Երևան
12 °C
Նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման լաբորատոր թեստերը հնարավոր է՝ այսօր լինեն Հայաստանում: ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացրած քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերել չինական ընկերության հետ, եւ դրանք մի քանի ժամ անց արդեն պետք է լինեն Չինաստանում Հայաստանի դեսպանատանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ թեստերի արժեքը, իհարկե, թանկ է, սակայն իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ է դրանք ձեռք բերել: Նախարարը նաեւ հավելել է, որ թեստերը կկիրառվեն միայն կլինիկական դեպքերում: Հիշեցնենք, որ, ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տիպի կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային սպառնալիք, քանի որ Չինաստանից դուրս արձանագրվել է մարդուց մարդ վարակման դեպք:
Թորոսյանի խոսքով՝ այս որոշումը ենթադրում է, որ երկրներն ավելի խիստ մոտենան հարցին, սակայն Հայաստանն այս առումով գտնվում է ցածր ռիսկայնություն ունեցող երկրների շարքում: Այս օրերին տարածված բողոքներին ի պատասխան, թե ստուգումները սահմանային կետերում լիարժեք չեն կատարվում՝ նախարարն ընդգծեց, որ վերջին օրերին իրականացրած գործողությունները, եթե ոչ գերազանց, ապա շատ լավ են կատարվել:
Առայժմ, ըստ նրա, այս միջոցառումները բավարար են, սակայն նախարարությունը քննարկում է Չինաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան սահմանափակելու մասին հարցը: Իհարկե, դա չի վերաբերում այդ երկրից մեր հայրենակիցների ժամանմանը, քանի որ նախարարությունը հստակ տվյալներ ունի, թե նրանք երբ են գալիս: Թորոսյանի խոսքով՝ մեր հայրենակիցներն այդ երկրից թեեւ ժամանում են, սակայն հոսքը մեծ չէ, եւ նույնիսկ շատերը դեռեւս մտադրություն չունեն վերադառնալու:
Այն հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա այսօր մեր երկրում դիմակներ կրելու, քանի որ վերջին օրերին մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ դեղատներում դրանք չկան, նախարարը պատասխանեց, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա: Դեռեւս չի նախատեսվում նաեւ սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, փակել դպրոցները: Լրագրողները նաեւ նախարարին հայտնեցին Հայաստանում տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ հայ բժիշկները հրաժարվել են ընդունել չինացի պացիենտին եւ նրա հետ հաղորդակցվել են պատուհանից: Թորոսյանը խնդրեց փոխանցել, թե որ հաստատության մասին է խոսքը՝ նշելով, որ իրեն զարմացրեց լուրը: Նախարարը հավելեց, որ այժմ վերջինս հանդիպումներ է ունենում պոլիկլինիկաների տնօրենների հետ: Կարող է ասել, որ այս պահի դրությամբ մենք պատրաստ ենք դիմակայել վիրուսին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է
Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ
Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին
Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում
Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը
Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ
Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ
Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը
Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել
Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը
Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը
Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով
Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին
Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը
ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին
Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT