«Ես վատառողջ եմ, ոչինչ ասել չեմ կարող». Ռազմիկ Աբրահամյանը դատարանում է

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց «Հանրապետական» ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Աբրահամյանը նիստին ներկա է:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչ ունի ինքն ասելու իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, Աբրահամյանը նշեց. «Ես վատառողջ եմ, ձեզ ոչինչ ասել չեմ կարող»:

Մեր հարցին, թե ով կարող է կապ ունենալ երեխաների որդեգրումների գործընթացների հետ՝ հաշվի առնելով, որ ինքը բազմիցս ասել է՝ ծննդատները կապ չունեն, Աբրահամյանը դարձյալ նշեց. «Շատ վատառողջ եմ, հազիվ ոտքի եմ կանգնում»:

Նշենք, որ դատական նիստին զուգահեռ դատարանի բակում են ապօրինի որդեգրումների արդյունքում իրենց երեխաներին կորցրած մայրերը: 

Հիշեցնենք՝ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք): Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, դեկտեմբերի 22-ին որոշել էր մերժել այն: Դեկտեմբերի 31-ին էլ այդ որոշումը Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Տպել
2993 դիտում

«Նորք»-ում գրանցվեց մահվան եւս մեկ դեպք. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը դարձավ յոթ

Բոլորս պետք է լծվենք գազի գնի հայտի ուսումնասիրության հիմնավորվածությանն ու դրա գնահատականին. պատգամավոր

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բելառուսը ռուսական նավթը կգնի բարելի դիմաց 4 դոլար արժեքով. հավելավճարներ չեն լինի

ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Նաիրա Մխիթարյանին

Արցախում մեկուսացված 3 քաղաքացու հետազոտության արդյունքները եղել են բացասական․ ԱՀ-ում առայսօր կորոնավիրուսի դեպք չկա

«Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից

Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 6-րդ դեպքը

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը եւ որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ

Անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ․ ՊՆ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

ՊԵԿ-ը շարունակում է խրախուսել հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողներին․ 4 տնտեսվարողի հավաստագիր է ուղարկվել փոստով

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան