Երևան
12 °C
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան թաղամասում բնակիչները բողոքի ցույց են անցկացնում: Նրանք պայքարում են «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «անխելք ու անիմաստ նախագծի» դեմ՝ նշելով, որ ավտոճանապարհի՝ այս հատվածով ու այս նախագծով անցնելու դեպքում երեխաները խաղալու տեղ չեն ունենալու, ծերերը՝ նստել հանգստանալու, շտապօգնությունը, հրշեջները՝ մտնել-դուրս գալու: Կառուցվելու է բարձր պատ, որի արդյունքում առաջինից երրորդ հարկերի բնակիչները զրկված են լինելու արևի լույսից:
Այսօր, ինչպես նախատեսված է նախագծով, շինարարները պատրաստվում են ապամոնտաժել ավտոտնակները. դրանց մի մասի տեղում ծրագրված է կառուցել կանաչ պուրակ, սակայն բնակիչներն անվստահություն են հայտնում, որ քանդված կմնա, չի լինի պուրակ:
Նրանք պահանջում են, որ նախատեսվի իրենց՝ ճանապարհը հատելու մուտքերի անվտանգությունը: «Մենք ավտոտնակի պահանջ չենք դնում, մենք դնում ենք մեր թաղամասի հարմարավետության հարցը: Թող այս հարցը լուծեն, նոր քանդեն: Մենք դեմ ենք, որ մեր թաղամասի ելքային ճանապարհը դառնա մեկը. հիմա ունենք երեք մուտք, երեք՝ ելք: Հետո մեզ տալու են չորս մուտք, մեկ՝ ելք: Առավոտյան այդ ելքից անցնել հնարավոր չի լինելու»,- ասացին ցուցարարները:
Մի պահ կրքերը թեժացան. բնակիչներից մեկն ավտոտնակից չէր հեռացրել իր մեքենան, ոստիկանների միջամտությունից հետո մեքենան դուրս բերվեց տարածքից: Ոստիկանները ժամանակ տրամադրեցին՝ բոլոր մեքենաների դուրս բերման համար: Ավտոտնակների նախկին տերերը ժամանակ էին խնդրում, որ իրենք հնարավորություն ունենան ապամոնտաժել և հեռացնել իրենց նախկին տնակների դարպասները:
Բնակիչներից մեկն էլ նշեց, որ ավտոտնակի տարածքն օգտագործել է՝ որպես արհեստանոց: Նրա խոսքով՝ իրեն խաբել են, ինքն ստորագրել է պայմանագիր, որով քաղաքապետարանից ստացել է փոխհատուցում ավտոտնակի համար, սակայն չեն իմացել, որ կարող էին փոխհատուցում ստանալ՝ որպես արհեստանոցի: «Մինչև էս հարցը չլուծվի, սա չի քանդվելու»,- ասաց նա:
Ցույցը շարունակվում է, տեղում են տասնյակ ոստիկաններ, ցուցարարների հետ բանակցում են շինարարները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորվում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT