Երևան
12 °C
Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից:
Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ, այդ թվում՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը եւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը:
Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք), փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը): Քաղաքացի Դ. Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (երկու կամ ավելի երեխաների առք ու վաճառքի փորձը), իսկ Ա. Գարսանցյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Դատախազությունը բողոքարկել է նաեւ Ռազմիկ Աբրահամյանի եւ Արշակ Ջերջերյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշումները:
Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ. ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողմից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սա ձևական այցելություն չէր. Վենսի այցը այլ կերպ, քան պատմական, հնարավոր չէ բնորոշել. Բադալյան. տեսանյութ
Հանրապետությունում 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարար
Կկարգավորվեն ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերը սահմանին․ մանրամասներ
Առաջին անգամ ներկայացնում ենք զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները․ Պապիկյան․ տեսանյութ
ԲՏ ոլորտը ՀՀ-ԱՄՆ գործընկերության անկյունաքարերից է․ կայացել է տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը
Սևանը կանաչում է, Հայաստանը ողբերգության մեջ է, և մարդիկ չեն գիտակցում՝ յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է
Ջեյ Դի Վենսը ժամանել է Բաքու, հանդիպել Իլհամ Ալիևի հետ
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը․ հայտնի է հեռարձակման ժամը
Որպես անհետ կորած որոնվում է 2006թ. ծնված Լիանա Արաբյանը
Հայտնի կենտրոնների հրահանգներով ընդդիմադիր որոշ շրջանակներ փորձելու են արժեզրկել ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
Վենսի այցը Հայաստան առանցքային իրադարձություն էր երկրի, միաժամանակ տխուր թեմա՝ ընդդիմության համար․ Մանավազյան
Ապահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր
ԱՄՆ փոխնախագահը մեկնել է Բաքու՝ ամփոփելով հայաստանյան այցը
Նախագահն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին․ Մարկուս Ռիտերը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկասկած, կքննարկվի․ Ջեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը
Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին․ ինչ են քննարկել կողմերը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել մոտ 1,95 մլն դոլար արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ
Փաստը մնում է փաստ, որ TRIPP-ը գործարկվելու է, իսկ Հայաստանը ահռելի տնտեսական օգուտ է ստանալու. Ռուբինյան
Կառավարությունը չի խաբել, այն էլ՝ միտումնավոր․ Կարապետյանի սխալ պնդումներն ու Վենսի խոսքի թարգմանությունը. FIP
2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ
Ի՞նչ է ստացվում. փաստորեն Ծիծեռնակաբերդը կանգուն է ու բաց այցերի համար, պատմությունից չենք փախչում. Ստեփանյան
Արարատ Միրզոյանը և Ջեյքոբ Հելբերգն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակվում
Կարևորել ենք հունիսից Երևան-Լոնդոն ուղիղ չվերթերի մեկնարկը. Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՄԹ դեսպանին
«Ծիծեռնակաբերդը քանդել են․ սա ֆոտոշոփ ա» ասողներ դեռ չկա՞ն. Հակոբյան
Ընտրությունը շատ պարզ է՝ լինել աշխարհի ուժեղների վստահելի գործընկեր, թե քարշ գալ ծայրագավառում. Հարությունյան
Ռուսական կողմը Հայաստանի իշխող քաղաքական ուժին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում. Սիմոնյան
Firebird-ը և ԱՄՆ-ն հայտարարել են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասին. մանրամասներ
Ինչ է գրել Վենսը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրանցամատյանում
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան 1 զոհ, 1 վիրավոր
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվել է
Ջեյ Դի Վենսի այցը կարևոր է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից. Սիմոնյան
Նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ. Հայրապետյան
Այսօր երկիր ենք, որին ԱՄՆ-ն վաճառում է միկրոչիպեր, որոնցից աշխարհի երկրների մեծ մասին չի վաճառի. Իոաննիսյան
Մարտուն Գրիգորյանի տունը խուզարկվել է. նրա որդին հետախուզվում է. մանրամասներ
Երկաթուղային ցանցը ռուսական է, ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին
Ուզում եմ տեսնել հերթական լացուկոծ արձագանքը, թե բա՝ Ծիծեռնակաբերդ չի գնալու, հանել են օրակարգից. Աբրահամյան
ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանում
Այս ամենը չէր իրականանա առանց գիտակցման՝ մենք ուզում ենք տեսնել Հայաստան, որի ձեռքերն ու ոտքերը կապված չեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT