Երևան
12 °C
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այսօր իր կայքում հրապարակել է 2019 թվականի «Սև ցուցակ»-ը: Այստեղ են ընդգրկված այն գերատեսչությունները, որոնք 2019 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ/մերժումներ տեղեկություն ստանալու հարցումներին։ Ցուցակը գլխավորում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան
- Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2019թ.-ի դեկտեմբերի 3-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ դրամաշնորհային ծրագրի շրջանակում է մշակվել 2019 թ.-ի դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, տեղադրված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ստանալով թերի պատասխան՝ Կենտրոնը նոր հարցում էր ուղարկել՝ կրկնելով հարցերն ու խնդրելով տրամադրել նաև պատասխան գրության մեջ նշված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի փորձագիտական վերլուծության պատճենը և/կամ հղումը: Նախարարությունը տրամադրել է խիստ թերի պատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2875/:
- Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին տեղեկություն ստանալու համատեղ հարցումով դիմել էին Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել արդյոք նախարարությունը պատրաստվում է շրջանառությունից հանել 2019 թ.-ի դեկտեմբերի 2-ին շրջանառած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Տրամադրվել է անհիմն պատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2904/:
- Դալմայի այգիներին առնչվող տեղեկություններ ստանալու նպատակով 2019թ․-ի նոյեմբերի 14-ին ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել միաժամանակ մի քանի կառույցի, այդ թվում նաև Շրջակա միջավայրի նախարարություն։ Նախարարությունը հարցումը թողել է անպատասխան http://www.givemeinfo.am/hy/case/2907/:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյան
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն էր դիմել «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում: Դալմայի այգիներին առնչվող տեղեկություն ստանալու նպատակով սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀԿ-ն Երևանի քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե և «Հայանտառ» ՊՈԱԿ ուղարկել է հարցումներ, որոնց ի պատասխան ստացված գրություններով չեն տրամադրվել պահանջվող տեղեկությունները, ավելին, տրամադրված պաշտոնական գրությունները պարունակում են հակասական տվյալներ խնդրո առարկայի վերաբերալ։ Նոյեմբերի 14-ին ԻԱԿ-ը հարցում է ուղարկել Քաղաքաշինության պետական կոմիտե։ Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ չի ներկայացվել հարցերից և ոչ մեկի լիարժեք պատասխանը: Միաժամանակ չի տրվել նաև ներկայացված տեղեկության հավաստիությունը հաստատող որևէ փաստ կամ հղում http://www.givemeinfo.am/hy/case/2891/
Ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյան
- Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով 2019թ-ի փետրվարի 20-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թվականի ընթացքում: ՀՀ ոստիկանությունը 2019 թ.-ի փետրվարի 22-ին տրամադրել էր թերի պատասխան՝ մերժելով տրամադրել պահանջվող տեղեկությունների մի մասը (http://www.givemeinfo.am/hy/case/2615/): ԻԱԿ-ը ՀՀ ոստիկանություն է դիմել կրկնակի հարցումով։ Ոստիկանությունը կրկին մերժել էր տրամադրել 2018թ․-ի ընթացքում գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները: Մերժումը համարվել էր անհիմն նաև այն պատճառով, որ ԻԱԿ-ի բողոքարկման գրութանը պատասխանել էր նույն պաշտոնյան (http://www.givemeinfo.am/hy/case/2674/): 2019 թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կրկին դիմել էր ՀՀ ոստիկանություն նույնաբովանդակ հարցմամբ: Այս անգամ հարցումը մնաց անպատասխան (http://www.givemeinfo.am/hy/case/2632/)։
Ազգային անվտանության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյան
2019թ-ի փետրվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թվականի ընթացքում: Ազգային անվտանգության ծառայությունը 2019 թ.-ի փետրվարի 26-ին արձագանքել է նշելով, որ որոշ փաստաթղթեր գաղտնազերծվել և փոխանցել են այլ մարմինների (http://www.givemeinfo.am/hy/case/2616/): Ստացված գրությունը համարելով թերի՝ 2019 թ-ի մարտի 1-ին ԻԱԿ-ը Ազգային անվտանգության ծառայությանն է դիմել կրկնակի հարցումով՝ խնդրելով տրամադրել 2018 թվականի ընթացքում գաղտնազերծված փաստաթղթերի քանակը և դրանց ցանկը, ինչպես նաև տրամադրել այն մարմինների ցանկը, որոնց փոխանցվել են վերոնշյալ գաղտնազերծված փաստաթղթերը: Ազգային անվտանգության ծառայությության երկրորդ անգամ տրամադրել է անհիմն մերժում՝ նշելով, թե չի վարում նման վիճակագրություն, իսկ գաղտնազերծված փաստաթղթերը պարունակում են նախաքննության և անձնական տվյալներ
http://www.givemeinfo.am/hy/case/2631/:
ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյան
Քաղաքացի Ռուզաննա Ադանուլյանը դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոն՝ խնդրելով աջակցել իրեն տեղեկատվություն ստանալու հարցում: 2019 թ.-ի փետրվարի 28-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ խնդրելով տրամադրել 2014 և 2015 թ.-ի երրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-ից-դեկտեմբերի 1-ը) ընկած ժամանակահատվածների հաստիքացուցակը և անվանացանկը: Ստանալով թերի պատասխան ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ 2019 թ.-ի հունիսի 17-ին դիմել էր ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ խնդրելով տրամադրել հարցվող տեղեկատվությունը: Ստանալով անօրինական մերժում, ԻԱԿ-ը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։ Վարույթի արդյունքում Գործակալությունը որոշում էր կայացրել հօգուտ ԻԱԿ-ի։ Ուստի դեկտեմբերի 12-ին ԻԱԿ-ը նոր հարցում է ուղարկել Կենտրոն՝ նույն տեղեկությունը ստանալու պահանջով։ ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը ուշացած արձագանքել էր նոր գրությամբ, որով մեկ անգամ ևս անօրինական մերժել էր տրամադրել պահանջվող տեղեկությունները։
http://www.givemeinfo.am/hy/case/2395/,
http://www.givemeinfo.am/hy/case/2883/
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT