Երևան
12 °C
Շակիրան ու Ջենիֆեր Լոպեսն ամերիկյան ֆուտբոլի եզրափակչի՝ «Կանզաս Սիթի» - «Սան Ֆրանցիսկո» հանդիպման ընդմիջման ընթացքում երգելու համար չեն վարձատրվել: Սա այդ ելույթի վերաբերյալ հերթական նորությունն է, որը հայտնվել է միջազգային մամուլում: 14 րոպե տեւողությամբ շքեղ շոուն մոտ 1 շաբաթ է՝ քննարկումների տեղիք է տալիս, ու, ինչպես հայտնի է դարձել, երգչուհիները հանդիսատեսին ներկայացել են բոլորովին անվճար:
Նրանց, սակայն, ո՛չ խաբել են, ո՛չ էլ վճարումն են ուշացնում: Պարզապես ԱՄՆ Ֆուտբոլի ազգային ասոցիացիայի երկարամյա քաղաքականությունն է, որ Super Bowl-ի ընդմիջման ժամանակ ներկայացրած շոուի համար, որը 15 րոպեից կարճ է տեւում, աստղերին հոնորար չեն վճարում: Ելույթի հետ կապված մյուս բոլոր ծախսերը, որոնք կապված են լուսավորության, էֆեկտների, բեմի տեղադրման ու այլ հարցերի հետ, ասոցիացիան հոգում է:
Հոնորարի բացակայությունն աստղերին հետ չի պահում Super Bowl-ի ժամանակ երգելուց: Հակառակը, դա շատերի մեծ ցանկությունն է, քանի որ ֆուտբոլային այդ հանդիպումը 100 մլն հեռուստադիտող ունի, եւ նման դիտելիություն ունեցող ոչ մի այլ հարթակ աստղերի համար գոյություն չունի: Այսինքն՝ այստեղ նրանց վարձատրությունը դիտումներն են:
Ինչպես նկատում է միջազգային մամուլը, փորձը ցույց է տվել, որ Super Bowl-ի ընթացքում հանդես գալը, իրոք, նպաստում է հանրայնացմանը եւ աստղերի եկամուտների աճին: 2018 թ., օրինակ, Super Bowl-ի ավարտից հետո 1 ժամվա ընթացքում Ջաստին Թիմբերլեյքի հեռարձակումները Spotify հարթակում աճել են 214%-ով: 2017-ին Լեդի Գագան ընդամենը 2 շաբաթում հիթ-շքերթներում բարձրացել է 60 հորիզոնականով ու զբաղեցրել 2-րդ տեղը:
2019 թ. ելույթից հետո Maroon 5-ը եւ Թրեւիս Սկոթը զգալի մեծացրել են եկամուտները: Maroon 5-ը շրջագայությունների ժամանակ ամեն քաղաքում 200 հազարի փոխարեն 1.7 մլն դոլար է ստանում: Սկոթ Թրեւիսը կրկնապատկել է եկամուտները եւ ընթացիկ շրջագայության ամեն համերգից ստանում է մոտ 1 մլն դոլար: 2015 թ. ելույթից հետո Քերի Փերին կարիերայի լուրջ աճ է գրանցել: Նոր ֆիլմերի, հեռուստատեսային նախագծերի եւ այլ համագործակցությունների բազմաթիվ առաջարկներ է ստանում: Այնպես որ, զարմանալի չէ, որ Շակիրան ու Լոպեսը ոչ մի ջանք չէին խնայել, որ ելույթից հետո իրենց մասին այսքան խոսեն՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մամուլում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT