Երևան
12 °C
Հարկայինի աշխատողները մուտք ունեն «Հարկատու 3» ծրագիր, հետեւաբար բավականին մեծ թվով մարդկանց հասանելի են հարկային գաղտնիք պարունակող տվյալները: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը: Նրա կարծիքով՝ երաշխավորել, որ այդ մարդկանցից որոշները ինֆորմացիա չեն տրամադրի բիզնեսին՝ թյուր կլինի: «Նախկին աշխատանքային փորձից գիտեմ, որ խոշոր բիզնես ունեցողներին հասանելի են տվյալներ, թե ով ինչ ներմուծեց եւ ինչ գնով, իսկ փոքրներն ու միջինները, չունենալով այդ տեղեկությունը, կամաց-կամաց շուկայից դուրս են գալիս»,-ասաց նա՝ օրինակ բերելով մի դեպք, երբ հեռուստատեսությամբ աղի հանքի հիմնադիրը ներկայացնում էր, թե որ ընկերությունը ինչքան աղ է Հայաստան ներմուծել եւ ինչ մաքսային արժեքով:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այդ ծրագրի մասով ֆիլտրներ կան՝ մուտք գործելու կասկածելի քանակների վերաբերյալ: «Ամեն մեկն ունի իր անձնական էջը. ենթադրենք մի կազմակերպության վրա այդ օգտատերը մտնում է 100 անգամ ինչ-որ ժամանակատվածում եւ դա կասկածի տեղիք է տալիս: Մենք 100 տոկոսով չենք երաշխավորում, որ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվության հոսքը բացառում ենք, 2000-ից ավելի հարկային ծառայող ունենք: Բայց մենք վերահսկում ենք մուտքերի քանակները»,- նշեց Անանյանը:
Սողոմոնյանի կարծիքով՝ լավ կլինի, եթե Խորհրդարանը նույնպես հասանելիություն ունենա այս ծրագրին, սակայն ՊԵԿ նախագահը չի կիսում այդ տեսակետը: «Եթե դուք կարծում եք, որ ԱԺ պատգամավորի վրա եւս պետք է տարածվի հարկային ծառայության մասին օրենքը, կներեք, բայց մենք նույն ձեւով պետք է վերահսկենք նաեւ ձեր մուտք գործելը «Հարկատու 3»: Եկեք մի հատ իրար հետ որոշենք՝ այդ ո՞ր մարմինն է, որ ձեզ պետք է պատասխանատվության ենթարկի, օրինակ, առերեւույթ տեղեկատվության արտահոսքի համար»,- հարցրեց Անանյանը, որից հետո պատգամավորն ասաց, որ իրենք նույնիսկ պետական գաղտնիքի են տիրապետում, եւ սա գուցե բավարար պայման է հարկային գաղտնիքին հասանելիություն ունենալու համար:
«Ինչու՞ եք հարկային ծառայողների մասով անում այն կանխավարկածը, թե կարող են հարկային գաղտնիք տրամադրել, իսկ ձեր դեպքում վատ եք զգում, որ այսպիսի կիսակատակ բան եմ ասում: Օրինակ՝ ես չեմ ուզում, որ դուք այդ տեղեկությանը «դոստուպ» ունենաք»,- եզրափակեց Անանյանը՝ հավելելով նաեւ, որ պետական գաղտնիքն ու հարկային գաղտնիքը տարբեր բաներ են. հարկային գաղտնիքի տրամադրման մասով պետք է հանրության հետ քննարկում ունենալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT