Ըմբշամարտի ֆեդերացիան պետությունից կստանա 380 մլն դրամից ավելի գումար. հայտնի է՝ 9 ֆեդերացիաների ֆինանսավորման չափը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտնել է, թե մարզական որ ֆեդերացիային որքան գումար է հատկացնելու 2020 թ. մրցաշրջանի համար: Նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են ֆեդերացիաների հետ կնքված պայմանագրերը: Այս պահին հայտնի է դրանցից 9-ի ֆինանսավորման չափը:

Ինչպես փաստաթղթերում նշված է, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան իր 2 ձեւերի՝ ազատ ու հունահռոմեական ոճերի՝ օրացուցային պլանով նախատեսված ծրագրերն իրականացնելու համար 380 մլն 900 հազար դրամ է ստանալու: Ծանրամարտի ֆեդերացիային կտրամադրվի 231 մլն, բռնցքամարտի ֆեդերացիային՝ 116 մլն 900 հազար, հրաձգությանը՝ 49 մլն 200 հազար, թաեքվոնդոյին՝ 21 մլն 400 հազար, հանդբոլին՝ 18 մլն, դահուկային սպորտին՝ 15 մլն, լողին՝ 13 մլն եւ ջրագնդակին՝ 5 մլն դրամ:

Նշված ցուցակից երեւում է, որ առավել մեծ ֆինանսավորում են ստանում Հայաստանի հենակետային մարզաձեւերի ֆեդերացիաները՝ ըմբշամարտը, ծանրամարտը եւ բռնցքամարտը: Սա, սակայն, դեռ ամբողջական ցուցակը չէ: Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, եւ մյուս ֆեդերացիաների վերաբերյալ տեղեկությունները կայքում դեռ հայտնվելու են: Դրանց թվում կլինեն եւս մի քանի առաջատար մարզաձեւեր, այդ թվում՝ շախմատը եւ մարմնամարզությունը:

Գումարները ֆեդերացիաներն օգտագործելու են այս տարվա ընթացքում Հայաստանի առաջնությունների անցկացման, ինչպես նաեւ միջազգային մրցաշարերին մարզիկների նախապատրաստությունն ու մասնակցությունն ապահովելու համար:  

2020-ը բավական ծանրաբեռնված ու պատասխանատու է լինելու մի շարք մարզաձեւերի համար, քանի որ օլիմպիական տարի է: Հայաստանն արդեն 2 ուղեգիր ունի հունահռոմեական ոճի ըմբշամարտից, 1 ուղեգիր էլ՝ մարմնամարզությունից: 2 ոճերի ըմբիշները դեռ Տոկիո 2020-ի ուղեգրեր ավելացնելու հնարավորություն կունենան, քանի որ առջեւում վարկանիշային 2 մրցաշար կա: Ինչ վերաբերում է ծանրամարտին, ապա, ինչպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տեղեկացնում է, նրանք դեռ շարունակում են վարկանիշային մրցումների մասնակցել: Նրանց ուղեգրերի քանակը հայտնի կդառնա մայիսին: Շախմատիստների համար եւս այս տարին առանձնահատուկ է: Ամռանը Մոսկվայում տեղի կունենա 44-րդ համաշխարհային օլիմպիադան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26366 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ