Զարուհի Բաթոյանն ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի ներկայացուցիչներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Զարուհի Բաթոյանն ընդունել է «Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար, քահանա Կառլ-Հայնց Շայդեին և Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի գրասենյակի ղեկավար Մովսես Պողոսյանին։

«Ուզում եմ վստահեցնել,  որ մեզ համար շատ կարևոր է համագործակցությունն ու ձեր ներգրավվածությունը տարբեր ծրագրերում՝ հատկապես այն հեռավոր համայնքներում, որտեղ աշխատում եք և այն խմբերի համար, որոնց ուղղված են ձեր ծրագրերը։ Նրանք ամենախոցելի, ամենաշատ պաշտպանության ու աջակցության կարիք ունեցող խմբերն են: Սոցիալական պաշտպանության ոլորտում, հավանաբար, ավելի շատ ձեզ դիտարկել են որպես տարեցների հիմնահարցերով զբաղվող գործընկեր, բայց այսուհետ համագործակցությունը կդիտարկենք ավելի լայն շրջանակում»,-նշել է նախարարը։

«Գթության խոհանոց» ընկերական շրջանի ղեկավար, քահանա Կառլ-Հայնց Շայդեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության և սոցիալական ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքի համար՝ ներկայացնելով շուրջ 26 տարի իրականացվող ծրագրի ստեղծման պատմությունը։

«Մինչև 65 տարեկանս աշխատել եմ քահանա և երբ ինձ հարցրեցին՝ արդյո՞ք ես կստանձնեմ Հայաստանի կարիքավորներին օգնելու դժվարին գործը, ասացի՝ այո՛, ես դա կանեմ։ «Գթության խոհանոց» ծրագիրը նախաձեռնել է Գերհարդ Մայերը 1994 թվականին և նրա մահից հետո մենք շարունակեցինք ծրագրի իրականացումը Հայաստանում»,– ասել է քահանա Կառլ-Հայնց Շայդեն։

Զարուհի Բաթոյանը արժևորել է կազմակերպության գործունեությունը Հայաստանում՝ շնորհակալություն հայտնելով այն անձանց և կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ աջակցել են։ Նախարարը վստահեցրել է, որ ստեղծված գործընկերային կապն ամուր է՝ պատրաստակամություն հայտնելով  հետագա արդյունավետ համագործացության և ծրագրերի ընդլայնման համար։

Նշվում է, որ «Գթության խոհանոց» ծրագիրը գործում է 1994 թվականից, որի շրջանակում ամեն տարի՝ հոկտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում, միայնակ կենսաթոշակառուները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք օրական մեկ անգամ ստանում են տաք, որակյալ սնունդ, ինչպես նաև սննդի փաթեթներ՝  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Տպել
1458 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել