Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուքը հանդարտվել է. ճանապարհը մաքրվում է, Սիսիանի կողմից արդեն բաց է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուքը հանդարտվել է այսօր առավոտյան ժամը մոտ 05:00-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քիչ առաջ նշեց «Գորիս ՃՇՇ» ընկերության հերթապահ Ներսես Ասրյանը՝ հավելելով, որ բքի մեջ արգելափակվելը կանխելու համար Ոստիկանությունը թե՛ Գորիսի և թե՛ Սիսիանի կողմից փակ էր պահում ճանապարհը:

«Մի քիչ առաջ Սիսիանի կողմից արդեն բաց են թողել, միառժամանակ հետո Գորիսի կողմից էլ բաց կթողնեն: Մեքենաները շատ են: Մեր չորս տեխնիկան բքի տարածքում աշխատել է առավոտյան հինգից, մաքրել ենք, հիմա էլ մաքրում են: Ճանապարհը բացել են, բայց դեռ լայնացնելու տեղեր կան»,- ասաց Ասրյանը:

Նա հաղորդեց նաև, որ տարածքում շարունակում են հերթապահել ոստիկանները: Արգելափակման մեջ մնացած մարդիկ որևէ լուրջ վնասվածք չեն ստացել, ցրտահարության դեպքեր չկան, քանի որ գիշերը մեքենաների մեջ մարդ չի մնացել, բոլորին տարհանել են: «ԱԻՆ-նուղևորներին տեղափոխել է, իսկ ոստիկանությունը և՛ Գորիսից, և՛ Սիսիանից կտրուկ փակել է ճանապարհը, թույլ չեն տվել, որ բքի տարածք մեքենա մուտք գործի»,- նշեց Ասրյանը:

Հիշեցնենք, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուքն սկսվել էր փետրվարի 11-ին՝ մոտ 17:00-ին: Ձնաբքի մեջ արգելափակված էին մնացել հարյուրավոր մեքենաներ: Ուղևորների մեծ մասը հարազատներն էին Արցախում երդման արարողության գնացող նորակոչիկների, կային նաև երեխաներ, հղիներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2211 դիտում

ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում

Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում