Շոկ «Օսկարում», ֆավորիտները չհաղթեցին. արձանիկն ստացավ հարավկորեական ֆիլմը

Ֆավորիտներից ոչ մեկը չհաղթեց 92-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Փոխարենն այս գիշեր ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած միջոցառման ընթացքում անակնկալ կերպով մրցանակն ստացավ հարավկորեական «Parasite»-ը: Սա առաջին դեպքն էր մրցանակաբաշխության պատմության մեջ, որ որեւէ հարավկորեական ֆիլմ նոմինացվում է «Օսկարի» եւ որ որեւէ հարավկորեական ֆիլմ նվաճում է «Օսկար»:

Սա առաջին դեպքն էր մրցանակաբաշխության պատմության մեջ, որ որեւէ հարավկորեական ֆիլմ նոմինացվում է «Օսկարի» եւ որ որեւէ հարավկորեական ֆիլմ նվաճում է «Օսկար»:

Երեկոյի ընթացքում այս ֆիլմի անունը հնչել է նաեւ «Լավագույն ռեժիսորին» հայտարարելիս: Արձանիկն ստացել է «Parasite»-ի ռեժիսոր Պոն Չժուն Հոն: Այն նվաճել է նաեւ «Լավագույն սցենար» եւ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» մրցանակները: Ընդհանուր առմամբ «Parasite»-ը նոմինացված է եղել 6 անվանակարգում, հաղթել՝ դրանցից 4-ում:

Ռենե Զելվեգեր

«Ջոկերը», որն այս տարի ամենաշատը նոմինացված աշխատանքն էր (11), ընդամենը 2 «Օսկար» է ստացել: «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Խոակին Ֆենիքսը, որը մարմնավորել է Ջոկերին: Հաջողության է հասել նաեւ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում:

Մեկ այլ ֆավորիտ՝ «1917», որը ներկայացված էր 10 անվանակարգում, հաղթել է 3-ում: Դրանք են «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ»:

Բրեդ Փիթ

Նույն կերպ 10 անվանակարգում էր ներկայացված «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարը, որը նույնպես 2-ում հաղթեց՝ «Նկարչի լավագույն աշխատանք» եւ «Երկրորդ պլանի լավագույն դերասան»: Նշվածներից 2-րդ մրցանակը բաժին հասավ Բրեդ Փիթին, որի կարիերայում սա առաջին «Օսկարն» էր՝ որպես դերաասնի: Մեկ անգամ նա արձանիկն ստացել է 2014 թ. «12 Years a Slave» ֆիլմի համար, սակայն այնտեղ հանդես է եկել՝ որպես պրոդյուսեր:

Խոակին Ֆենիքս

Մեկ այլ ֆավորիտ՝ «Իռլանդացին», որը սպասվում էր, որ «Լավագույն ֆիլմ» մրցանակի համար «Ջոկերի» հիմնական մրցակիցն էր լինելու, նոմինացված էր 10 անվանակարգում, սակայն ոչ մեկում չհաղթեց: Հետեւաբար ձեռնունայն մնաց նաեւ դրա ծագումով հայ սցենարիստ Ստիվեն Զաիլյանը:

Լորա Դերն

«Լավագույն դերասանուհի», ինչպես ակնկալվում էր, ճանաչվեց Ռենե Զելվեգերը՝ «Judy» ֆիլմում իր դերի համար: «Լավագույն մոնտաժի» եւ «Լավագույն ձայնային մոնտաժի» արձանիկները բաժին հասան «Ford v Ferrari»-ին: 6 անվանակարգում էին ներկայացված եւ 1 «Օսկար» են ստացել «Jojo Rabbit» («Լավագույն ադապտացված ֆիլմ»), «Marriage Story»-ն («Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Լորա Դերն), «Little Women» («Հագուստների լավագույն դիզայն»): 3 անվանակարգում է առաջադրված եղել եւ 1-ում հաղթել «Bombshell»-ը («Լավագույն գրիմ եւ վարսահարդարում»): «Judy»-ի նման 2 անվանակարգից մեկում է հաղթել «Toy Story 4»-ը («Լավագույն անիմացիոն ֆիլմ»): 1 անվանակարգում է նոմինացված եղել եւ հաղթել է «Rocketman»-ը («Լավագույն երգ»):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34988 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը