Մաքսայինն աշխատում է առանց ընդմիջման. ինչ խախտումներ, ձեռքբերումներ ու տնտեսվարողի կյանքը թեթևացնող նախագծեր կան

2019 թ. պետական մարմիններն ունեցել են մաքսային մուտքերի աճ (նույնիսկ եթե չեզոքացնենք ավտոմեքենաների մաքսատուրքի ազդեցությունը մաքսային մուտքերի վրա), 2020 թ. ակնկալում ենք մոտ 15 տոկոս և ավելի մաքսային տուրքերի աճ. այս մասին այսօր ասուլիսում նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Մի շարք ուղղություններով նա նշեց ձեռքբերումները և այն նախագծերը, որոնք նախատեսվում են ներդնել այս ոլորտում՝ տնտեսվարողների համար փաստաթղթերի պատրաստումն ու բեռների զննումը՝ ներմուծման-արտահանման գործընթացը դյուրին դարձնելու համար:

Նրա խոսքով՝ մաքսային միջնորդները, որ նախկինում 50-60-ն էին, վերջին 1.5 տարվա ընթացքում ավելացել են երկու անգամ, ինչը վկայում է շուկայի ազատականացման մասին, սակայն մաքսային միջնորդների ծառայությունների մատուցման որակի հետ կապված խնդիր կա, և 2020-2021 թթ. պետությունը նախատեսում է պարբերաբար դասընթացներ կազմակերպել այդ խնդիրները չեզոքացնելու համար:

2018-2019 թթ. Հայաստան մտնող բեռների ֆիզիկապես զննումը 22 տոկոսից իջել է 12 տոկոսի, մշակվող նախագծով մոտ մեկ ամսվա ընթացքում փոփոխություն տեղի կունենա, ու ցուցանիշը կնվազի ևս 4-5 տոկոսով:

Նախկինում բոլոր բեռներն անցնում էին սքանավորում: Այժմ ներդրվել է պիլոտային ծրագիր մեկ մաքսակետում, և սահմանը հատած բեռների ընդամենը 38 տոկոսն է սքանավորվում: 1-2 ամիս անց այս մեթոդը կգործի նաև մյուս անցակետերում:

Երկար փաստաթղթավորման ճանապարհը բավական դյուրացվել է նաև այլ առումներով՝ էական փոփոխություններ բերելով շուրջ 3500 տնտեսվարողների համար: Նաև պարտաճանաչ տնտեսվարողների համար հատուկ պահման պայմանների անհրաժեշտություն ունեցող բեռների (դեղեր, սնունդ) պարագայում կթույլատրեն բեռները պահել իրենց տարածքներում:

Մեկ տարվա ընթացքում Մաքսային մարմիններում երեք անգամ եղել է թափուր հաստիքների մրցույթ (այդ թվում՝ վարչության պետի տեղակալ). նախկինում կամ տարեկան մեկ մրցույթ է եղել կամ ընդհանրապես չի եղել:

Նաև, ընդմիջումը, որպես այդպիսին, չկա: Աշխատում են լողացող գրաֆիկով՝ անընդմեջ սպասարկելով քաղաքացիներին:

Միակ անցակետը, որ չի արդիականացել, Մեղրիի անցակետն է, թեպետ այդ անցակետով սահմանահատումներն ավելացել են մոտ 2 անգամ՝ դառնալով շուրջ 23 հազար ավտոմեքենա: Կետի թողունակությունն այլևս թույլ չի տալիս սպասարկել համապատասխան որակով: Արդեն կատարված են նախագծա-նախահաշվարկային աշխատանքները, 2023 թ. վերջում նախատեսվում է արդիականացված կետը հանձնել շահագործման:

Նախատեսվում են նաև օրենսդրական փոփոխություններ: Օրինակ՝ այսօր փոստային եղանակով որևէ դեղ ներմուծել չի կարելի. փոքր քանակով օդային եղանակով դեղ ներմուծելու խնդրանքով դիմել են օրենսդիր մարմին՝ հատուկ նշելով, որ միայն անձնական օգտագործման նպատակով կարող է կիրառվել այդ դրույթը:

Նախատեսվում է Արտաքին տնտեսական գոտիներ կենտրոններ ունենալ: Հաստատ կգործի Գյումրիի ԱՏԳ-ն: Ռիսկերի գնահատման սկզբունքների կիրառմամբ բեռների հիմնական զննումները կլինեն սահմանում, միայն կարմիր ուղիով անցնող մոտ 7-8 տոկոս բեռները կգան մաքսակետ՝ զննման: Սկսած 2014-ից՝ ԱՏԳ-ով տնտեսվարողների թիվը եղել է մոտ 5000, 2018 թ. կեսերից եղել է զգալի աճ, և այսօր 12.300 տնտեսվարող է, որ նշանակում է ավելի քան 120 տոկոս աճ:

Նախատեսվում է, որ բոլոր փաստաթղթերը կդիտարկվեն օնլայն տարբերակով: Ծրագիրը ներդրման փուլում է: Մեկ դիմումով հնարավոր կլինի ստանալ մի քանի գերատեսչության թույլտվություն, և այս ծրագրի իրականացման արդյունքում տնտեսվարողները ֆիզիկապես այլևս որևէ գերատեսչությունում լինելու խնդիր չեն ունենալու:

Պատասխանելով մաքսային մարմինների արձանագրած ամենատարածված խախտումների մասին հարցին՝ նա նշեց, որ դրանք Չինաստանից ստացվող բեռների հետ են կապված լինում. հաճախ պարզվում է՝ տնտեսվարողը մի ապրանք հայտարարագրել է, մի այլ ապրանք է գալիս: Երկրորդ ամենատարածված խախտումը բեռի քաշի տարբերությունն է: Հետաքրքիր էր նկատել, որ Չինաստանից մի տնտեսվարող ամեն օր մեր երկրից մի բեռ բժշկական դիմակ է գնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2421 դիտում

Արդյո՞ք կտեսնենք, թե ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Ծովինար Վարդանյան

Հաստատված խաղաղության հերթական արդյունքը. Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից կաշառք է ստացել

Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից, ծածկանունը՝ «Կարո». փաստաթղթեր ԱԱԾ-ից

Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ

Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք

Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան

Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս

ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստում. մեկ մարդ հոսպիտալացվել է

«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած

Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը

Ստորագրվել է 2026-2030 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը

Հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ

Առաջին առևտրային գործարքը. Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 22 վագոն ադրբեջանական ծագման բենզին. Պապոյան

Բրյուսելում ֆերմերների բողոքի ցույցերն ավարտվել են ԵՄ գրասենյակի առաջ անկարգություններով. տեսանյութ

Ո՞ւր էին ձեր 14 հազար աջակիցները. այս ֆեյքը մինչև ընտրություններ ավելի է մեծանալու. Չախոյան. տեսանյութ

Հեգսեթը որպես ԱՄՆ զինվորականների հավաքագրման խոչընդոտներ նշել է ավելորդ քաշը և «հիմար» լինելը. տեսանյութ

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները

Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց

Հանցավոր ծագում ունեցող ևս 44 մլն դրամ փոխանցվել է պետական բյուջե

Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը

Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ

Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան

Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ

ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ

ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը

Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Կապանում մեքենա է այրվել

Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել

Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան