ Նրա պնդմամբ՝ ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա չի կարող լինել դեպք, երբ հանցանքը կոծկվել է։ Դա, Դավթյանի խոսքով, ձեռնտու չէ հենց բանակին։ Նա նշեց, որ եթե նման դեպքերի մասին տվյալներ կան, հարկ է ներկայացնել իրավապահներին, իրենք էլ աջակցում են իրավապահներին, եւ սպայական կազմից մեղավորները քրեական գործերում ներգրավվում են վկայի ու այլ կարգավիճակներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3862 դիտում

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին