Վարչապետի «զարմուհին» գեղեցկության սրահ չի բացել. տարածված լուրն ապատեղեկատվություն է

29/01/2020 schedule15:15

«Իրավունք» թերթը հունվարի 29-ի համարում ««Համեստ» Նիկոլ Փաշինյանի «համեստ» ազգականները» վերնագրով հոդված է հրապարակել, որում պնդում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմուհին Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում գեղեցկության սրահ է գնել։ 

«Նովոռոսիյսկ քաղաքում Փաշինյան Դիանա անունով մի աղջիկ 90 մի­լիոն ռուբլով (միլիոնուկես դոլար) գնել է քաղաքի ամենաշքեղ գեղեցկության սրա­հը: Պարզվում է, որ Դիանա Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր դուստրն է»,- գրված է հոդվածում։ 

Թերթը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ վերոնշյալ զարմուհին բավականին մեծ բիզ­նեսներ ունի նաև ՀՀ-ում՝ մանրամասնելով. «Նույն ինքը Դիանա Փաշի­նյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղա­քում ունի մեկ հյուրանոց և երկու ռեստո­րան»։

Հոդվածն ամբողջությամբ արտատպել են 7or.am, 168.am, analitik.am, tert.am, hayeli.am, times.am կայքերը և այլ լրատվականներ։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է պարզել հոդվածում առկա պնդումների իսկությունը։ 

Պարզվում է՝ ՀՀ վարչապետը Դիանա անունով զարմուհի չունի: Fip.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը նշել է, որ հոդվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենք ոչ միայն Դիանա Փաշինյան անունով զարմուհի, այլ ընդհանրապես նման բարեկամ չունեն։ 

Բացի այդ՝ բաց աղբյուրներում փնտրելով՝ novorossiysk.zoon.ru կայքում հարթակը գտել է տեղեկատվություն Նովոռոսիյսկ քաղաքում գործող «Դիանա Փաշինյան» գեղեցկության սրահի մասին։ Կապ հաստատելով սրահի տնօրեն Դիանա Փաշինյանի հետ (Instagram՝ @diana_pashinyan)՝ նա զրույցում հաստատել է, որ որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Սրահի սեփականատերի խոսքով՝ ինքը նոր է ամուսնացել և ձեռք է բերել ամուսնու ազգանունը՝ Փաշինյան։ Դիանա Փաշինյանը նաև նշել է, որ Նովոռոսիյսկում իր գեղեցկության սրահը գործում է արդեն մեկ տարի, իսկ Հայաստանում որևէ բիզնես չունի։ Ինչ վերաբերում է Դիանայի ամուսնուն, ապա նրա անունը Վազգեն է, և նա ևս որևէ կապ չունի վարչապետի հետ։

Այսպիսով, «Իրավունք» թերթի հոդվածը, որում պնդում է կատարվում, թե Նիկոլ Փաշինյանի զարմուհին Նովոռոսիյսկ քաղաքում գեղեցկության սրահ է բացել, ամբողջովին կեղծ է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5396 դիտում

Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը

Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ

Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան

Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ

ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ

ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը

Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Կապանում մեքենա է այրվել

Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել

Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան

ՔՊ վարչության նիստը տևել է վեց ժամ. քննարկվել են թեկնածություններ. լուսանկարներ

Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան

Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան

Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո

«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը

Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի

Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան

Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի

Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները

Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ` կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո

Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ

Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի

ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին

Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը

Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին

ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային

Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով

Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը

Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ