Երևան
12 °C
Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին պատրաստվելու գրաֆիկը շատ խիստ է, ԿԸՀ-ն կարճ ժամկետներ ունի կազմակերպական աշխատանքների համար։ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ երեկվանից մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները։
Մուկուչյանը նշեց, որ ընտրողների ցուցակները հրապարակվելու են՝ ներբեռնման հնարավորությամբ․
«Քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ անգամ եւս ծանոթանալ ցուցակներին, բավարար ժամանակ կա, որեւէ խնդրի դեպքում կարող են դիմել լիազոր մարմին»։
Արձագանքելով դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորի գործունեության ընթացքում բազմիցս քննադատել է ԿԸՀ նախագահին՝ Մուկուչյանն ասաց, որ այսօր ունեն մեկ առաքելություն՝ ԸՕ պահանջներին համապատասխան կազմակերպել հանրաքվեի գործընթաց։
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչությանը, Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հանրաքվեի մասին օրենքում է գրված նաեւ, որ սահմանված ժամանակից դուրս քարոզչություն կարող է իրականացվել, իսկ նախընտրական բուն քարոզչության ժամանակահատվածն սահմանափակ ռեսուրսների կանոնակարգումների համար է, որպեսզի այդ ընթացքում պահպանվի քարոզչության կողմերի համար հավասարություն։ Իսկ ահա սոցցանցերում քարոզչությունը կանոնակարգելն ավելի բարդ է: Մուկուչյանի խոսքով՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպք պետք է դառնա կոնկրետ քննարկման առարկա. մեր օրենսդրությունը չի կանոնակարգում։
2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար պետբյուջեից հատկացվել էր մոտ 1,8 մլրդ դրամ։ Իսկ 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար պետբյուջեից ծախսվել էր համարյա կրկնակի՝ 2 մլրդ 567 մլն 144 հազար 200 դրամ։ Գալիք հանրաքվեի վերջնական ծախսը կհաշվարկի Կառավարությունը, բայց այն, ըստ էության, մոտ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հատկացված գումարին, քանի որ, ինչպես մեր զրույցում նշեց Տիգրան Մուկուչյանը, 2015 թվականից ի վեր փոխվել է տեխնիկական սպասարկումը, փոխվել է ընտրական պրոցեսում ներգրավված անձանց աշխատավարձի չափը, իսկ ընտրատեղամասերը, ամենայն հավանականությամբ, կլինեն նույն քանակի եւ այլն։
Տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու հարցը, ինչպես ասաց ԿԸՀ նախագահը, փոքր-ինչ խնդրահարույց ու բարդ է, քանի որ տեխնիկական ահռելի աշխատանք է պահանջում, գուցե չհասցնեն տեղադրել բոլոր տեղամասերում։ Սակայն, միեւնույն ժամանակ, Մուկուչյանն ասաց, որ գործընթացի վերահսկողության մնացած ամբողջ գործիքակազմը կկիրառվի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դուք ինչ անում եք՝ ճիշտ եք անում․ մենք Ձեզ հետ ենք․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ
Կայացվել է մեղադրական վերդիկտ․ Ալեքսանյանը կալանքի տակ է․ ԲԴԽ-ն՝ ԱԳՆ աշխատակցուհու վերաբերյալ որոշման մասին
Արսեն Թորոսյանը ծանոթացել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին
Կառավարությունից բան չեմ ուզում, մենակ խաղաղություն․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ
Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում դասախոսության է մասնակցել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Տեսա՞ք՝ մեծ ավտոբուս եկավ, բոլորս կտեղավորվենք․ այսօր էլ ենք Երևանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը
Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել․ վարչապետն ընթերցել է ստացած նամակները, մասնակցել թմբուկի դասի
«Կանազ»-ի շենքում կիթառ են նվագել, այրել գույք, հրդեհ է բռնկվել․ 3 անձ է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ
«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց
Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է
Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու
Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան
Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
TOON EXPO-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայանում է բացառիկ առաջարկով. տեսանյութ
Հունիսի 7-ին խաղաղության մուրճով կբամփեն ձեր գլխին. ուզում են մեր արյան գնով կրկին պատերազմ հրահրեն. տեսանյութ
Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած տղամարդը կձերբակալվի
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխհրաձգության մեջ են. բարի հոպարներ չկան, որ խաղաղություն երաշխավորեն
Էմմանուել Մակրոնի հրամանագրով Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշան
Սյունիքի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ․ «Զանգեր» հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է
Սեղմ ժամկետում հնարավոր է ստանալ «Կանազ»-ի հրդեհի ամբողջական պատկերը, տալ եզրակացություն․ Փորձագիտական կենտրոն
Սեբաստիան Լըկորնյուին է փոխանցվել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ հանդիպել են Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետը
Վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը
Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել
Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները
Հերթական անգամ փախան բանավեճի հրավերից․ գուցե իրենց «ուժեղ» են համարում, բայց իրենց վախը իրենցից էլ ուժեղ էր
Տավուշի մարզում Գանձաքար-Իծաքար ճանապարհահատվածը կառուցված է․ վարչապետ
Ֆրանսիայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով
ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն
Գնդացիր, հրացաններ, փամփուշտներ, նռնակ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում
Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին
Հանդիպել են Պապիկյանն ու «Safran Electronics & Defense»-ի պաշտպանության գծով ղեկավարը․ պայմանագիր է ստորագրվել
Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է․ Հովհաննիսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT