ՍԴ-ի շուրջ ստեղծված լարվածությունը Հրայր Թովմասյանի քաղաքական հայտարարությունների արդյունքն է․ Ռուբինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը միանշանակ կիսում է ԵԽԽՎ համազեկուցողների անհանգստություններն առ այն, որ Հայաստանում երկու ինստիտուտների՝ Սահմանադրական դատարանի եւ վարչապետի աշխատակազմի միջեւ կա մեծ լարվածություն։ ԱԺ-ում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց պատգամավորը․

«Կարծում եմ՝ սա նորմալ չէ, կարծում եմ նաեւ, որ սա արդյունքն է նրա, որ ՍԴ նախագահն արել է բազմակի քաղաքական հայտարարություններ, որոնք կրում են ընդդիմադիր բնույթ: Այսինքն՝ ՍԴ նախագահը, որը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, փաստացի անում է քաղաքական հայտարարություններ»,- ասաց Ռուբինյանը։

Նա կարեւորեց, որ համազեկուցողները ֆիքսել են՝ ՀՀ-ում շատ ցածր է դատական համակարգի հանդեպ վստահությունը, ֆիքսել են, որ մինչ օրս ԱԺ-ն եւ կառավարությունը իրավիճակը փորձել են հանգուցալուծել իրավական ընթացակարգերի պահպանմամբ։ Բացի այս՝ նշել են, որ ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմն ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը․

«Նրանք ընդգծել են, որ այս լարվածությունը չպիտի խաթարի ընթացքի մեջ գտնվող կամ պլանավորած բարեփոխումները։ Ես նույնպես կարծում եմ, որ այս լարվածությունը ոչ մի կերպ չի նպաստում բարեփոխումների ընթացքին, այս հարցը պետք է լուծվի, եւ վստահ եմ, որ շուտափույթ կլուծվի»։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն ու Կիմմո Կիլժունեն հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական դատարանի եւ վարչապետի ինստիտուտի միջեւ եղած իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ չափազանց մտահոգ ենք այն բարձր աստիճանի լարվածությամբ, որն առկա է Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ ՀՀ վարչապետի գրասենյակի եւ Սահմանադրական դատարանի նախագահության միջեւ․

«Զսպումներն ու հակակշիռներն առանցքային են ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համահունչ եւ հարգեն այն իրենց գործողություններում եւ խոսքերում, ներառյալ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Եթե նրանք ձախողեն այս սկզբունքներին համաձայն գործելը, թուլացնում եւ վնասում են միմյանց: Ուստի մենք անհանգստացած ենք աննախադեպ մակարդակի հասած լարվածության երկարաժամկետ վնասով, որը կարող է հասցվել դատական համակարգին, որի նկատմամբ վստահության մակարդակն արդեն իսկ շատ ցածր է»,- ասել են համազեկուցողները։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոյի հայտարարություններին՝ դարձյալ Սահմանադրական դատարանի եւ վարչապետի աշխատակազմի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Ռուբեն Ռուբինայնը հայտարարեց, որ այդ լարվածությունն առաջացել է Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում․

«Այս իրավիճակին, իհարկե, պետք է լուծում գտնել։ Պարոն Բուքիքիոն հիշեցնում է Վենետիկի հանձնաժողվի կարծիքը, որ կենսաթոշակի մեխանիզմը իրապես կամավոր պետք է լինի, եւ դատավորները պետք է զերծ լինեն որեւէ տեսակի քաղաքական կամ անձնական ճնշումներից։ Ես կարեւորում եմ այս հայտարարությունը, որովհետեւ դրանից առաջ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ տարբեր շրջանակներ տարատեսակ ճնշումների են դիմում, որպեսզի այն դատավորներին, որոնք կարող են օգտվել վաղ կենսաթոշակի իրավունքից, հետ պահեն այդ մտքից։ Եվ, փաստորեն, դրանից օրեր անց Բուքիքիոն ասում է, որ չպիտի լինեն ճնշումներ, որպեսզի նրանք կայացնեն այս կամ այն որոշումը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ հայտարարելով, որ կիսում է նաեւ նախարար Բադասյանի կարծիքը, որ տարբեր շրջանակներ փորձել են ճնշում գործադրել ՍԴ անդամների վրա, սակայն ինքն անձամբ կառավարող ուժի կողմից որեւէ ճնշման դեպք չի հիշում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2027 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին