Գագիկ Խաչատրյանը կրկին տեղափոխվել է բժշկական կենտրոն. փաստաբանական խումբն ահազանգում է ապօրինությունների մասին

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կրկին տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են Խաչատրյանի փաստաբանական թիմից:

Նշվում է, որ ս.թ. հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել էր հստակ ցուցում՝ Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։ Սակայն անհասկանալիորեն ընդհատվել է Խաչատրյանի բուժումը, և նրան անմիջապես տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանական խումբը բազմաթիվ դիմում-բողոքներով պահանջել է ապահովել Խաչատրյանին համապատասխան բուժումով, սակայն այդ պահանջը չի ապահովվել, և իրավունքները կրկին խախտվել են։    

«Առողջական խնդիրն արձանագրված էր դեռևս հունվարի 22-ին, և իրավիճակի փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել։ Մեր կողմից այս խնդրի մասով բազմաթիվ բողոք-պահանջներից հետո՝ ընդհուպ նշելով, որ նույնիսկ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք ենք տեսնում, նաև երբ այս խնդրի մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, երբ դիմեցինք մարդու իրավունքների պաշտպանին, այս ամենից հետո Խաչատրյանին նոր տեղափոխեցին բժշկական կենտրոն՝ չնայած, որ բժշկական առումով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ 

Հարց է առաջանում. ինչո՞ւ այսքան ժամանակ իմ պաշտպանյալին չէին տեղափոխում բժշկական կենտրոն, և ինչո՞ւ միայն մեր կողմից ապօրինությունների վերաբերյալ ահազանգերից հետո տեղափոխումն ընթացք ստացավ»,- ասել է փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։ 

Ավելի վաղ Խաչատրյանների փաստաբանական խումբը տեղեկացրել էր, որ Գագիկ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։ Ըստ փաստաբանական խմբի՝ պետության առաջին պարտավորությունը պիտի լինի բուժման պայմաններն ապահովվելը, սակայն հակառակ գործընթացն է տեղի ունենում։

«Այսինքն՝ եթե կոնկրետ անձ է քննվում, այս անձի հետ կարելի է այս որոշումը կիրառել, մյուսների, օրինակ՝ Գագիկ Խաչատրյանի մասով՝ ո՞չ, այս ի՞նչ մոտեցում է։ Եթե մի քիչ ավելի խորը վերլուծեմ, նույնիսկ կարող եմ առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնել»,- հավելել է Երեմ Սարգսյանը։ 

Հիշեցնենք՝ 2014-2016 թթ.-ին ՀՀ ֆինանսների նախարարը եղել է Գագիկ Խաչատրյանը: Նա մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար: Կալանավորված է շուրջ 6 ամիս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2238 դիտում

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից

Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ

Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել

Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա

Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև