Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունների քննությունն այսօր հետաձգվեց:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատական նիստից անմիջապես առաջ թարգմանիչը գրություն է ուղարկել դատարան՝ տեղեկացնելով, որ նիստին մասնակցել չի կարողանա: Դանիբեկյանը հայտնեց, որ այս պայմաններում նիստը ենթակա է հետաձգման:

Յուրի Խաչատուրովի պաշտպանը ցանկացավ հայտարարություն անել, սակայն դատավորը նրան թույլ չտվեց՝ նշելով, որ հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին: 

Նախորդ դատական նիստերին, հիշեցնենք, նման միջնորդությամբ հանդես են եկել ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ապա նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Վերջիններս բարձրացրել էին 300-րդ եւ 300.1-րդ հոդվածների միջեւ եղած հանցակազմերի տարբերության, նախագահի անձեռնմխելիության, անմեղության կանխավարկածի հարցերը։ Միջնորդությունների դեմ առարկել էին մեղադրող եւ տուժող կողմերը՝ ասելով, որ դրանց հիմքում դրված փաստական հանգամանքները բազմազան էին՝ սկսած իրավականից, ընդհուպ մինչեւ քաղաքական:

Նախորդ դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտնել էին, որ հայտարարություն ունեն մեղադրող կողմի առարկության հետ կապված, սակայն աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ նիստը հետաձգվել էր: 

Տպել
1310 դիտում

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ

Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին

Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ

2 օրում 12 հազար 233 զանգ. աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության թեժ գծի աշխատաքը թեժ է

«S7» ավիաընկերությունը «Դոմոդեդովոյում» դեպի Երևան տոմսեր է վաճառել, հետո չեղարկել չվերթը (տեսանյութ)

Շիրակի մարզպետարանը սննդային փաթեթներ է բաժանել անապահով ընտանիքներին. ծրագրին միացել են բարերարներ ու պատգամավորներ

Ալեքսիս Օհանյանը կարոտում է հայկական երկար կենացները. նա գրառում է կատարել, իսկ Թանկյանը մեկնաբանություն է թողել

Ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվածի մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին. Արսեն Թորոսյան (լուսանկար)

Հայտնի է կինեմատոգրաֆի գլխավոր «չարագործը». նա 19 բացասական կերպար է մարմնավորել

Արցախի ընտրություններում ՀՅԴ-ն չի աջակցի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին

Հատուկ պատրաստության վարժանքներ են անցկացվել . ՊՆ

Կրակոց Արթիկում․ 25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

Հանրապետության նախագահը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ

10-ի փոխարեն 20 հարց, քննական 30 րոպե ժամանակ. փոփոխություններ վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում