Երևան
12 °C
Երեւանի «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի վիճահարույց երրորդ հարկի հարցը լուծված է: Պետությունը 55 միլիոն դրամ է հատկացրել: Կենտրոնի շինարարական աշխատանքները նախատեսվում են վերսկսել եղանակները տաքանալուն զուգընթաց: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Նարինե Թուխիկյանը:
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռեւս 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում: Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հեղինակած նախագծով կենտրոնը պետք է եռահարկ լիներ: Կառուցումից հետո պարզվեց՝ այն երկհարկանի են արել: Այն ֆունկցիոնալ առումով եւս չէր համապատասխանում շահագործման համար և փաստացի կիսատ մնաց 2 տարի: «Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամի» տնօրեն, Մաթեւոսյանի ժառանգ Դավիթ Մաթեւոսյանը բազմիցս բարձրաձայնում էր այս հարցը, նամակներ ուղարկում իրավասու գերատեսչություններին, սակայն խնդրի լուծումը շարունակ ձգձգվում էր:
«Գումարը կա, նախկինում արված նախագիծը կա, հիմա թղթաբանությունն է կարգավորվում: Այսինքն՝ որեւէ բաց հարց այլեւս չկա: Պաշտոնապես հայտարարում եմ՝ երրորդ հարկ կլինի»,- մեր զրույցում ասաց Թուխիկյանը:
Հետաքրքրվեցինք, թե բակային հատվածի եւ ներքին հարդարանքի հետ կապած խնդիրներն ու վիճահարույց հարցերն ինչպես են կարգավորվելու: Փոխնախարարը պատասխանեց, որ բավականին մեծ քննարկում են ունեցել «Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամի» հետ, որից հետո եկել են ընդհանուր հայտարարի. ամեն ինչ հերթականությամբ եւ պատշաճ կարվի:
«Բացի այդ՝ մենք ունենք հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշվի պես մի բան, որտեղ հստակ ամրագրվեց նրանց ակնկալիքները պետությունից, եւ այն, թե որքանով է պետությունը դրանք պարտավորվում կատարել: Մենք կարգավիճակի մեր տարբերակն ունեինք, բայց գնացինք հիմնադրամի պատկերացրածի հետեւից»,- ասաց Նարինե Թուխիկյանը: «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը իրավաբանորեն ունենալու է մասնավոր հիմնադրամի կարգավիճակ, սկզբի մի քանի տարին հովանավորվելու է պետական միջոցների հաշվին:
«Պետությունն արդեն 0.5 միլիարդ դրամ տվել է շենքը կառուցելու համար, հիմա եւս 55 միլիոն է հատկացնում, երրորդ հարկի համար նույնպես ակնկալվում է պետությունից տարեկան ծախսերի 39 տոկոսը, որը մոտավորապես 35 միլիոն դրամ է կազմում: Մենք պայմանագրով ստանձնել ենք պարտավորություն, որ կենտրոնը աշխատելու պահից՝ 5 տարի շարունակ՝ վճարելու ենք 35 միլիոն դրամ»,- ասաց նա:
Անդրադառնալով նշված ժամկետին (5 տարի)՝ Թուխիկյանը մանրամասնեց. «Սա պետական հիմնարկ չի դառնում, Կառավարության որոշում կա, որ նման դեպքերում, եթե դու որոշակի ժամանակով որեւէ կենտրոնի ֆինանսապես օգնում ես, որպես աջակցություն, հետագայում այն պետք է ինքնաբավ դառնա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԱՏՕ-ի առաջնորդները Թրամփին կոչ են արել վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմելու որոշումը
Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը ԱՄՆ սադրանք է որակել
Երևանի բնակարաններից մեկից առգրավվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ, կշեռքներ, հեռախոսներ․ տեսանյութ
1-ամյա երեխան տան խոհանոցում այրվածքներ է ստացել, տեղափոխվել ԲԿ, որտեղ մահացել է
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ԱԹՍ-ն հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը․ հրդեհ է բռնկվել
Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սիրում ենք բոլորիդ․ վարչապետն ու ՔՊ կուսակիցներն ուղևորվել են Սյունիք՝ ներկուսակցական քարոզարշավի
Որոշ տարածաշրջաններում ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց
Շնորհակալություն ձեր կարևոր, պատասխանատու աշխատանքի համար․ Ավինյանը հանդիպել է ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների հետ
«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը
Բանգլադեշի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա
Առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է․ ԵՄ-ն լիովին աջակցում է այս ջանքերին․ ՆԳ նախարար
Աղավնաձորի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը․ Գուտերեշ
«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օտարերկրացին Իրանից տեղափոխել էր շուրջ 22 կգ թմրամիջոց, պահել Մեղրիում, որ Հայաստանի տարածքում իրացներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է տեղի ունեցել
Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
«Կրթվելը նորաձև է». կայացավ շարժման 56-րդ հանդիպումը, բանախոսում էր Մարք Չէնեանը․ լուսանկարներ
Ձերբակալվել են Սամվել Կարապետյանի աջակիցները․ հայտնի է՝ ինչ արարքի համար․ տեսանյութ
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ
Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Հրավիրում եմ մեզ հետ կիսելու աղն ու հացը․ Բեռնում բացվել է Հայաստանի ռեզիդենտ դեսպանությունը
Վերականգնվել է Ավշար համայնքի սեփականության իրավունքը Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ․ վարչապետ
2026 թվականի սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով․ հանրային քննարկում
Ովքեր ունեն ընտրական իրավունք․ ԿԸՀ-ն պարզաբանել է
Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
Քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներն ու առկա մարտահրավերները
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Քննարկվել է Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել
IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
Մ-23 ԵԱ․ ըմբիշ Արամայիս Հարությունյանը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել
Կոնվերս Բանկ. փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ վարչապետ
Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
Կանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT