Երևան
12 °C
Նախարարությունը կհամագործակցի հայաստանյան 5 բուհ-երի հետ՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը:
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական և կառուցվածքային փոփոխություն՝ սոցիալական աջակցության համակարգի բարեփոխման նպատակով: Խոսքը, մասնավորապես, սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ստեղծման մասին է, որը պետք է գործի՝ ի դեմս ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակների և տարածքային մարմինների: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս ոլորտում բարեփոխումների համար կարևոր նախադրյալ և առաջնահերթություն ենք համարում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը Հայաստանում: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրումը գործնական քայլ է այդ ուղղությամբ»,- այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սոցիալական աշխատանքի, հոգեբանության, սոցիալական ու հատուկ մանկավարժության տարբեր գծերով մասնագետների ուսուցում իրականացնող կրթական 5 հաստատությունների միջև հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը նշել է, որ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունից հետո ԱՍՀՆ համապատասխան գրասենյակները կիրականացնեն նաև սոցիալական կարիքի գնահատումը՝ ի տարբերություն այս պահին գործող համակարգի, երբ այդ գործառույթն իրականացվում են ՏԻՄ մարմինները:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում սոցիալական կարիքի գնահատման գործառույթ իրականացնող և այդ ոլորտում աշխատող անձաց ավելի քան 85 %-ը չունեն մասնագիտական կրթություն: Մինչդեռ տարիներ շարունակ Հայաստանի համալսարանները և մեր ունեցած կրթական համակարգը ապահովում են այդ մասնագետների առկայությունը երկրում, որից մենք, պարզապես, չենք օգտվել: Այլ կերպ ես սա կանվանեի անգործություն»,- ասել է նախարարը և նշել, որ մարդկանց կյանքում փոփոխություն բերելու համար պետությունը պետք է օգտվի այդ հնարավորությունից:
Նշվում է, որ հուշագրի նպատակն է նպաստել գիտագործնական բնագավառների համակողմանի զարգացմանը, ինչպես նաև՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրմանը՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթություն ստացած մասնագետների առաջնահերթ ներգրավման միջոցով:
Ըստ պայմանավորվածության՝ հուշագրի ստորագրումից հետո երեք ամիսների ընթացքում ուսումնական հաստատությունները կուսումնասիրեն նշված մասնագիտությունների գծով վերջին առնվազն երեք տարիների շրջանավարտների ցանկերը՝ նախարարությանը ներկայացնելով այդ մասնագետների ներկայիս տեղաբաշխվածության և ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում աշխատելու պատրաստակամության և հնարավորության մասին տեղեկություններ:
Նախարարությունն իր հերթին պարտավորվում է շրջանավարտների մասին մասնագիտական ուսումնական հաստատություններից ստացված տեղեկությունների հիման վրա ընտրել անհրաժեշտ թվով թեկնածուներ, նրանց համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում, մասնավորապես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ, իսկ դրանք հաջող ավարտած կադրերին առաջնահերթության կարգով դիտարկել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի տարբեր մակարդակների և տարածքների կառույցներում աշխատանքի համար:
Բացի այդ, մասնագիտական ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա նախարարությունն ամեն տարի իր համակարգում գործող սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում կկազմակերպի վերջիններիս՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով սովորող ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաները, ինչպես նաև պարբերաբար մասնագիտական ուսումնական հաստատությունների սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով շրջանավարտների միջոցով կհամալրի ոլորտում առկա թափուր աշխատատեղերը:
Նշվում է, որ հուշագրի ստորագրմանը մասնակցել են «Երևանի պետական համալսարանի» ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանը, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի» պրոռեկտոր Ա. Երեմյանը, «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի» ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Սերոբյանը, «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի» ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս․Թումանյանը, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Ս. Սեդրակյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT