Brexit-ը կայացել է. այս գիշեր Մեծ Բրիտանիան պաշտոնապես կլքի Եվրամիությունը

Հունվարի 31-ի գիշերը վերջինն է, որ Մեծ Բրիտանիան անցկացնում է Եվրամիության կազմում: Փետրվարի 1-ից երկիրը լքում է ԵՄ-ն՝ դադարեցնելով մասնակից լինել միության քաղաքական հարցերում, թեպետ առանցքային փոփոխությունները տեղի կունենան ավելի ուշ:

Մի քանի տարի տեւած բանակցությունները սկսվել էին 2017 թվականի գարնանը՝ ԵՄ-ից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեից հետո, երբ միությունից դուրս գալու գաղափարին (Brexit) կողմ արտահայտվեց բրիտանացիների 51,9   տոկոսը՝ 72,2 տոկոս ընտրողներից: Սա 1992 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայում անցկացված միակ ընտրություններն էին, որ այդ քանակությամբ քվեներ ստացան:

Բրիտանացիներն այդ ժամանակ քվեարկել էին 3 բանի համար՝

1. ցանկանում էին, որպեսզի Բրիտանիային վերաբերող  որոշումները կայացվեն երկրի ներսում.

2. ունենան սեփական սահմանների նկատմամբ սեփական վերահսկողություն.

3. զգուշանում էին, որ Եվրամիությունը կարող է ընդլայնել իր հնարավորությունները, արդյունքում սահմանափակելով մյուսներինը:

Երկար ժամանակ ԵՄ-ն ընդդիմանում էր Մեծ Բրիտանիայի՝ միությունից դուրս գալու որոշմանը: Բանն այն է, որ Բրիտանիան տնտեսության ծավալով երկրորդ երկիրն է Եվրամիության ներսում՝ Գերմանիայից հետո: Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն մոտավորապես հավասար է ԵՄ փոքր երկրներից 19-ի ՀՆԱ-ին միասին վերցրած:
Միացյալ Թագավորության հեռանալով, ԵՄ-ն կորցնում է 66,2 մլն մարդ, իսկ միության  տարածքը կրճատվում է 248 հազար քկմ-ով:

Սպասվում էր, որ երկիրը միությունից դուրս կգա 2019-ի մարտի 29-ին, սակայն նախորդ կառավարությանը՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ, դա չհաջողվեց, քանի որ խորհրդարանը մեկը մյուսի հետեւից մերժում էր Brexit-ի շուրջ Մեյի ներկայացրած առաջարկները:  Արդյունքում, ԵՄ-ից դուրս գալու ժամկետը փոփոխվեց Լոնդոնի եւ Բրյուսելի համատեղ որոշմամբ: Հստակ օր չսահմանվեց, քանի դեռ ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնի քաղաքական թիմը չստացավ խորհրդարանական մեծամասնություն՝ 2019-ի նոյեմբերին: Սա հնարավորություն տվեց Լոնդոնին թելադրել միությունից դուրս գալու իր կանոնները: Հենց Մեծ Բրիտանիան որոշեց, որ ԵՄ-ի կազմից դուրս կգա փետրվարի 1-ին:

Հենց փետրվարի 1-ից էլ, այսպիսով, Բրիտանիան պաշտոնապես դադարում է լինել ԵՄ անդամ, կորցնում է կառույցներում ձայնի իրավունքը, ԵՄ-ի գագաթնաժողովին չեն մասնակցի այլեւ անգլիացի պաշտոնյաները, իսկ 2019-ին Մեծ Բրիտանիայից Եվրախորհրդարանում ընտրված պատգամավորները կզրկվեն աթոռներից:

ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան  տնտեսական հարաբերությունները կպահպանեն առնվազն մինչեւ այս տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ը, մինչեւ որ համաձայնության կգան առեւտրային հարցերի շուրջ:
Փետրվարի 3-ին Եվրախորհուրդը կներկայացնի Բրիտանիայի հետ բանակցությունների երկրորդ մասի ծրագիրը՝ առեւտրի, տնտեսության, ներքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում փոխգործակցության մասին:

Փետրվարի 25-ին ԵՄ-ի 27 անդամ երկրների ղեկավարների պետք է քվեարկեն  «դեմ» կամ  «կողմ»՝ ԵԽ-ի առաջարկած ծրագրին: Ծրագիրն ընդունվելու դեպքում կազդարարվի Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ նոր բանակցությունների մեկնարկի մասին: Մեծ Բրիտանիայի կողմից Brexit-ի հարցերով կզբաղվի ավելի քան 30 հազար պաշտոնյա:

Հունիսի վերջին վերջնաժամկետն է՝ հասկանալու համար բրիտանական կազմակերպությունները ինչ պայմաններով կկարողանան մուտք ունենալ դեպի ԵՄ ֆինանսական շուկաներ:

Brexit-ից հետո վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում է փոխել ենթակառուցվածքային նախագծերի եւ  բիզնեսի օժանդակության ծրագրերի պետական ֆինանսավորման համակարգը, որպեսզի այն կենտրոնացած լինի ոչ միայն փոխհատուցման եւ արդյունավետության, այլեւ երկրի հյուսիսում տարածաշրջանային զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման վրա:

Ըստ The Sunday Times- ի, Ջոնսոնը նախատեսում է տեղափոխել Լորդերի պալատը դեպի Անգլիայի հյուսիս, Յորք քաղաք, ներդնել 100 միլիարդ ֆունտ ստերլինգ բրիտանական ենթակառուցվածքների փոփոխություններում, ներքին քաղաքականության մեջ մտցնել նորամուծություններ:

Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Brexit- ը մայրցամաքից դուրս երկրների հետ կապերն ամրապնդելու հնարավորություն է տալու: Լոնդոնը նախատեսում է, մասնավորապես, առեւտրային պայմանագրեր կնքել Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Ավստրալիայի եւ աֆրիկյան երկրների հետ, ինչպես նաեւ ավելացնել իր դիվանագիտական ներկայացուցչությունը:

Փետրվարից Բրիտանիան կստանա նոր պատժամիջոցներ միակողմանիորեն ընդունելու իրավունք ՝ առանց ԵՄ-ի հետ խորհրդակցելու: Գարնանը երկրում պատրաստվում են գործարկել նոր մեխանիզմ ՝ արգելել  մարդու իրավունքները ոտնահարող անձանց մուտք գործել Անգլիա: Երկրում ունեցած նրանց միջոցները կսառեցվեն:

Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի իշխանություններն առայժմ գոհ են Brexit-ի ընթացքից եւ լավատես են, որ արդյունքներից եւս գոհ են մնալու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2860 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ