Երևան
12 °C
Եկեք տարբերենք քաղաքական գործիչներին եւ համացանցում քֆուր տալով հայտնի դառնալ փորձողներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նրա պնդմամբ՝ այն մարդը, որը տարբեր բնույթի վիրավորանքներ է հնչեցնում իշխանությանը, քաղաքական գործիչ չէ: «Ուստի քաղաքական հետապնդումներից խոսելիս եւ քաղաքական գնահատականներ տալիս մենք չենք հարգում քաղաքական գործիչներին. խոսքը միայն իշխանական թեւի գործիչների մասին չէ»,- ասաց Սիմոնյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ»-ի անդամներից մեկի՝ Արթուր Դանիելյանի բերման ենթարկելուն:
«Ոստիկանությունն ու իրավապահ մարմիններն ունեն նաեւ կանխարգելիչ ֆունկցիա, եւ երբ մի վատ բան է լինում, ասում ենք՝ բա, մինչեւ այդ՝ ինչի չէ՞ին հետաքրքրվում: Ձեր նշած մարդիկ հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով: Նրանց հետ կապված եղել է տեղեկություն, ոստիկանությունն էլ գործել է իր իրավունքի սահմանների մեջ»,- նկատեց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով նաեւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականություն կա՝ Սիմոնյանը նշեց, որ Քոչարյանը, ինչպես միշտ, կտրված է իրականությունից: Նրա կարծիքով՝ ՀՀ-ում որեւէ արտահերթ գործընթացի կարիք չկա: «Եթե ինչ-որ արտահերթ գործընթացի կարիք կա, դա ՀՀ-ին հասցված այն վնասը եւ այն իրավիճակը, որը մենք ժառանգություն ենք ստացել, արտահերթ ձեւով լուծելու անհրաժեշտությունն է: Որեւիցե այլ բանի կարիք ՀՀ-ում արտահերթ առումով չկա»,- ասաց Սիմոնյանը:
Նրա փաստմամբ՝ Սահմանադրական դատարանի խնդրի հետ կապված թեման առաջիկա 1-2 ամսվա ընթացքում մեկընդմիշտ փակ կլինի:
«ՍԴ-ն մի վայր է, որը մնացել է հին աշխարհում եւ շուտով ազատվելու եւ հայտնվելու է «նոր Հայաստանում», Հրայր Թովմասյանը ուզի, թե չուզի»,- նկատեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, Սիմոնյանի պնդմամբ՝ նա ընդհանրապես պետք է ՍԴ նախագահ եւ դատավոր չլիներ, որովհետեւ նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ որպես քաղաքական գործիչ: Պատգամավորը նշեց նաեւ, որ Թովմասյանի կալանավորումը չի կարելի համարել ՍԴ խնդրի լուծում:
Անդրադառնալով նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքի չներկայանալու հարցին՝ Սիմոնյանն ասաց, որ դա ներքին կանոնադրությունով լուծվում է, եւ եթե խախտվել է օրենք, միանշանակ դատավորը պետք է կրի պատասխանատվություն:
«Ձեզ թվում է, որ եթե Վահե Գրիգորյանն է, ու մենք ենք ընտրել, եթե օրենք խախտի, պետք է ասենք՝ հա, տե՞նց է: Ինչ տարբերություն՝ Վահե Գրիգորյանն է, ես եմ, թե Հրայր Թովմասյանը»,- եզրափակեց Սիմոնյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT