Ձեր տեսակը դատական հայցերի ժամանակ շատ արագ հիվանդացող, երգիչներից ստորագրություն խնդրող տեսակ է. Ալեն Սիմոնյան

ՀՀ իշխանությունն այսօր շատ ուժեղ դիրքերում է եւ գնում է ամենամեղմ եւ ամենաիրավական ճանապարհով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ օրինակ բերելով այն փաստը, որ ձեռք էին մեկնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի օրինագծով:

«Մեզ մեղադրում են, որ մենք չափից շատ փափուկ ենք եւ մեղմ, որ հենց դա է պատճառը, որ մենք ՀՀ-ում ունենք խնդիրներ: Մենք երբեւէ ուրիշ տարբերակներ չենք էլ քննարկել, բացի իրավական ճանապարհով գնալուց»,- ասաց Սիմոնյանը:

Տեսակետը, որ հասարակության շրջանում իշխող կուսակցության վարկանիշն այնքան էլ բարձր չէ, Սիմոնյանը չի կիսում: «Հասարակության շրջանում կան, եղել են ու միշտ կլինեն մարդիկ, որոնք այլ կարծիք ունեն, միշտ կլինեն մարդիկ, որոնք «Իմ քայլին» չեն ընտրել, միշտ կլինեն մարդիկ, որոնք կընտրեն հակառակ կուսակցությանը։ Խորհուրդ եմ տալիս՝ դուրս եկեք «Ֆեյսբուք»-ից, դուրս եկեք այն մարդկանց շրջանակից, որոնք վճարվում են՝ ՀՀ բարձրագույն իշխանությանը վիրավորելու, ինչ-որ ձեւով վարկաբեկելու համար, դուրս եկեք եւ տեսեք՝ ՀՀ ժողովրդին ով է գազազեցնում։ ՀՀ ժողովրդին ջղայնացնում է այն ամենը, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի եւ իշխող կուսակցության նկատմամբ։ Ատելության մթնոլորտ կա այն մարդկանց մեջ, որին որեւէ մեկը չի սիրում, որը նույնիսկ իր տանը, իր շրջապատում ատելի է։ ՀՀ իշխանությունը՝ ես, իմ գործընկերները, որեւէ մեկին չենք ատում։ Մենք ուժեղ ենք, մենք հաղթող ենք, մեր հետ մեր ժողովուրդն է, մենք սիրում ենք մեր ժողովրդին, մենք սիրում ենք մեր աշխատանքը եւ այնքան ուժեղ ենք, որ որեւէ մեկին ատելու նպատակ չունենք։ Դա սերմանում են իրենք՝ մի պարզ պատճառով, որպեսզի մեզանից սարքեն այն հրեշը, որն իրենք կան»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը։

Նրա պնդմամբ՝ ակնհայտ է, որ Հայաստանը երբեւէ որեւէ զեկույցում նման ցուցանիշներ չի գրավել: Ինչպես նշեց Սիմոնյանը, բոլոր միջազգային զեկույցներում ՀՀ-ն ամենաբարձր գնահատականներին է արժանանում, իսկ վարկանիշը բոլոր տեղերում միայն բարձրանում է: «Բայց քաղաքական առումով այն փոքրիկ պարտիզանական խմբերը, որոնք գործում են ՀՀ-ում եւ պատկանում են Միքայել Մինասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թողած բեկորներին, մեծ գումարներ են ծախսում եւ փորձում են ՀՀ-ի եւ քաղաքացիների վարկանիշը գցել ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ՝ երկրից դուրս: Գնում են օտարերկրյա պաշտոնյաների դռան դիմաց նստում են, որ բողոքեն ու պատմեն, թե որքան են դժբախտ, որ կորցրել են իշխանությունը: Բայց այդ պաշտոնյաներն էլ միամիտ չեն, դրա համար էլ իրենց հայտարարություններում շատ զգույշ են եւ երկկողմանի կոչեր են անում»,- նկատեց Սիմոնյանը:

Անդրադառնալով երեկ Ռուբեն Հայրապետյանի լրագրողների հետ զրույցին՝ Սիմոնյանն ասաց. «Երբ երեկ խոսվում էր տեսակի մասին, հայտնի տխրահռչակ մարդիկ ասում են՝ մենք այդ տեսակը չենք: Ես եւ ՀՀ քաղաքացիները գիտենք, թե դուք որ տեսակն եք, դուք զինվորական բժշկին թիկնապահներով, քացիներով ծեծող տեսակ եք, մարդ առեւանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող տեսակ եք: ՀՀ-ի իշխանությունն ու քաղաքացին այդ տեսակը չեն, եւ նրանց մոտ չի ստացվելու մեզ այդ տեսակը սարքել: Իսկ նրանց տեսակը վերացող տեսակ է, նրանց տեսակը դատական հայցերի ժամանակ շատ արագ հիվանդացող տեսակ է, նրանց տեսակը բոլոր երգիչ-երգչուհիներին հեռախոսազանգերով ստորագրություն խնդրող տեսակ է: Նրանց տեսակներից է մեկը, որ հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալու ժամանակ, երբ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը մոտենում է այդ հեռուստաընկերությանը, ուղիղ եթերում գույնը գցում է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե այսօր «Ռուբեն Հայրապետյանների» եւ մնացածի վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում, միակ պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

«Որովհետեւ մենք իրենց տեսակը չենք: Որովհետեւ մենք մարդակեր, մարդ սպանող եւ ծեծող, առեւանգող տեսակը չենք: Այդ տեսակը մերժվել է ՀՀ քաղաքացիների կողմից, եւ իրենք ատելով ատում են բոլորին եւ որոշել են, որ մնացած բոլորն էլ են ատում»,- ասաց Սիմոնյանը՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին չտրվել այս սադրանքներին եւ վստահ լինել, որ ՀՀ իշխանությունը ուժեղ է, քան երբեւէ:

«ՀՀ-ում գործում է օրենք, եւ այդ օրենքի հետեւանքով նրանք ոչ միայն կոշիկների հետ կապված, այլ ընդհանուր առմամբ շատ ու շատ խնդիրներ են ունենալու»,- եզրափակեց Սիմոնյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6941 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ