Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի. պաշտպան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Մուշեղ Առաքելյանը:

Վերջինիս խոսքով՝ Վերմիշյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Մեր դիտարկմանը, որ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ նշված էր, որ նա խոստովանել է ենթադրյալ հանցագործությունը, Մուշեղ Առաքելյանն ասաց. «Դրա վերաբերյալ այս պահին բան չեմ կարող ասել, միայն ֆիքսենք, որ պարոն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, հետագայում մեր պաշտպանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»:

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ի վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ գործողություններ էին իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, ապա՝ նրա հետ միասին հեռացել շենքից: Ժամեր անց ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար եւ խոստովանել ենթադրյալ հանցագործությունը։ Դրանից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
1148 դիտում

Հայոց բանակը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի. հանդիպում ՊՆ-ում

Ո՛չ Ցեղասպանություններին, այլեւս երբեք. «105 ռոյալ» նախագիծը չի չեղարկվել, այն կարող է Գինեսի գրքում գրանցվել

«Տուֆտուֆիկը» երեխաներին ոչ միայն սովորեցնում է կառուցել, այլև դրսում ապրող բալիկներին հիշեցնում է հայրենիքի մասին

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գործադիր չի գնա

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ը ծանուցում են Ազատության հրապարակում սպասվող համապետական հանրահավաքի մասին

Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ. Իվետա Տոնոյանը՝ «Դոսյե»-ի տվյալների մասին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք. մահացել է 2 պացիենտ

Մոսկվայում կալանավորված հայերի ազատությունը կարող է արժենալ 3 ու կես միլիոն ռուբլի, սակայն գումարը չի հաջողվում հավաքել

Մենք փառաբանում ենք մեր կողքին ապրող մարդկանց, որոնք չեն վախեցել համարձակ գտնվել. Աննա Հակոբյան

Մոտ 103 մլն դրամ՝ Ազգային կինոկենտրոնին, մոտ 48 մլն դրամ՝ Սունդուկյանի անվան թատրոնին. վերանորոգման հատկացումներ կարվեն

Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի ներկայացուցիչները այսօր հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց

Գորիս-Երևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. կա 2 տուժած

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը ՌԴ և ԵԱՏՄ մյուս անդամները հավանության են արժանացրել

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին

Նավուր գյուղում գիշերը բռնկված հրդեհն առավոտյան մեկուսացվել է (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ կլինեն Երևանում և 7 մարզերում

Հրապարակվել է Մոսկվա-Երևան առաջիկա չարտերային չվերթների ժամանակացույցը

Ալիևը Վրաստանին շնորհակալություն է հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելը թույլ չտալու համար

Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել

«Մեր ժամանակների հերոսը». գլխավոր մրցանակը վարչապետը հանձնեց «Markos toys»-ի հիմնադիր Սևակ Մարկոսյանին