Հակոբ Արշակյանն ու Զարեհ Սինանյանն ընդունել են «Ներուժ» ծրագրի 2019թ. հաղթողներին

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հակոբ Արշակյանը և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 25-ին ընդունել են «Ներուժ»  սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի 2019թ հաղթողներին:

Հակոբ Արշակյանը ողջունել է սփյուռքահայ մեր հայրենակիցներին,  շնորհավորել արժանի հաղթանակի կապակցությամբ: 

Նախարարը կարևորել է «Ներուժ» ծրագրի դերը տեխնոլոգիական տաղանդի ներհոսքը Հայաստան ուղղորդելու տեսանկյունից։

«Հիմնական առաջնահերթությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի տաղանդների վերադարձն է, որովհետև նրանք գալիս են այստեղ, իրենց միտքն իրագործում՝ ստեղծելով հարյուրավոր աշխատատեղեր։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեծ հավելյալ արժեք է ստեղծում, ինչպես նաև մեծ ազդեցություն է ունենում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման վրա՝ ազդելով տարբեր մասնագիտության տեր մարդկանց ներգաղթի վրա»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։ 

Ծրագիրը Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում ավելի ճանաչելի դարձնելու համար  նախարարը կարևորել է նաև յուրաքանչյուր մասնակցի անհատական ջանքը՝  իրենց ընկերների, բարեկամների, ծանոթների  շրջանում ներկայացնելու «Ներուժ» ծրագիրը,  որպեսզի նրանք ևս գան Հայաստան, մասնակցեն ծրագրին, հաստատվեն Հայաստանում: 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ «Ներուժ» ծրագրի մասնակիցների միջև մրցակցությունը թեժ էր, և անհրաժեշտ էր մեծ ջանք գործադրել՝ հաղթողի կոչմանն արժանանալու համար:

«Դուք ներկայացրել եք բարձր որակի ծրագիր և արժանի եք այս հաղթանակին: Այնպես որ, սպասում ենք ձեզ, որ հայրենադարձվեք և Հայաստանում իրականացնեք ձեր ծրագրերը»,- նշել է նա: 

«Ներուժ» ծրագրի հաղթողները մի շարք հարցեր են ուղղել Հակոբ Արշակյանին և Զարեհ Սինանյանին։ Նրանց, մասնավորապես հետաքրքրում էր իրենց գործունեությունը Հայաստանում տեղայնացնելու հետ կապված որոշ մանրամասներ։ 

Երիտասարդները կիսվել են նաև ծրագրի օրակարգի, կառուցվածքի, բանախոսների հետ կապված կարծիքներով և տպավորություններով: 

Այս տարվա «Ներուժ» ծրագրով մրցույթում հաղթած սթարթափները 6-ն էին՝ գաղափարի փուլում գտնվող և արդեն շուկա դուրս բերելու պատրաստ պրոդուկտ կամ ծառայություն ունեցող՝ առաջինից երրորդ մրցանակակիր:  Ըստ այդմ,  գաղափարի մակարդակում գտնվող երեք սթարթափներն են «Marathon», «eBin», «SoFetch»,  իսկ շուկա դուրս գալու պատրաստ առաջինից երրորդ մրցանակի արժանացած սթարթափներն են «Schedex» «Garoon Tech» և «Fact industries»:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1814 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ