Երևան
12 °C
Որքան մոտենում է «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխությունը, այնքան թեժանում են դրա վերաբերյալ խոսակցությունները: Մինչդեռ 11 անգամ նոմինացված «Ջոկեր», 10-ական անգամ նոմինացված «Իռլանդացին», «Մի անգամ Հոլիվուդում» եւ «1917» ֆիլմերի ստեղծագործական թիմերի անդամները մտածում են՝ ինչպես են իրար մեջ բաժանելու մրցանակները, հոլիվուդի մի շարք այլ աստղեր 2020թ. միջոցառման ժամանակ լինելու են հիմնականում դիտողի դերում: Արտասահմանյան պարբերականներն առանձնացնում են այն հայտնի դեմքերին, որոնց ԱՄՆ կինոարվեստի եւ գիտության ակադեմիան այս անգամ անտեսել է:
Ջենիֆեր Լոպես

Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել «Hustlers» ֆիլմում իր դերի համար: Լոս Անջելեսի Կինոքննադատների ասոցիացիան նրան համարել է 2-րդ պլանի տարվա լավագույն դերասանուհի: Նա նոմինացվել է «Ոսկե գլոբուսի» այդ անվանակարգում (թեեւ չի հաղթել), իսկ «Օսկարի»՝ «2-րդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգի 5-յակից դուրս է մնացել:
Ռոբերտ դե Նիրո

Նա իր 2 «Օսարներից» մեկն ստացել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում նկարահանվելու շնորհիվ 1980-ականներին: Այս տարի, սակայն, Սկորսեզի «Իռլանդացին» ներկայացուցիչ չունի «Լավագույն դերասան» անվանակարգում: Ամեն դեպքում Դե Նիրոն նաեւ «Իռլանդացին» ֆիլմի պրոդյուսերներից է եւ կարող է մխիթարվել, եթե աշխատանքն արձանիկ ստանա:
Քրիստիան Բեյլ

«Ford v Ferrari» ֆիլմում ավտոարշավորդի իր դերի համար նա հայտնվել է ինչպես «Ոսկե գլուբուսի», այնպես էլ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» անվանակարգում: Սակայն Դե Նիրոյի նման նա նույնպես «Օսկարում» այդ մրցանակին չի հավակնի:
Բեյոնսե

1994թ. էկրաններ բարձրացած «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմն Էլթոն Ջոնի «Can You Feel the Love Tonight» ստեղծագործության համար «Օսկար» էր նվաճել «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում: Մուլտֆիլմի նոր տարբերակի սաունդթրեքի կատարողը, սակայն, այդ հաջողությանը չի հասնի: Բեյոնսեն իր «Sporit» երգով անգամ չկա թեկնածուների թվում, թեեւ «Ոսկե Գլոբուսի» նույն անվանակարգում նա հավակնորդներից մեկն է եղել, ու շատերին թվացել է, որ դա ակնարկ է, որ «Օսկարում» եւս նա կպայքարի: Այնտեղ այդ անվանակարգի հաղթողը դարձել է Էլթոն Ջոնը «Rocketman» ֆիլմում «(I'm Gonna) Love Me Again» երգի համար եւ «Օսկարում» նույնպես կփորձի հաղթել համանուն անվանակարգում:
«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 9-ին: Կանցկացվի Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT