Երևան
12 °C
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան (Ռահաթ) Նազարբաեւը դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Այս մասին Այսուլթանը հայտնել է այսօր՝ փետրվարի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում:
Իր գրառման մեջ Նազարբաեւի թոռը սկանդալային տեղեկություններ է հայտնում, բացահայտումներ է անում, իսկ որպես նման խնդրանքով Մեծ Բրիտանիային դիմելու պատճառ՝ նշում ընտանիքի կողմից իրեն ուղղված սաստիկ ճնշումները, սպառնալիքները:
Այսուլթանը գրում է, որ երկրի իշխանություններին կանգնած իր ընտանիքը կարծում է, թե երկրները ղեկավարող անձինք աստվածներ են , սակայն չգիտեն, որ եթե ժողովուրդը համախմբվի, ապա իրենց վախճանը մոտ է:
«Ես Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան եմ խնդրում: Իմ կյանքի վերջին 5 տարիները պատված են սեւ գծերով: Այժմ ժամանակն է, որ մարդիկ իմանան՝ ինչ է տեղի ունենում եւ ինչու. բանն այն է, որ ես տիրապետում եմ Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ մեծամասշտաբ կոռուպցիոն գործարքի մասին տեղեկության: Խոսքս Ղազախստանի ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարների մասին է:
Ես հայտնվել եմ այդ ժլատության եւ իմ ընտանիքի անհագ փողասիրության կենտրոնում, մասնավորապես իմ մոր՝ Դարիգա Նազարբաեւայի (Ղազախստանի Սենատի գործող նախագահը եւ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը) եւ նրա երկրորդ ամուսնու՝ Քայրաթ Շարիբպաեւի»,-գրել է երիտասարդը:
Մանրամասնելով, նա նշում է, որ խոսքը գործարքի մասին է, որով ռուսական «Գազպրոմ»-ը գնում է ղազախական գազ: Նազարբաեւի թոռը պնդում է, որ այս գործարքի խորքում կա ստվերային մի ընկերություն, որտեղից տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլարի շահույթ է ձեւավորվում: Այդ գումարները անցնում են Սինգապուր, որտեղ այն կիսում են մի ռուս ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյա եւ «Գազպրոմ»-ի ղեկավարությունը: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա ըստ Այսուլթանի, ապա տարեկան մոտ 700 միլիոն դոլար շահույթը կիսվում է Թիմուր Կուլիբաեւի եւ Քեյրաթ Բորանբաեւի՝ իր նախկին աներոջ միջեւ:
Նրա խոսքերով, ինքը հայտնվել է այս պատմության կենտրոնում, երբ իր մայրը՝ Դարիգան եւ նրա ամուսինը՝ Քեյրաթը ցանկացել են գործարքն իրենցով անել եւ սկսել են նախկին նախագահին՝ իր պապ Նազարբաեւին, իր դեմ տրամադրել:
Նշենք, որ թեեւ Նուրսուլթան Նազարբաեւն այլեւս Ղազախստանի նախագահի պաշտոնում չէ, սակայն նրա դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան շարունակում է մնալ երկրի սենատի ղեկավարի պաշտոնում եւ քիչ չեն խոսակցությունները, որ Նուրսուլթան Նազարբաեւն անցել է ստվերային կառավարման եւ միեւնույն է՝ ինքն է ղեկավարում երկիրը:
Ղազախստանի ղեկավարությունից այս տեղեկությունները որեւէ կերպ չեն մեկնաբանել: Գրեթե բոլոր ղազախական լրատվամիջոցները հրապարակել են Այսուլթանի հրապարակումն ու հայտարարությունները, սակայն պաշտոնական արձագանք դրանց դեռեւս չի եղել:
Ավելի վաղ Այսուլթան Նազարբաեւը եւս մեկ սկանդալային հայտարարություն էր արել այն մասին, որ հավանական է՝ ինքն իրականում Նուրսուլթան Նազարբաեւի ոչ թե թոռն է, այլ որդին: Երիտասարդը նաեւ գրել է, որ իրեն էլ կարող են սպանել այնպես, ինչպես ժամանակին սպանել են իր փաստաթղթային հորը՝ ղազախ հայտնի օլիգարխ Ռահատ Ալիեւին: Այսուլթանի խոսքով, հենց Նազարբաեւի նախկին փեսայի՝ Ռահատ Ալիեւի՝ 2015-ին ավստրիական բանտում կազմած արխիվից է ինքը տեղեկացել իր ծագման մասին:
Նշենք, որ այս բոլոր հայտարարություններից հետո երիտասարդի հետ կապվել են Times պարբերականից, որին էլ ինքը խոստացել է ներկայացնել այս պատմությունների ամենանուրբ մանրամասները: ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնելով՝ Այսուլթանը գրել է, որ այն, ինչ պատմելու է Times-ին, էլ ավելի հետաքրքիր է լինելու:
լուսանկարում՝ ձախից՝ սպանված օլիգարխ Ռահատ Ալիեւը, կենտրոնում՝ Այսուլթան Նազարբաեւը, աջից՝ Նուրսուլթան Նազարբաեւը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT